Ժամացույցները սպանում են ժամանակը: Ժամանակը մեռած է, քանի դեռ տկտկում է այդ փոքրիկ անիվներում, և միայն երբ ժամացույցը կանգնում է, ժամանակը կյանք է ստանում:
Բոլոր մարդկանց՝ թե սև, թե սպիտակ, ճանաչելու լավագույն միջոցն այն է, որ ընդունես նրանց այնպիսին, ինչպիսին իրենք են իրենց ընդունում, ու հանգիստ թողնես:
Կանայք մարդկանց չեն հասկանում. այդ բանը մեզ է վերապահված: Նրանք ծնվում են միայն կասկածի գործնական սերմերով, որ բերք են տալիս: Նրանք հաճախ և սովորաբար հակված են չարին լրացնելու չարի բաց թողածը, բնազդաբար մտքերում պարարտ հող պատրաստելով, չարի համար ասես անկողնում քնած փաթաթվում են գոյություն ունեցող կամ չունեցող չարիքին, մինչև չարիքն իր նպատակին է ծառայում:
Որովհետև ոչ մի ճակատամարտ երբևէ հաղթությամբ չի ավարտվում, ասաց նա: Նույնիսկ տեղի չի ունենում: Մարտադաշտը սոսկ բացահայտում է մարդու հիմարությունն ու հուսահատությունը, իսկ հաղթանակը փիլիսոփաների ու խեղկատակների պատրանքն է:
Մարդու իմաստն ու նշանակությունը, նրա տիեզերական անհրաժեշտությունն ու էպիկական անպետքությունը տեսնողին հաճախ թվում է, թե մարդը չի դիմանա:
Ամեն սերունդ գալիս է տեսնելու, որ մարդը չի դիմանա:
Գալիս է ապրելու մարդու հերթական պարտության էպոսը:
Այն պարտության, որի վերջում հաղթանակը չեն տոնում, այլ ընդունում են իբրև վկայություն: