Առողջապահություն 

Ջեք Գևորգյան՝ մահվան հայ միջնորդը

analitik.am

Ըստ ոմանց՝ Ջեք Գևորգյանը  «դիպլոմի օգնությամբ կանանց սպանող» հոգեկան հիվանդ է, միայն «Դոկտոր Մահ» մականվանն արժանի բժիշկ, Աստծո՝ ինքնակոչ մրցակից կենաց ու մահվան հարցում։ Իսկ ըստ մյուսների՝ նա «Երջանիկ մահվան» առաջամարտիկ է, «բարեգութ սպանության» ջատագով, որի գործունեությունը Նոր դարաշրջան է բացում մարդկության  պատմության մեջ։

1928թ. մայիսի 28-ին Պոնտիակում (Միչիզան, ԱՄՆ) հայ վտարանդիների ընտանիքում ծնվեց Ջեք Գևորգյանը։ Դեռ մանուկ հասակում աչքի էր ընկնում բարձր ինտելեկտով և ամենատարբեր սարքեր հորինելու ունակությամբ։

1950-ականներից սկսած Գևորգյանը մասնագիտանում Է պաթոֆիզիոլոգիայի ասպարեզում, հետազոտություններ կատարում մահապարտ բանտարկյալների շրջանում։ Միչիգանի իշխանությունները, որ այդ ժամանակ փաստորեն աջակցում ԷիՆ Գևորգյանին այղ գործում, հետագայում պետք Է մեղադրեին նրան գրեթե նույնատիպ գործունեության համար։

Այդ տարիներին Էր, որ Ջեքը հիվանդներից մեկին հաջող կերպով մեռած մարդու արյուն ներարկեց։ Ասում են՝ դրանից հետո ուսանողական հանրակացարանում ոչ ոք չէր համարձակվում նրա հետ նույն սենյակում ապրել։

1956-ին՝ դիպլոմը ստանալուց 3 տարի անց, նա ստացավ Դոկտոր Մահ մականունը։

1960-ականներին Միչիգանում մեծ իրարանցում առաջացրեց ցեղասպանությունը, մահապատիժը և մարդակերությունը ներկայացնող՝ 18 կտավներից բաղկացած  նրա գեղանկարչական շարքը։ Հենց այդ տարիներին նա հայտարարեց, որ մահվան հանդեպ ունեցած իր մոտեցումները ձևավորել են նախնիների պատմության փաստերը՝մասնավորապես  Հայոց  ցեղասպանությունը։

Իր հայացքների պատճառով նա երբևէ չի ամուսնացել։ 

1986թ. Գևորգյանն այցելեց Նիդեռլանդներ՝ միակ երկիրն աշխարհում, որտեղ բժիշկներին օրենքով թույլատրված Է աջակցել անբուժելի հիվանդ-ինքնասպաններին։ Իր իսկ՝ խոսքերով հենց այս ատելությունն «ստիպեց» իրեն դառնալու Էֆթանազիայի առաջամարտիկ ԱՄՆ-ում։ Այդ ժամանակից ի վեր նա հանդես Է եկել ամենատարբեր հոդվածներով ու աշխատություններով՝ մշտապես արտահայտվելով   «արժանապատիվ մահվան», «մեռնելու իրավունքի» օգտին։

1987թ.. Դեթրոյթի թերթերում հայտնըվեցին «մահվան հարցերով խորհրդատու դոկտոր Գևորգյանի» հայտարարությունները։ 

1990թ.. բժիշկ Գևորգյանի անունը հայտնի դարձավ աշխարհին։ Իհարկե, Ամերիկան բացահայտեց ոչ թե Գևորգյան-պոլիգլոտին (նա տիրապետում 15 լեզուների, այդ թվում՝ հայերենի, ռուսերենի և ճապոներենի), նկարչին կամ տաղանդավոր կոմպոզիտորին, այլ մի բժշկի, ով հայտնագործել Էր «ինքնասպանության մեքենան», ինքը՝ Գևորգյանը այն անվանել Էր «Գթության մեքենա»՝ Mercitron։

Մեքենան իրենից ներկայացնում Է 3 կաթուցիկներով շտատիվ։ Կաթուցիկներից մեկը պարունակում Է ուժեղ քնաբեր, մյուսը՝ միայն Գևորգյանին հայտնի մի հեղուկ, որը կաթվածահար Է անում մկանները և դադարեցնում շնչառությունը, իսկ երրորդը՝ կալիումի քլորիդ, որը դադարեցնում Է սրտի աշխատանքը։ Այս սարքը, որ գործի էր դնում ինքը՝ հիվանդը, Գևորգյանը հարմարեցրել Էր իր՝ 1968թ.–ի Volkswgen–ի մեջ։ Իսկ Գևորգյանի «մահվան իրավունքը» հաղթանակում Էր մոտակա զբոսայգիներից մեկում։ Այդ տարի նա մեքենան գործի դրեց Ալցհայմերի հիվանդությունից տառապող Ջանեթ Ադկինսին «Էֆթանազիայի ենթարկելու» նպա տակով։ Երբ Ադկինսի գործը հայտնի դարձավ, Գևորգյանի դեմ դատական գործ հարուցվեց։ Սպանության համար մեղադրվող բժշկին արդարացրին, բայց արգելեցին «ինքնասպանության մեքենայի» գործածությունը և իր պրակտիկան։ 1991-ին Գևորգյանին մեղադրեցին ևս երկու կանանց «աջակցելու» համար։ 18-օրյա բանտարկությունից հետո հացադուլ հայտարարած՝ նա ազատվեց գրավով։ 1992-ին Միչիգանում ընդունվեց, փաստորեն, «անհատական օրենք», որը նպատակ ուներ վերջ դնել Գևորգյանի՝ անբուժելի հիվանդների ինքնասպանությանն աջակցելու՝արդեն հայտնի 15 դեպքերին։

 

Հաջորդ մի քանի տարիներին նա աջակցեց մոտ 130 մարդու՝հիմնականում կանանց։ Հայտնի է, որ Գևորգյանն ապրել է համեստ՝ ամսական 537 դոլար թոշակով և երբեվէ գումար չի պահանջել իրեն դիմողներից, չնայած նրա հարազատները, ասում են, հսկայական գումարներ էին փոխանցում բժշկի հաշվին, որոնք նա իբրև թե մտադիր էր օգտագործել «մահվան հիվանդանոցներ» բացելու իր ծրագրի իրականացման համար։ 

1996-ին նա կրկին մեղադրվեց սպանության համար։

1998-ի նոյեմբերին Գևորգյանը CBS հԵռուստաալիքով հեռարձակեց իր հիվանդներից մեկի «ինքնասպանության» տեսագրությունը։ Այս անգամ արդեն նրա դեմ լուրջ գործ հարուցվեց, քանի որ նա ինքն Էր ներարկում կատարել։ 

1999-ի մարտին դատապաշտպանների ծառայությունից հրաժարված 70-ամյա Գևորգյանը մեղավոր ճանաչվեց 2-րդ աստիճանի սպանության համար (առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն) և դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման։ Դատավորը, ընդ որում, ասաց մի խոսք, որին նրա հակառակորդներն ԱՄՆ-ում սպասում էին 10 տարի, այն է՝ «Դուք որոշել էիք փորձել՝ արդյոք արդարադատությունը կկարողանա կանգնեցնել ձեզ թե ոչ։ Հիմա կարող եք համարել, որ կարողացավ...»։ 

Նույն շարքից