Քրդերը համարվում են Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկը: Քրդերի էթնոգենեսի բնօրրանը համարվում է հյուսիսային Մեսատոպանիան: Քրդերի թվաքանակի մասին ճշգրիտ տվյալները բացակայում են, քանի որ երկրները, որտեղ նրանք բնակվում են քաղաքական նկատառումներով աղճատում են:
Որոշ տվյալների համաձայն աշխարհում նրանց թիվը կազմում է 40 միլիոն, որից 20 միլոնը՝ Թուրքիայում, 11-ը՝ Իրանում, 7 միլիոնը՝ Իրանում եւ 3 միլոնը՝ Սիրիայում:
Չնայած իր մեծ քանակի, քրդերը երբեք պետականություն չեն ունեցել՝ աշխարհում համարվելով ամենախոշոր ժողովուրդն, որ զրկված է ինքնիշխանությունից:
Քրդական հարցն առավել սրված է Թուրքիայում: Քրդերը Արեւելյան Անատոլիայի բնակչության հիմնական մասն են կազմում:
Թուրքական կառավարությունը քրդերին դիտում է 1923թ.-ի Լոզանի համաձայնագրի շրջանակներում, ըստ, որի վերջիներս ի տարբերություն քրիստոնյաների՝ հայերի, հույների ու հրեաների, ազգային փոքրամասնություն չեն համարվում:
Թուրքիայում քրդերին չճանաչելու քաղաքականությունը իր արտացոլումն էր գտնում նրանց լեզվի, մշակույթի, լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների գործադրման ձեւով:
Թուրքական բռնաճնշումները չէին կարող անպատասխան մնալ: 1960-70 թթ-ին ընդհատակում ձեւավորվեցին մի քանի քրդական կազմակերպություններ: Ամենամասսայական ու հեղինակավորը դարձավ Քրդական Աշխատավորական կուսակցությունը, որը հիմնադրեց Աբդուլա Օջալանը 1978թ.-ին:
Այն իրենից ներկայացնում էր ձախ-արմատական կազմակերպություն՝ առաջնորդություն տալով պայքարի զինված տակտիկային, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների կիրառմանը: 1984թ.-ին առանձին պարտիզանական ելույթներից հետո կազմակերպությունը զանգվածային ապստամբական պայքար սկսեց թուրքական իշխանությունների ու Արեւելյան Անատոլիայի պատժիչ մարմինների դեմ:
1999թ.-ին Աբդուլա Օջալանը Քենիայում ձերբակալվեց թուրքական հետախուզության կողմից, իսկ այնուհետեւ դատապարտվեց ցմահ բանտարկության:
Թուրքական իշխանություններ ու Քրդական աշխատավորական կուսակցության պայքարի զոհ դարձավ շուրջ 45 հազար մարդ: Քրդական աշխատավորական կուսակցությունը ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից որակվեց ահաբեկչական:
2012թ.-ին Թուրքիան բանակցություններ սկսեց ցմահ բանտարկության մեջ գտնվող Օջալանի հետ, ինչի արդյունքում քրդերի ու թուրքերի միջեւ հրադադար հաստատվեց: Միաժամանակ փոփոխություններ կատարվեց կազմակերպության գաղափարախության մեջ: Քրդական աշխատավորական կուսակցությունը աստիճանաբար նահանջեց ձախ-արմատական գործելաոճից:
2013թ.-ին քրդական զինված խմբավորումները դուրս բերվեցին Թուրքիայից ու տեղաբաշխվեցին հարեւան իրաքյան Քուրդիսատանում՝ Քանդիլի լեռներում՝ Իրանի ու Թուրքիայի սահմանային շրջաններում:
Դրանից հետո քրդերը դադարեցրին ակտիվ ռազմական գործողություններն ու հարձակումները թուրքական հենակետերի ուղղությամբ:
Իրավիճակը փոխվեց 2015թ.-ի հունիսի 25-ին: Հակամարտության վերսկսման պատճառ հանդիսացավ թուրքական զինված ուժերի գործողությունները, երբ նրանց օդուժը ԻՊ ահաբեկիչների դիրքերի ռմբակոծման քողի ներքո, ավիահարվածներ հասցրեց նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի նկատմամբ:
Դրանիս հետո քրդերը հայտարարեցին հրադադարի դադարեցման մասին, ինչից հետո լայնամասշտապ գործողություններ սկսվեցին բուն Թուրքիայի տերիտորիայում:
Ինչ վերաբերվում է Սիրիային, ապա նախքան հակամարտությունը սիրիական քրդերը բավականին համերաշխ էին Ասադի վարչակարգի հետ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբում քրդերը մարտնչում էին Ասադի դեեմ, սակայն ԻՊ խմբավորման կազմավորումից հետո նրանք դադարեցրին պայքարը կառավարական ուժերի դեմ եւ իրենց ուժերը կենտրոնացրեցին ահաբեկիչների դեմ:
Սիրիական քրդերի ազգային շարժումում առանցքային դերակատարություն է կատարում Քուրդիստանի դեմոկրատական դաշինքը, որն ակտիվորեն համագործակցում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
Քրդական Փեշմերգա ռազմականացված աշխարհազորը Սիրիայի ու Իրաքի տարածքում վեեչջին տարիներին ամենամարտունակ ուժն է, որ պայքարում է ԻՊ խմբավորման դեմ:
Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ պայքարը գլխավորում են Ազգային պաշտպանության ջոկատն ու Կանանց պաշտպանության ջոկատները:
2015.թ-ի դեկտեմբերին թուրքական իշխանությունները պարետային ժամ հաստատեցին Դիարբեքիրում, Ջիզրեում, Շիրնակում ու Մարդինի շրջանում: Հակաահաբեկչական գործողությունների քողի ներքո թուրքական հրետանին ու տանկերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել քրդերի դեմ, ինչի զոհ է դարձել խաղաղ բնակչությունը:
Այնուհետեւ թուրքական հրետանին 2016թ.-ի փետրվարի 13-ին իր հենակետերից հրետակոծության ենթարկեց սիրիական քրդերի դիրքերը Աազասում: Ավելի վաղ քրդական ինքնապաշտպանական ուժերը հայտնել էին, որ թուրքական կողմը ռմբակոծել էր Հալեպի պրովինցիայի հյուսիսում գտնվող Մանեհ ռազմական օդանավակայանը: Թուրքական կողմը փորձեց արդարանալ՝ հայտարարելով, որ հարվածները հասցվել են թուրքական սահմանի անվտանգությունը պաշտպանելու նկատառումներից առաջնորդվելով:
Փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում իրականացված ահաբեկչության զոհ դարձավ 28 մարդ, որից 22-ը՝ թուրք օդաչուներ էին:
Թուրքիան առանց երկար մտածելու ահաբեկչության մեջ մեղադրեց սիրիական քրդերին ու նույն օրը հրետակոծեց նրանց դիրքերը:
ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվեց քրդերին մեղադրել ահաբեկչության մեջ: ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը հայտարարեց, որ Վաշինգտոնը դեռեւս չի բացահայտել Անկարայի ահաբեկչության կազմակերպիչներին, միաժամանակ ավելացնելով, որ քրդերը կարեւոր դաշնակից են ԻՊ գրոհայինների դեմ պայքարում: