Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 119-ամյակը։ Ե. Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ուստի ինքն իրեն անվանում էր բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում:
Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920թ.` Հայաստանում՝ Մայիսյան, 1921թ.՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ. աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:
Չարենցի անդրանիկ ժողովածուն՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» անվամբ, նվիրված իր մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին, որը լույս էր տեսել 1914թ. Կարսում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքով Չարենցը հայտնվել էր հայկական կամավորական գնդերից մեկում։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասել էր մինչև Վան, այդ ժամանակ էլ գրել հայտնի «Դանթեական առասպել» պոեմը։
Չարենցի հայտնի ստեղծագործություններից են «Ամբոխները խելագարված», «Գանգրահեր տղան», «Խմբապետ Շավարշը» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը, «Մահվան տեսիլ», «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությունները և այլն։