Վերլուծական 

Հայաստանից արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ

analitik.am

Այս տարվա մարտին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ,  13.2 %-ով աճել է: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից  (ՀՀ ԱՎԾ):

 

 

Ընդհանուր առմամբ՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալը մարտին կազմել է 503.2 մլն  ԱՄՆ դոլար, որից 129.9 մլն դոլարը՝ արտահանում, 373.3 մլն դոլար՝ ներմուծում: Արտահանումն աճել է 11.7 %-ով, իսկ ներմուծումը՝ 13.7 %-ով: Այսինքն՝ ներմուծումն ավելի արագ տեմպով է աճել, քան արտահանումը:

 

 

Բայց պատկերն այլ է հունվար-մարտի տվյալներով: Հայաստանից արտահանման  ու ներմուծման ծավալներն, ըստ ԱՎԾ-ի, աճել են նաև այս տարվա հունվար-մարտին՝  2013-ի հունվար-մարտի համեմատ: Սակայն այս դեպքում արտահանումն ավելի արագ է աճել  (1.8 %), քան ներմուծումը՝ (0.2 %):

 

 

Այսպիսով, 2014-ի առաջին չորս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է մոտ  347. 96 մլն դոլար:  Այս ընդհանուրի մեջ ամենամեծը Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն է՝ մոտ 65.28 մլն դոլար, որը տարեկան կտրվածքով 0,6 %-ով նվազել է: Ընդհանուր մեջ համեմատաբար զգալի են նաև դեպի Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Միացյալ Նահանգներ, Բելգիա, Իրան, Վրաստան և Իրաք կատարված արտահանման ծավալները:

 

 

Ինչպես 2013-ի հունվար-մարտին, այնպես էլ՝ 2014-ի, Հայաստանից արտահանում չի կատարվել Կիպրոս և Բրազիլիա, բայց ներմուծում կատարվել է: Արտահանում չի կատարվել նաև դեպի Ֆինլանդիա, որտեղ 2013-ի հունվար-մարտին արտահանվել էր 6.6 հազ. դոլարի ապրանք: Իսկ Սլովակիա այս տարվա առաջին չորս ամիսներին արտահանել ենք ընդամենը 0.2 հազ. դոլարի ապրանք. սա ընդհանուրի մեջ ամենացածր ցուցանիշն է:

 

 

Իսկ ի՞նչ ենք արտահանել: ԱՎԾ-ի՝ 2014 թվականաի հունվար-մարտի վիճակագրության համաձայն արտահնման ընդհանուր ծավալի մեջ  զգալի տեղ էզբաղեցնում  հանքահումքային արտադրանքը (ավելի քան 93 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը (ավելի քան 72. 3 մլն դոլար), պատրաստի սննդի արտադրանքը (ավելի քան 73.38 մլն դոլար), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերը (ավելի քան  58 մլն դոլար):

 

 

Համադրելով վերջին 14 տարվա վիճակագրական տվյալները (սկսած 2000 թվականից)՝ կարող ենք փաստել, որ ՀՀ-ում արտահանումը բավական բարձր աստիճանի կենտրոնացվածություն ունի.

 

  • հանքահումքային ապրանքներ
 
 
  •  թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ
 
  • ոչ թանկարժեք մետաղներ
 
  • պատրաստի սնունդ
 

Մասնավորապես, այս տարվա հունվար-մարտի տվյալներով՝ նշված ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է ամբողջ արտահանման ավելի քան 85%-ը:

 

 

Այստեղից հետևություն՝  Հայաստանն արտահանման տեսականու բազմազանեցման կարիք ունի, քանի որ կենտրոնացվածությունը խոչընդոտում է արտահանման մրցունակությանը, դա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի  վրա:

 

 

Հավելենք, այս տարվա առաջին չորս ամիսներին, 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից արտահանված հանքահումքային ապրանքների ծավալը նվազել է 4.7 %-ով, ոչ թանկարժեք մետաղներինը՝ 13,7 %-ով, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինն ու մետաղներինը՝ 25.3%-ով աճել է,  պատրաստի սննդինը՝ 5.8 %-ով:

 

Իսկ թե հաշվետու ժամանակահատվածում որքան և ինչ ապրանք է ներմուծվել Հայաստան՝ հաջորդ նյութում:

 

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից