Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2015 թվականի հոկտեմբերի 15-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց, որը թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի օգտին էր:
«Թալեաթ փաշա» կոմիտեի ղեկավարներից Փերինչեքը Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս մշտապես հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով՝ դառնալով Թուրքիայի հայատյաց շրջանակների առավել աչքի ընկնող ներկայացուցիչներից:
Ցեղասպանությունը ժխտող մի հայտարարություն էլ թուրք գործիչն արել էր Շվեյցարիայում, որտեղ ցեղասպանությունների ժխտումը դատապարտվում է օրենքով, ինչն էլ տարածվել էր «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է» միտքը հնչեցրած Փերինչեքի վրա: Վերջինս, սակայն, դժգոհ էր մնացել շվեյցարական դատարանի՝ իր դեմ կայացրած վճռից եւ դիմել էր ՄԻԵԴ: Գործն այդ ժամանակից էլ սկսեց միջազգային հնչեղություն ստանալ:
ՄԻԵԴ-ում էլ, ինչպես վերը նշեցինք, որոշեցին սահմանել, որ Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը սահմանափակվել է, եւ վերջինիս նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել: Որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանը պահանջում էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանյան կողմի այս պահանջները բավարարվել էին, սակայն դատարանի որոշումը մեծ հաշվով Փերինչեքին թույլատրում է այսուհետ եւս Հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ դնել այն երկրներում, որտեղ տարածվում է Եվրոպական դատարանի իրավասությունը…
Վերջին օրերին Փերինչեքի գործի կապակցությամբ ամենատարբեր ու բազմակողմանի անդրադարձեր, կարծիքներ ու վերլուծություններ արվեցին: Արդեն բազմիցս քննարկվել է հարցի իրավական կողմը, միջազգային քաղաքականության համատեքստում դրա նշանակությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դերը, Հայաստանի միջամտությունը դատական գործընթացին եւ ստացված արդյունքները:
Առաջարկում ենք հարցը քննել մեկ այլ տիրույթում եւ դիտել այն այլ տեսանկյունից, այն է՝ ինչպես կարելի է Փերինչեքի դատական գործը ՄԻԵԴ-ում համարել թուրքական ժխտողական քաղաքականության ամենավառ դրսեւորումներից, ընդ որում, որտեղ առկա է եւ պետության, եւ տարբեր քաղաքական ուժերի, եւ հասարակության ակտիվ միջամտությունը:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում