Վերլուծական 

Ազերի բորենիները ընտրել են մարդասպանության ամենադյուրին միջոցը

Վերջին շրջանում, օգտվելով հայկական կողմի հանդուրժողականությունից, Ադրբեջանը ծանր հրետանային զինատեսակներից իրականացնում է սահմանամերձ շրջանների հրետակոծությունը, ինչի հետեւանքով ՀՀ զինված ուժերում ու քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել են զոհեր ու վիրավորներ: Ներկայումս մարդուն սպանելու բազմապիսի միջոցներ են մշակված, սակայն թուրք-ազերիները ընտրել են ամենադյուրինը՝ խաղաղ բնակչության մասսայական հրետակոծությունը:

Չունենալով որոշակի մշակված մարտավարություն, ադրբեջանցի մարդասպաները հարձակվում են գիշերով, անզորությունից ռմբակոծում խաղաղ բնակավայրերն, իսկ այնուհետեւ հանդիպելով հայկական կողմի համառ դիմադրությանը՝ փախչում ինչպես վախկոտ բորենիներ: Սովորաբար Ադրբեջանի ռազմատենչ ճոռոմաբանությունում բարձրաձայնվում է Հայաստանի նկատմամբ ռազմա-տնտեսական պոտենցիալի առավելությունն ու Ղարաբաղի դեմ նոր պատերազմի դեպքում ադրբեջանական բանակի հաղթարշավը: Հայկական կողմը համեստորեն սահմանափակվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթական արդյունքների մատնանշմամբ ու երբեք չի ձգտում բացահայտել ռազմական ծրագրերը, հաշվարկել հնարավոր կորուստներն ու մատնանշել գրոհի պոտենցիալ նշանակետերը:

Ադրբեջանի հեռահար նպատակն է հանկարծակի հարձակման միջոցով արմատապես փոփոխել ռազմաճակատի գիծը, հայաթափել Արցախն ու ոչնչացնել մեր պաշտպանական համակարգը: Նպատակին հասնելու համար Ադրբեջանը խաղադրույքը կատարում է հեռահար հրետանու ու օդուժի վրա, քանի որ Արցախում ցամաքային գործողությունների պարագայում ալիեւյան ոչ լեգիտիմ վարչախումբը չի կարող բացեիբաց հայտարարել հազարավոր սպանվածների ու վիրավորների մասին:

Բացի այդ, Արցախից խաղաղ բնակչության էվակուացիայի պայմաններում հայկական զինված ուժերը կշարունակեն համառ դիմադրությունը մարտի դաշտում: Նույնիսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում, երբ հիմնական վճռորոշ դերակատարումը կունենան հրետանային համակարգերը, օդուժը, հակաօդային պաշտպանության հրթիռներն ու թիկունքում գործող դիվերսիոն ջոկատները՝ նշանակետում կհայտնվեն հակառակորդների ստրատեգիական օբյեկտերն ու հեռահաղորդակցության միջոցները: Հայկական ԱԷԿ-ը կմնա անխոցելի, իսկ Ադրբեջանի տարածքում գտնվող Մինգեչաուրի ՀԷԿ-ն ու Բաքու-Թբիլիսի-Ջեհյրան խողովակաշարն ամենայն հավանականությամբ կոչնչացվեն: Սանձազերծելով պատերազմ, Ադրբեջանը կխախտի մինսկյան գործընթացի բոլոր նախնական համաձայնություններն, ինչը կհանգեցնի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւերի ընդունմանը, որում Ադրբեջանին կոչ կարվի անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն, իսկ Արցախին ու Հայաստանին մասսայական ինքնապաշտպանության ու բուն Ադրբեջանի տերիտորիայում պարտիզանական պայքար ծավալելու հնարավուրություն կընձեռվի: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայկական զինուժն իր վերահսկողությունն է հաստատել բոլոր ռազմասրատեգիական բարձրունքների նկատմամբ՝ առավելագույնս կրճատելով ռազմաճակատի գիծն ու այնտեղ կենտրոնացնելով զգալի ռեսուրսներ: Ադրբեջանը ներկայումս անզոր է հայկական ուժերին դուրս մղել Արցախի լեռնային շրջաններից:

Բաքուն նպատակ է հետապնդում մեկուսացնել ԼՂՀ-ն, սակայն, առանց Լաչինի ու Քելբաջարի գրավման, նրա ցանկությունը զրոյական է դառնում: Պատերազմի սանձազերծման դեպքում, հաշված օրերի ընթացքում հակառակորդը կգրանցի անհուսադրելի արդյունք: Բաքուն կզրկվի գլխավոր ստրատեգիական օբյեկտներից ու դիվանագիտական նախաձեռնություններից, իսկ ղարաբաղյան հակամարտությունը՝ խաղաղ կարգավորման կոմպրոմիսային հեռանկարներից: Արդյունքում Հայաստանը վայրկենապես կճանաչի ԼՂՀ անկախությունն ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կվերածվի հաղթական երաշխիքներից զուրկ վիճակախաղի:

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից