The Huffington Post-ը հրապարակել է Հոգեբանության պատվավոր պրոֆեսոր, Մասաչուսեթսի համալսարանի Խաղաղության և բռնության հոգեբանության դոկտորական ծրագրի հիմնադիր տնօրեն Իրվին Շտաուբի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
Հայերի ցեղասպանությունը սկսվել էր 1915 թվականի ապրիլին: Դրան հանգեցնող դրդապատճառներն այնպիսինն էին, ինչպիսիք այլ ցեղասպանությունների հանգեցնողներն են: Ժամանակին հզոր Թուրքական կայսրությունը մեծ կորուստներ էր կրում թե՛ տնտեսական առումով, թե՛ երկրի հեղինակության: 1908 թվականի քաղաքական ցնցումները պայմանավորված էին նրանով, որ սուլթանին գահընկեց են անում իրենց «Երիտասարդ թուրքեր» կոչող քաղաքական խումբը: Սկզբում նրանք խոսում էին ժողովրդավարությունից և հանդուրժողականությունից, սակայն քանի որ պայմանները երկրում մնում էին չափազանց ծանր, երիտթուրքերը ուղղվեցին երկրում ապրող ազգային փոքրամասնության դեմ: Ցեղասպանության այլ զոհերի պես, հայերը դարձան քավության նոխազ:
Հայերը ներկայացնում էին կրոնական փոքրամասնությունը՝ քրիստոնյաների և մահմեդականների միջև: Հայերի դերը հատկապես զգացվում էր տնտեսության մեջ, իսկ ղեկավար օղակներում զբաղեցնում էին ցածրից մինչև միջին պաշտոններ: Այդ փոքրամասնությունը զայրացնում էր, ինչպես հրեաները՝ Գերմանիայում և տուտսիները՝ Ռուանդայում: Հայերն ավելի լավ վերաբերմունք էին ցանկանում և ավելի շատ ինքնավարություն: Նրանք պարբերաբար խնդրում էին արևմտյան տերություններին իրենց անունից որևէ ազդեցիկ քայլի դիմել: Ազգայնական երիտթուրքերի որդեգրած ցեղասպանական գաղափարախոսությունը երկրի վերակերտման տեսիլք էր: Նրանք վախենում էին, որ հայերը կստեղծեն հզոր Արևմտյան Հայաստան, որը խոչընդոտ կլիներ օսմանյան թուրքերի և արևելքում թուրքալեզու մարդկանց միջև:
Ցեղասպանությունը մեկնարկել էր հայ առաջնորդների սպանություններով, ապա հայերի խմբերը սիրիական անապատ ուղարկելով: Ճանապարհին շատերն էին սպանվել բանտերից ազատված հանցագործների ձեռքով: Մեծամասնությունը մահացել էր անապատում:
Թուրքիան քարոզում էր այլընտրանքային պատմություն, իբր հայերը խառնակությունների մեջ էին ռուսների հետ թուրքերի դեմ և ստիպված էին տեղափոխվել այն շրջաններից, որտեղ ապրում էին: Այդ ընթացքում մարդիկ էին մահանում, սակայն, ըստ իրենց վարկածի, որևէ ծրագրած ցեղասպանություն չկար: Ամեն դեպքում ոչինչ չի արդարացնում մի ողջ ազգի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը:
Լուրջ գիտական հանրությունը ապացույցների մեծամասնությունից իրադարձությունները որպես ցեղասպանություն է որակավորել: Այդ ապացույցները ներառում են բարձրագույն ղեկավար անձանց հայերի սպանությունների պատվերներն ու հրամանները: Նման արձանագրություններ կան նաև ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայություններում:
Թուրքիան ամեն դեպքում հերքում է, որ այդ ամենը տեղի էր ունեցել: Ինչ ձևավորմամբ էլ լինի, հերքումն ունի վնասակար հետևանքներ, ոչ միայն փրկվածների համար, այլև՝ մեղավոր կողմի: Հերքողները հիմնականում պահում են իրենց բացասական դիրքորոշումը զոհերի հանդեպ:
Ես ուսումնասիրել եմ ցեղասպանությունների արմատները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը: Ինձ երբեմն հրավիրում են ելույթ ունենալու ամենամյա հիշատակման արարողություններին: Մի անգամ խոսել եմ Մասաչուսեթսի Պետական տանը, (նահանգն, ի դեպ, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը): Ելույթից հետո հայ երեխաների ուսուցիչներն ասացին, որ այդ երեխաները սերտորեն կախված են իրենց ընտանիքներից և համայնքներից, որոնք շատ են կենտրոնանում հերքման վրա: Նման կենտրոնացումը նշանակում է ցեղասպանության շարունակություն:
Հիշատակման և այլ միջոցառումներին և մի քանի անգամ առաջարկել էի, որ հայ համայնքների համար ավելի օգտակար կլիներ շատ բարդ մի բան անել՝ հերքման խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն շեշտը դնել ներքին ապաքինման վրա: Սակայն, հավանաբար, ժամանակները փոխվել են:
100-րդ տարելիցին Լոս-Անջելեսից Եվրոպա ցեղասպանության հերքմանը վերջ դնել պահանձող ցույցեր անցան: Ֆրանսիսկոս պապն ու Վլադիմիր Պուտինը բնութագրեցին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Չնայած Թուրքիայում գործող օրենքների, երկրում քննարկում կա ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այլ ազգեր կարող են ընդունել Թուրքիայի մեծ կորուստներն Առաջին աշխարհամարտի ընթացքում, միևնունն ժամանակա հաստատելով, որ հայերի հետ ցեղասպանություն է տեղի ունեցել: ԱՄՆ-ին արժեր հատուկ հիշատակման օր ու անգամ Հոլոքոսթի թանգարանի օրինակով թանգարան հիմնել՝ որպես ճանաչում, որ հայերի հետ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: