Վերլուծական 

Ճեղքվածք « այլընտրանքային պատմության » մեջ -2

 

Հեթանոսների համար ելակետայիներ էր այսպես կոչված  «Հրամայական գրքի » ի հայտ գալը, որն իրենից ներկայացնում էր փայտե սալիկների հավաքծու: Այն իբրեւ թե 1919թ.-ին  հավաքվել էր սպիտակգվարդիական սպա Իզենբեկի կողմից: Այդ սալիկները, որ փորձ էր արվում վերագրել սլավոնական հնագույն պանթեոնին, հաճախ անվանում են նաեւ « ռուսական վհուկներ »:

 

Առասպելի համաձայն, 20-ական թվականներին Բրյուսելում, Էմիգրանտների « Ռուսական ակումբում »,  Իզենբեկը ծանոթանում է  սլավոնական ազգային երգարվեստի սիրահար Միրալյուբովի հետ, ով պատճենահանում էր վերոհիշյալ սալիկները: Լեգենդի համաձայն, երկրորդ համաշխարհայինի տարիներին այդ սալիկները կորել են, եւ միայն 50-ական թթ,-ին Միրալյուբովը հրատարակել է իր գրառումները:

 

Սակայն դա հերթական կեղծիքն էր: Գիտնականները ուշադրություն են դարձրել են այն փաստին, որ Միրալյուբովը մինչ գրքի հրատարակունը, իր գրառումներում մանրակրկիտ կերպով նկարագրում էր գիտությանն անհայտ ռուսների «հնագույն » պատմությունը: Որպես աղբյուր  ծառայում էր գյուղական երկու ծերունի կանանց պատմածները:

 

Ի՞նչ նպատակ էր հետապնդում տխրահռչակ գրչակը: Սպիտակգվարդիականը գտնում էր, որ վերադարձը « հնագույն արմատներին »  անհրաժեշտ է կոմունիզմի դեմ հաղթանակի հասնելու , խորհրդային իշխանության տապալման համար: Փաստորեն, Էմիգրանտների շրջանում  հնագույն միֆը միտումնավոր էր տարածվում` կոմունիզմի դեմ պայքարելու համար:

 

Արտերկրում լույս տեսած բոլոր նմանատիպ աշխատությունները հետապնդում էին միեւնույն նպատակը: Նրանց սկսած գործը այժմ շարունակում է Զադորնովը:

 

1959թ.-ին էմիգրանտ Պարամոնովը խորհրդային գիտնականներին ուղարկեց տխրահռչակ գրքի տեքստերը: Սակայն գիտնակաները մերկացրին անպտուղ այդ աշխատությունը, եւ կեղծիքի մասին որոշ ժամանակ մոռացվեց:

 

60-ական թթ.-ի վերջին ԽՍՀՄ-ում սկսեց գործել ընդհատակյա գաղտնի ակումբը, որի անդամներ էին ազգայնականներ գրող Ժուկովը, նկարիչ Գլազունովը, բանասերներ Կոժիկովն ու Բայգուշեւը եւ ուրիշներ:

1976թ.-ին « Ռուսական ակումբի » աշխատությունները սկսեցին լույս ընծայվել խորհրդային  « Նեդելյա  » թերթում: Նիկոլայեւ ծածկանվամբ,   թերթում գրառումներ տեղադրեց  « հայտնի չեկիստ, քաղաքական գործիչ, դեսպան Մեսյացեւը »: Հարց է ծագում այդ ինչպես նախկին  չեկիստը արտասահմանից հաջողացրել երկիր մտցնել արգելված գրականություն: Այդ ամենը հնարավոր դարձավ բարձրաստիճան չինովնիկների թողտվությամբ, որոնք որոշեցին  լայն շրջանակներին մատուցել իրենց կիսախելագար մտորումները:

 

Սակայն այդ միֆերն ու առասպելները Ռուսիայի ծագումնաբանության վերաբերյալ բազմապատկվեցին տարիների ընթացքում, փորձեր արվեցին դրանք զարգացնել նոր հիպոթեզներով:

 

Իրավիճակը վատթարացավ հատկապես վերակառուցման տարիներին` Գորբաչովյան դավաճան էլիտայի իշխանության տարիներին: 1989թ.-ին, առաջին անգամ հանդիպեցին Գլազունովն ու Յակովլեւը:Գլազունովը վեջինիս հանձնեց Փարիզից բերված « Ո՞րտեղից  ես դու Ռուսիա » աշխատությունը: Յակովլեւը փոխանակ պատասխանատվության ենթարկելու Գլազունովին արգելված գրականության տեղափոխելու համար, փոխարենը, չթաքցնելով իր համակրանքը` ստորագրեց Գլազունովյան ակադեմիայի բացման հրամանագիրը:  Խորհրդային Միության գլխավոր քայքայող Յակովլեւին այդպես անհրաժե՞շտ էր հովանհավորել  Գլազունովին: Գուցե, դա անհրաժե՞շտ էր շատերին, ովքեր նպատակ էին հետապնդում քանդել խորհրդային կայսրությունը:

 

Յակովլեւի դավաճանությունն ու ռյուրիկովյան ցնորքը փողկապակցված էին միմյանց հետ: Պատահական չէ, որ այժմ կատակերգու Զադորնովը, թողնելով բեմը, քարոզում է նեո հեթանոսությունը` հենց նույնատիպ սցենարով:

 

Զադորնովը  Պարամանովին ու Գլազունովին համարում է «գիտնականներ », որոնց,  շատ այլ տաղանդավոր գիտնականների հետ մեկտեղ, Խորհրդային իշխանությունները ենթարկել են ճնշումների: Ըստ նրա, այս գիտնականներն են, որ առաջին անգամ փորձել են բարձրաձայնել պատմական անարդարության մասին:

Զադորնովը Ռյուրիկի պատմությունը համեմատում է Հայրենական պատերազմի հետ, իսկ նեոհեթանոս Կրիլովը գտնում, որ դա ընդամենը եղել է պայքար երկու ազգերի միջեւ, ուստի հաղթանակած ռուսները այդ հաղթանակից պետք է  վերցնեն առավելագույն պտուղները, օգտագործեն նացիոնալ-սոցիալիստական քաղաքական ու տնտեսական սկզբունքները եւ դրանք օգտագործեն Եվրոպան միավորելու համար: Այսպիսով, Կրիլովը, ինչպես Զադորնովը, ժխտելով նացիզմի իրական բնույթը, հիմնական ելակետը համարում են  «պայքարը » երկու ռասսաների միջեւ: Բայց իրականում նպատակը ոչ թե Եվրոպայի միավորումն է, այլ սեփական երկրի քայքայումը:

 

Ներկայումս Ռյուրիկի պատմությունը հիմնականում շահարկվում է ազգայնականների ու Վլասովականների կողմից: Ամեն գնով մեր թշնամիներին այսօր անհրաժեշտ է որպես խորհրդանիշ օգտագործել Վլասովին կամ Բանդերային:

 

Բացի այդ, մեկ այլ փաստարկ եւս. Եթե Ռյուրիկը եվրոպացի է, ապա ի՞նչ կապ կա Հնդկաստանի, Իրանի հետ: Ինչու է շահարկվում արիական ռասսայի գերակայությունը:

 

Բանն այն է, որ ներկայումս  անջատողականների, լիբերալների, ազգայնականների, հեթանոսների կարծիքները համընկնում են: Նրանք բոլորը Եվրաինտեգրման կողմնակիցներ են: Իսկ « բնիկ հեթանոսության » ու  « ռուսականացումը>» դառնում է գործիք էլիտար կամ կիսաէլիտար վերակառուցողների ձետքում, վերածվում ազգայնականության, մոդեռնացված ֆաշիզմի` իրականում նպատակ հետապնդելով բաժանել ու ոչնչացնել ժողովուրդներին:

 

 

 

 

 

 

Նույն շարքից