Քսան տարվա ընթացում Ստիվեն Բլումբերգը գողացել էր ավելի քան 20 000 հնագույն գրքեր և շուրջ 11 000 հնագույն ձեռագրեր: Նա հետևողաբար հերթով «մաքրազարդել» էր ԱՄՆ-ի և Կանադայի խոշորագույն համալսարանների 268 գրադարաններ, իսկ գողացված գրքերի ընդհանուր արժողությունը գերազանցում էր 20 մլրդ դոլլարը:
Բլումբերգը տառապում էր շիզոֆրենիայով և գրքերի հանդեպ մոլեգին կապվածությամբ: Իր հավաքածուն նա պահում էր տան պահարաններում և անընդհատ կարդում էր մեկ այս, մեկ այն գիրքը: Ըստ երևույթին, վերջինս իր նմանատիպ գործունեությունը գնահատում էր որպես փնտրտուք, քանի որ այդ էին ապացուցում նաև նրա՝ գրքերը գողանալու մեթոդների հարստությունը: Նա գողանում և կեղծում էր փաստաթղթերը, ձեռք բերում գրադարանավարների վստահությունը, գտնում համապատասխան գրապահոցների բանալիները և այնտեղ նույնիսկ թափանցում օդափոխման կամ վերելակի համար նախատեսված համակարգերի միջոցով:
Նա չի փչացրել և չի վաճառել ոչ մի գողացված գիրք, իսկ ձերբակալության ժամանակ նրա տունը հիշեցնում էր մի խոշոր հրատարակչության պահեստ: Ձերբակալությունից հետո Սթիվենը դառնում է բանտային գրադարանի մշտական այցելու, իսկ ոստիկանական ծառայությունը նրա տանը հայտնաբերած գրքերը փորձում է պարզել, թե ում են պատկանում, քանի որ մի շարք գրադարաններ նույնիսկ չէին էլ ենթադրում, որ իրենց գրապահոցներից հնարավոր էր գիրք գողանալ կամ արդեն գողացված էր: 1995 թվականին այսպես կոչված «Բլումբերգի հավաքածուի» բոլոր գրքերը մտցվեցին The Book Return-ի տվյալների բազա և միայն ամիսներ անց բոլոր գողացված գրքերը կարողացան գտնել իրենց համապատասխան գրադարանները: