Նոյեմբերի 1-ին Թուրքիայում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս տարի արդեն երկրորդը, քանի որ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով այդպես էլ հնարավոր չեղավ ձեւավորել ոչ միակուսակցական, ոչ էլ կոալիցիոն կառավարություն:
Փակուղային վիճակից միակ ելքը նոր ընտրությունները պետք է լինեին: Սակայն, հունիսին հաջորդած չորս ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ մի փակուղուց դուրս գալով՝ թուրքական պետությունը կարող է առերեսվել նոր փակուղային իրավիճակի:
Անցած ամիսները ցույց տվեցին, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ոչ միայն չկարողացավ զգալիորեն բարձրացնել հեղինակությունը, այլ նաեւ հեղինակության անկում ունեցավ, ինչը ցույց են տալիս տարատիպ հարցումները, փորձագիտական դաշտի գնահատականներն ու անզեն աչքով էլ ակնհայտ իրականությունը:
Խոշոր ահաբեկչություններ, PKK-թուրքական ուժայինների զինված բախումների վերսկսում, տարածաշրջանային քաղաքականության բացթողումներ, ֆինանսատնտեսական եւ այլ խնդիրներ՝ ԱԶԿ-ի ղեկավարած Թուրքիայում: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ այս ամիսներին այլ քաղաքական ուժեր եւս ձայների տեսանկյունից մեծ թռիչքներ չկատարեցին:
Թերեւս, հետաքրքրական է հայացք գցել թուրքական հետազոտական կենտրոնների անցկացրած հարցումների արդյունքների վրա, որոնք թեեւ ամբողջովին չեն արտացոլում իրականությունը, սակայն ընդհանրական գնահատականներ տալու համար որոշակի հիմք են ստեղծում:
Օրինակ, հոկտեմբերին AKAM , Konda, Konsensus, ORC, Andy-Ar ուսումնասիրությունների կենտրոնների՝ Թուրքիայում անցկացրած հարցումների արդյունքներով նոյեմբերի 1-ի ընտրությունների համար հետեւյալ մոտավոր պատկերն է ձեւավորվում.
- Արդարություն եւ զարգացում կուսակցություն (ԱԶԿ)՝ 40-44 տոկոս
- Հանրապետական-ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)՝ 26-29 տոկոս
- Ազգայնական շարժում կուսակցություն (ԱԶԿ)՝ 12-15 տոկոս
- Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցություն (ԺԴԿ)՝ 11-14 տոկոս
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում