Վերլուծական 

Ամերիկայի և ԵՄ-ի տնտեսական շահերը

analitik.am

Յուրաքանչյուր հեղափոխություն և ազատագրական շարժում  պլանավորվում է ներքին ուժերի կողմից:  Դա այնքան տեսանելի ու պարզ փաստ է, ինչքան այն փաստը, որ Վոլգան թափվում է  Կասպից ծով: 

 

Մայդանում հեղափոխականները պահանջում էին  Նիկոլայ Ազարովի և Վիկտոր Յանուկովիչի հրաժարականները և շարժվում դեպի  իրենց «լուսավոր» Արևմուտքը:  Այս հեղափոխությանը զուգահեռ սկսվեց նաև պատերազմ  Ռուսաստանի և Արևմուտքի  միջև՝ Ուկրաինայի համար:  Եվ հենց այդ պահից սկսած, ժողովուրդը, փորձագետներն ու լրատվամիջոցները սկսեցին իրենց տեսադաշտից  բաց թողնել մի շատ կարևոր հանգամանք , որ  այս հակամարտությունը  ոչ թե քաղաքական բնույթ է կրում, այլ  այդ երկրների տնտեսությունների միջև  թաքնված  պատերազմ է:

 

Ամերիկայի բյուջեն նավթի  շնորհիվ օրական 86 միլիոն դոլարով  ավելանում է: Ինչպես ասում են «Ում բախտը որ բերում է, նրան էլ լարում են»: ԱՄՆ-ի բյուջետային ծրագրով նախատեսված  է, որ  Ամերիկայի հարկային եկամուտների քանակը պետք է  հասցնել միչև 90 միլիարդ դոլարի: Եվ այժմ ԱՄՆ –ում  ամեն ինչ անում են, որպեսզի նավթից եկած հասույթը գնալով շատանա:

Պետք է ասել, որ ԱՄՆ  տնտեսությունը միայն գազով չի գոյատևում, ԱՄՆ-ն նաև մեծ եկամուտներ ունի հացահատիկային տնտեսության մեջ:

 

 

ԱՄՆ-ի նավթագազային  ծրագրերին վերաբերող մեսիջները թափանցել էին նաև Եվրամայդան, որոնք ուղղակիորեն կապված էին  Ուկրաինայի տնտեսության հետ: Սակայն ԱՄՆ-ի նավթագազային հետաքրքրությունն այսքանով չի վերջանում: Դեռ մարտի սկզբին, տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ-ն « Chevron»  գազատրանսպորտային համակարգը  փոխանցելու է Ուկրաինայի նոր իշխանություններին:  Սա կարելի է համարել մասշտաբային տեղեկատվական պատերազմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաիանայի հասարակության միջև: Պետք է նշենք, որ այդ   Գազամատակարարման համակարգը ապահովում է Ուկրաինայի բյուջեի մեծ մասը: Բացի դրանից գազամատակարարման համակարգը բավականին թանկ է . փորձագետների գնահատմամբ 2013-ին դրա արժեքը եղել է 26-29 միլիարդ դոլար:

 

Ի տարբերություն ԱՄՆ-ի,  ԵՄ-ն իր տնտեսական շահերը չի թաքցնում,  ԵՄ ասոցացման համաձայնագիրը  ենթադրում է Ուկրաինայի տարածքում ազատ առևտրային գոտիների ստեղծում: Այս ասոցացման համաձայնագրի կնքումը Ուկրաինայի համար եղավ կործանիչ և դա երևում էր դեռևս 2013-ի սկզբին: Այսօր, երբ Ուկրաինան կանգնած է խորը  տնտեսական ճգնաժամի առաջ, ոչ մի երկիր չի ցանկանում աջակցել նրան: Կարելի է պնդել, որ ԵՄ-ն էլ ԱՄՆ-ի նման մտածում է միայն սեփական շահերի մասին:

Այս ամեն ինչի  արդյունքում առաջացավ վտանգ մի քանի առևտրային շուկաներ կորցնելու, օրինակ ՝ Ռուսաստանի և Մաքսային Միության երկրների շուկաները:

 

Այսպիսով՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, անելով բարձրագոռգոռ քաղաքական հայտարարություններ՝ Ուկրաինային աջակցելու հարցում, հետապնդում էին կոնկրետ տնտեսական շահ: Այսօր, երբ հեղափոխական ոգին սկսում է նահանջել Ուկրաինայում՝ իր տեղը զիջելով հեղափոխության շատ խորը  հետևանքներին, Ուկրաինան հայտնվել է անօգնական միայնակ վիճակում: Եվ այս ամեն ինչի արդյունքում տուժեց Ուկրաինան և այսօր վերջինիս  տնտեսությունը կանգնած է խորը ճգնաժամի առջև:

 

Այնպես որ, Մայդանում հնչեցրած այն կոչերը, որ «Արևմուտքը մեր կողքին է և  մեզ  միշտ կօգնի»,  կամաց-կամաց անհետանում են Ուկրաինայում առաջ եկած ծանր տնտեսական խնդիրների հետևում և անգամ, այդ հայտարարություններն անողները այժմ ոչնչով չեն կարողանում օգնել Ուկրաինային՝  այս  ծանր իրավիճակից դուրս գալու համար:

 

 

Նույն շարքից