Առողջապահություն 

Վարսակը քայքայում է ոսկորները

analitik.am

Վարսակի շիլայի հաճախակի կիրառությունը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների քայքայմանը։ Նման եզրակացության է հանգել ավստրալացի գիտնականների խումբը։ Ըստ փորձագետների՝ վարսակի հանդեպ չափազանց մեծ սերը առողջական խնդիրների է հանգեցնում։ 


Պատճառը վարսակի փաթիլներում առկա  ֆիտինաթթուն է։


Թթուն խանգարում է օրգանիզմի կողմից կալցիումի լավ յուրացմանը, որը մշտապես  հեռացվում է ոսկորներից եւ աղիքներում պատշաճ մակարդակով չի ներծծվում: Տվյալ դեպքում նույնիսկ տարբեր կենսահավելումներ ընդունելը չի կարող ոչինչ փոխել:  Կալցիումի պակասը հանգեցնում է նրան, որ ոսկորները դառնում են ավելի փխրուն եւ կոտրվածքների եւ ճաքերի հակված: 


Գիտնականները հավելում են, որ վարսակի շիլան, իհարկե, ունի իր դրական կողմերը. կարգավորում է ստամոքսի, սրտանոթային համակարգի աշխատանքը եւ ամրացնում դիմադրողականությունը: Սակայն երկու շաբաթ օգտագործելուց հետո,  պետք է դադար տալ առնվազն 14 օր, որից հետո կրկին կարելի է այն ընդգրկել սննդակարգում: Միայն այդ դեպքում շիլան  վնաս չի հասցնի առողջությանը:



Սկզբնաղբյուրը՝ MGnews.ru

Նույն շարքից