Հեթանոսների համար ելակետայիներ էր այսպես կոչված «Հրամայական գրքի » ի հայտ գալը, որն իրենից ներկայացնում էր փայտե սալիկների հավաքծու: Այն իբրեւ թե 1919թ.-ին հավաքվել էր սպիտակգվարդիական սպա Իզենբեկի կողմից: Այդ սալիկները, որ փորձ էր արվում վերագրել սլավոնական հնագույն պանթեոնին, հաճախ անվանում են նաեւ « ռուսական վհուկներ »:
Առասպելի համաձայն, 20-ական թվականներին Բրյուսելում, Էմիգրանտների « Ռուսական ակումբում », Իզենբեկը ծանոթանում է սլավոնական ազգային երգարվեստի սիրահար Միրալյուբովի հետ, ով պատճենահանում էր վերոհիշյալ սալիկները: Լեգենդի համաձայն, երկրորդ համաշխարհայինի տարիներին այդ սալիկները կորել են, եւ միայն 50-ական թթ,-ին Միրալյուբովը հրատարակել է իր գրառումները:
Սակայն դա հերթական կեղծիքն էր: Գիտնականները ուշադրություն են դարձրել են այն փաստին, որ Միրալյուբովը մինչ գրքի հրատարակունը, իր գրառումներում մանրակրկիտ կերպով նկարագրում էր գիտությանն անհայտ ռուսների «հնագույն » պատմությունը: Որպես աղբյուր ծառայում էր գյուղական երկու ծերունի կանանց պատմածները:
Ի՞նչ նպատակ էր հետապնդում տխրահռչակ գրչակը: Սպիտակգվարդիականը գտնում էր, որ վերադարձը « հնագույն արմատներին » անհրաժեշտ է կոմունիզմի դեմ հաղթանակի հասնելու , խորհրդային իշխանության տապալման համար: Փաստորեն, Էմիգրանտների շրջանում հնագույն միֆը միտումնավոր էր տարածվում` կոմունիզմի դեմ պայքարելու համար:
Արտերկրում լույս տեսած բոլոր նմանատիպ աշխատությունները հետապնդում էին միեւնույն նպատակը: Նրանց սկսած գործը այժմ շարունակում է Զադորնովը:
1959թ.-ին էմիգրանտ Պարամոնովը խորհրդային գիտնականներին ուղարկեց տխրահռչակ գրքի տեքստերը: Սակայն գիտնակաները մերկացրին անպտուղ այդ աշխատությունը, եւ կեղծիքի մասին որոշ ժամանակ մոռացվեց:
60-ական թթ.-ի վերջին ԽՍՀՄ-ում սկսեց գործել ընդհատակյա գաղտնի ակումբը, որի անդամներ էին ազգայնականներ գրող Ժուկովը, նկարիչ Գլազունովը, բանասերներ Կոժիկովն ու Բայգուշեւը եւ ուրիշներ:
1976թ.-ին « Ռուսական ակումբի » աշխատությունները սկսեցին լույս ընծայվել խորհրդային « Նեդելյա » թերթում: Նիկոլայեւ ծածկանվամբ, թերթում գրառումներ տեղադրեց « հայտնի չեկիստ, քաղաքական գործիչ, դեսպան Մեսյացեւը »: Հարց է ծագում այդ ինչպես նախկին չեկիստը արտասահմանից հաջողացրել երկիր մտցնել արգելված գրականություն: Այդ ամենը հնարավոր դարձավ բարձրաստիճան չինովնիկների թողտվությամբ, որոնք որոշեցին լայն շրջանակներին մատուցել իրենց կիսախելագար մտորումները:
Սակայն այդ միֆերն ու առասպելները Ռուսիայի ծագումնաբանության վերաբերյալ բազմապատկվեցին տարիների ընթացքում, փորձեր արվեցին դրանք զարգացնել նոր հիպոթեզներով:
Իրավիճակը վատթարացավ հատկապես վերակառուցման տարիներին` Գորբաչովյան դավաճան էլիտայի իշխանության տարիներին: 1989թ.-ին, առաջին անգամ հանդիպեցին Գլազունովն ու Յակովլեւը:Գլազունովը վեջինիս հանձնեց Փարիզից բերված « Ո՞րտեղից ես դու Ռուսիա » աշխատությունը: Յակովլեւը փոխանակ պատասխանատվության ենթարկելու Գլազունովին արգելված գրականության տեղափոխելու համար, փոխարենը, չթաքցնելով իր համակրանքը` ստորագրեց Գլազունովյան ակադեմիայի բացման հրամանագիրը: Խորհրդային Միության գլխավոր քայքայող Յակովլեւին այդպես անհրաժե՞շտ էր հովանհավորել Գլազունովին: Գուցե, դա անհրաժե՞շտ էր շատերին, ովքեր նպատակ էին հետապնդում քանդել խորհրդային կայսրությունը:
Յակովլեւի դավաճանությունն ու ռյուրիկովյան ցնորքը փողկապակցված էին միմյանց հետ: Պատահական չէ, որ այժմ կատակերգու Զադորնովը, թողնելով բեմը, քարոզում է նեո հեթանոսությունը` հենց նույնատիպ սցենարով:
Զադորնովը Պարամանովին ու Գլազունովին համարում է «գիտնականներ », որոնց, շատ այլ տաղանդավոր գիտնականների հետ մեկտեղ, Խորհրդային իշխանությունները ենթարկել են ճնշումների: Ըստ նրա, այս գիտնականներն են, որ առաջին անգամ փորձել են բարձրաձայնել պատմական անարդարության մասին:
Զադորնովը Ռյուրիկի պատմությունը համեմատում է Հայրենական պատերազմի հետ, իսկ նեոհեթանոս Կրիլովը գտնում, որ դա ընդամենը եղել է պայքար երկու ազգերի միջեւ, ուստի հաղթանակած ռուսները այդ հաղթանակից պետք է վերցնեն առավելագույն պտուղները, օգտագործեն նացիոնալ-սոցիալիստական քաղաքական ու տնտեսական սկզբունքները եւ դրանք օգտագործեն Եվրոպան միավորելու համար: Այսպիսով, Կրիլովը, ինչպես Զադորնովը, ժխտելով նացիզմի իրական բնույթը, հիմնական ելակետը համարում են «պայքարը » երկու ռասսաների միջեւ: Բայց իրականում նպատակը ոչ թե Եվրոպայի միավորումն է, այլ սեփական երկրի քայքայումը:
Ներկայումս Ռյուրիկի պատմությունը հիմնականում շահարկվում է ազգայնականների ու Վլասովականների կողմից: Ամեն գնով մեր թշնամիներին այսօր անհրաժեշտ է որպես խորհրդանիշ օգտագործել Վլասովին կամ Բանդերային:
Բացի այդ, մեկ այլ փաստարկ եւս. Եթե Ռյուրիկը եվրոպացի է, ապա ի՞նչ կապ կա Հնդկաստանի, Իրանի հետ: Ինչու է շահարկվում արիական ռասսայի գերակայությունը:
Բանն այն է, որ ներկայումս անջատողականների, լիբերալների, ազգայնականների, հեթանոսների կարծիքները համընկնում են: Նրանք բոլորը Եվրաինտեգրման կողմնակիցներ են: Իսկ « բնիկ հեթանոսության » ու « ռուսականացումը>» դառնում է գործիք էլիտար կամ կիսաէլիտար վերակառուցողների ձետքում, վերածվում ազգայնականության, մոդեռնացված ֆաշիզմի` իրականում նպատակ հետապնդելով բաժանել ու ոչնչացնել ժողովուրդներին: