Մշակույթ 

Վրացական իմաստուն ասացվածքներ

Ագռավի ձվից ագռավի ձագ դուրս կգա։

Ագռավն էլ է իր ձագերով հպարտանում։

Ագռավն ինչքան էլ լողանա, չի սպիտակի։

Աղբակույտն ինչքան խառնես, շատ հոտ կգա։

Աղմուկ չսիրողը դարբնոց չի մտնի։

Աղվեսը երազում հավ է տեսնում։

Աղվեսը որսի դուրս եկավ, առանց մորթու ետ դարձավ։

Աղքատին վարունգ տվին, ասաց՝ կարկուտը տված է։

Ամառը օձից վախեցածը ձմեռը վերմակից էլ կվախենաւ

Ամեն աղվես իր պոչն է գովում։

Ամրոցները ներսից են գրավում։

Ամուսինը տուն կառուցեց՝ կինը քանդեց, կինը տուն կառուցնց՝ սատանան էլ չկարողացավ քանդել։

Այծը գայլից որ չվախենար, Դաղստան կգնար։

Այծը կշտացավ, գայլի հետ կռիվ մտավ։

Այծին պոզեր դուրս չեկան, իրեն ուլի տեղ դրեց։

Այնպես արա, որ ոչ շամփուրն այրվի, ոչ խորովածը։

Այս ուղտը բոլորի դռանն էլ կչոքի։

Անբանի համար ամեն օր տոն է։

Անտեր ոչխարին ձմեռն էլ կխուզեն։

Աշխարհը սանդուղք է՝ մեկը բարձրանում է, մյուսը՝ իջնում:

Աչքն ինչ էլ դառնա, հոնքից վերև չի բարձրանա։

Առյուծին մկան բունը հարսանիք կանչեցին։

Ասեղը դնում է, որ մախաթ վերցնի։

Ատամդ ցավում է՝ հանիր, հարհանդ վատ է՝ փոխիր։

Արյունն արյունով չեն լվանա։

Արջը արջին հյուր հրավիրեց ուրիշի այգին։

Արջը հազար խաղ գիտե, հազարն էլ տանձի գլխին է։

Արջին խաղողի այգու վրա պահակ կարգեցին։ Նա ոչ ոքի այգի չթողեց, բայց խաղող էլ չմնաց։

Արջն անտառի վրա բարկացավ, անտառը չիմացավ։

Արջն իր ձագին շատ սիրելուց սեղմել խեղդել է։

Բեժանն ասաց,— լսածն այն չէ,ինչ տեսածը։

Բոյով բարդի, գլխում քամի։

Բրուտը կժի վրա որտեղ ուզի ունկ կդնի։

Գայլը թողածի համար է ափսոսում, հովիվը՝ տարածի։

Գայլը հովիվ չի դառնա, գողը՝ սուրբ։

Գայլի մոտ հյուր գնալիս շանդ հետդ տար։

Գայլի գլխին ավետարան կարդացին, նա անտառի կողմը նայեց։

Գարի ես ցանել, ցորեն չես հնձի։

Գիշերվա գողին ցերեկն են բռնում։

Գյուղացին ցեղական կով է փնտրում, իշխանը՝ ցեղական կին։

Գողը գողից գողացավ, աստված տեսավ ծիծաղեց։

Գողը մութ գիշեր է ուզում։

Գորտին գորգի վրա դրեցին, թռավ ճահիճը:

Դատարկ հասկը վեր է նայում, լիքը՝ ցած։

Դեղին ոսկին սև օրվա համար է։

Եզը եզան մոտ կապես կամ գույնը կփոխի, կամ բնավորությունը։

Եղբորդ մի հավատա, քո շիլ աչքին հավատա։

Եթե բոլորը ջրհորի մեջ թքեն, մաքուր ջուր որտեղի՞ց խմեն։

Եթե կացինը մեղք է գործել, կոթն էլ է գործել։

Եթե պիտի ընկնել, ավելի լավ է ընկնել ձիուց, քան էշից։

Եթե ջուրը չի գալիս քո ետևից, դու գնա ջրի ետևից։

Եթե հայցվորդ դատավորն է, աստված էլ չի փրկի քեզ։

«Ես ու գայլը ուղտ խեղդեցինք» ասաց աղվեսը։

Երեխան դեռ չի ծնվել, անունն Աբրահամ են դրել։

Երեսով՝ քահանա, գործով՝ սատանա:

Երկար ճանապարհն էլ վերջ ունի։

Երկու դայակ ունեցող երեխան սովից կմեռնի։

Երկու շուն կռվեցին, մուրացկանի բանը հաջողվեց։

Երբ դու սովորելու էիր գնում, ես սովորած վերադառնում էի։

Երբ կովին կովկիթով մոտեցան, իրեն եզ անվանեց, երբ լուծ բերեցին՝ կով։

Երեսով տված պատառը կուլ չի գնա։

Երկաթը կրակի մեջ է կոփվում, մարդը՝ կարիքի։

Երկու ճաղատներ սանրի համար կռվեցին։

Երշիկն ընկավ կատվի գլխին, կատուն ասաց՝ տեր աստված, երանի միշտ ինձ այսպես հարվածես։

Էշ մի մեռիր գարուն կգա, խոտ կբուսնի:

Էշն ի՞նչ գիտե, խուրման ի՞նչ է։

Էշին էշի փալան կսազի։

Էշն ասաց՝ տասնհինգ քուռակ մեծացրի, փալանը մեջքիցս չընկավ։

Թափված յուղը չի հավաքվի։

Թեկուզ գայլից յոթ մորթի էլ հանես, գայլ է մնալու։

Թշնամությունն ու բարեկամությունը եղբայրներ են։

Թող ինձ կշտամբեն, բայց չխղճան։

Ժամանակին ցանողը ժամանակին կհնձի։

Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։

Ինչպես դու ինձ համար ծափ տաս, այնպես էլ ես քեզ համար կպարեմ։

Ինքը ձևում է, ինքը կարում։

Լավ անես՝ քեզ կանես, վատ անես՝ քեզ կանես։

Լավ կինը լավ եղբորից, լավ ընկերից էլ լավ է։

Լավ հարևանը ծագող արևից լավ է։

Լավ ձին գարին է ավելացնում, վատը՝ մտրակը։

Լավ է գլուխը կորցնել, քան պատիվը։

Լավ է խելոքի հետ կռիվ գնալ, քան հիմարի հետ քեֆ անել։

Լավ է կատաղած շուն ունենալ, քան՝ կատաղած կին։

Լեզվի վրա փականք չես դնի։

Լեզուն կարող է մարդուն և փառք բերել, և անպատվության։

Խելքի թեթևությունը ոտքերի համար ծանրություն է։

Խղճի խայթը մտրակի հարվածից վատ է։

Ծառն արմատներով է ամուր, մարդը՝ բարեկամությամբ։

Ծեր առյուծին էշն էլ քացով կտա։

Ծուլությունն աղքատության բանալին է։

Կանգնած ջուրը կհոտի։

Կատաղած շունը տիրոջն էլ կկծի։

Կատվի դունչը երշիկին չհասավ, ասաց՝ այսօր պաս է։

Կացինը փոքր է, բայց մեծ ծառեր է կտրում։

Կենդանի շունը մեռած առյուծից լավ է։

Կյանքը կրակի նման է. սկզբից բոցավառվում, վերջում մոխրանում է։

Կովին աղով են հրապուրում, մարդուն՝ խոսքով։

Կրակը դեզի մեջ չի պահվի։

Կույր ագռավի բունը աստված կշինի։

Համր որդու լեզուն մայրը կհասկանա։

Հայրը որդուն այգի տվեց, որդին հորը մի ճութ խաղող չտվեց։

Հարսանիքը Ավչալայում է, դհոլը Մցխեթում են խփում։

Հարսնացու ընտրելիս ավելի շատ ականջներիդ հավատա, քան աչքերիդ։

Հարցնելով Երուսաղեմ կհասնես։

Հարու տվող եզանը աստված պոզեր չի տալիս։

Հարուստի աքաղաղն էլ է ձու ածում։

Հարևանիդ հույսին մնաս, առանց ընթրիքի կքնես։

Հարևանից փոխարինաբար խելք չեն վերցնի։

Հիմարը մի ալմաստ գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

Հիմարին գործի դիր, ետևից գնա։ Հոգիդ արծաթով որ ծախես, փոխարենն ի՞նչ պիտի գնես։

Ձգված պարանը շուտ կկտրվի։

Ձիավորը ոտավորի վրա կծիծաղի։

Ձիուն ուժը չպատեց, թամբը ջարդեց։

Ձյունը ճերմակ է, բայց ոտնատակ են տալիս։

Ձրի քացախը վճարովի շաքարից քաղցր է։

Ձուկ բռնողը ոտքերը պիտի թրջի։

Ճաղատը գանգատվեց, թե սանրը թանկացել է։

Ճանճը ձմեռն անցկացրեց փղի ականջի մեջ։ Գարնանը դուրս եկավ և փղին շնորհակալություն հայտնեց։ «Իսկ դու ո՞վ ես,— հարցրեց փիղը,— ես ոչ քո ներս մտնելն եմ իմացել, ոչ դուրս գալը»։

Ճարպկությամբ մոծակն առյուծին հաղթել է։

Ճիշտ խոսողը ձին պետք է պատրաստ պահի։

Ճրագն իր տակը լույս չի տա։

Մայր ձիուն տես, քուռակին առ։

Մատի ցավը սիրտն զգում է, սրտի ցավը ոչ ոք չի զգում։

Մարդը մարդու համար թշնամի։

Մարդու համար ամենւսդժվարը՝ ինքն իրեն ճանաչելն է։

Մարդուց էշ որ չլինի, էշի գինը հարյուր մանեթ կլինի։

Մի թռչունը ձեռքի մեջ ավելի լավ է, քան երեքը՝ ծառի վրա։

Մի մուկը իննը կճուճ պղծեց։

Մի փչացած խնձորը մի զամբյուղ խնձոր կփչացնի։

Մինչև Պետրեն հասավ, Պավլեի մորթը հանեցին։

Մինչև քամու բարձրանալը, բմբուլն իրեն շատ ծանր էր կարծում։

Մոլլային չի հավատում, էշին է հավատում։

Նապաստակին շամփուրի քաշեցին, դեռ կարծում էր կատակ են անում։

Ներս մտնելուց առաջ, դուրս գալու մասին մտածիր։

Նորը ծնվում է, հինը մեռնում։

Նոր հարևան ձեռք բեր, հնին մի կորցնի։

Նրան ծեծեցին Գորիում, ջղայնացավ Ցխենվալիում։

Նույն բերանից լավ խոսքն էլ է դուրս գալիս, վատն ել։

Շան անունը տուր, փայտը ձեռքդ առ։

Շան հավատարմությանը ոչինչ չի հասնի։

Շան պոչը յոթ տարի կաղապարի մեջ դրեցին, էլի ծուռ մնաց։

Շատ փայտ վառողը անտառ հաճախ կգնա։

Շատախոսությունից գլուխ է ցավում, շատակերությունից՝ փոր։

Շունը դարբնոցից ի՞նչ պիտի փախցնի։

Շունը շան մորթ չի գզի։

Շունն էլ աղ ու հացը չի մոռանում։

Ոմանց մարդ են անվանում, ոմանց՝ մարդուկ։

Ոչ ոք չգիտե, վաղվա օրն ի՞նչ կբերի։

Ով անթերի ընկեր է փնտրում, անընկեր կմնա։

Ով խավար չի տեսել, լույսի արժեքը չի իմանա։

Ով կատու չպահի, մկներ կպահի։

Ով ձիուց է իջել, էշ չի նստի։

Ով ճանապարհը գիտե, չի սայթաքի։

Ով չի ցանել, չի հնձի։

Ով սկիզբը չի հասկացել, վերջն էլ չի հասկանա։

Ով ուրիշի համար հոր է փորում, թող իր հասակով փորի։

Ով քամուն հակառակ է թքում, իր վրա է թքում։

Ով ուրիշի բռունցքը չի տեսել, իրհնը շատ ծանր է կարծում։

Որ երկիրը գնում ես, այնտեղի գդակը ծածկիր։

Որտեղ աղվեսն է, այնտեղ էլ պոչն է։

Չարի դիմաց՝ չար, բարու դիմաց՝ բարի։

Չինարը բարձր է, բայց անպտուղ է։

Ջրում խեղդվողը ձեռքը մամուռին էլ կգցի։

Ջուրն ամեն ինչ մաքրում է, բացի՝ խղճից։

Ջուրն ընկնողը չոր դուրս չի գա։

Սայլի ետևից գնացող շունը սահնակի ետևից էլ կգնա։

Սատանաներն իրար թշնամի են, բայց մարդկանց դեմ միասին են կռվում։

Սերը վարդ է փնտրում, խանդը՝ փուշ։

Վատ շունը ինքը չի ուտում, ուրիշին էլ չի տալիս։

Տասը դերվիշ մի խսրի վրա հաշտ կքնեն, երկու թագավոր մի երկրում հաշտ չեն ապրի։

Տերտերը կուշտ է, կարծում է տիրացուն էլ է կուշտ։

Տերտերի վկան տիրացուն կլինի։

Ուժը ձիուն չպատեց, թամբը ջարդեց։

Ուղտ գողացողն էլ գող է, ասեղ գողացողն էլ։

Ուղտը հարյուր միտք ունի, ուղտատերը՝ հարյուրմեկ։

Ուղտին հարցրին՝ արաբական նժույգին հավանո՞ւմ ես. պատասխանեց՝ եթե սապատ ունենար, ավելի լավ կլիներ։

Ում առաջ մեջքդ ծռես, քար կդնի։

Ում հետ լինես, նրա նման կլինես։

Ուր շանը հաց են տալիս, այնտեղ էլ հաչում է։

Ուր շուն չկա, կատուներն են շան նման հաչում։

Փախչել կա հերոսություն է։

Փորձված սատանան անփորձ հրեշտակից լավ է։

Փոքրի արժեքը չիմանաս, մեծինը չես իմանա։

Փտած ատամները ընկույզ չեն ջարդի։

Քաղցածին հարցրին՝ ի՞նչն է ամենից ծանրը, պատասխանեց՝ դատարկ փորը։

Քաղցր խոսքը երկաթե դռներն էլ է բացում։

Քաղցր խոսքով եղջերվին էլ կարելի է կթել։

Քնած մարդուն օձն էլ չի կծում։

Քո դուռը որ ուրիշի առաջ բացես, ուրիշինն էլ քո առջև կբացվի:

Օձի կծածը կքնի, քաղցածը չի քնի։

 

Վերցված է 1969-ին հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» ժողովածուի վրացական բաժնից:

Նույն շարքից