Վերլուծական 

Իսպանական կորիդա. Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ՝ չեմպիոնն ընդդեմ ֆավորիտի

analitik.am

Մայիսի 17-ին տեղի կունենա Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերջին տուրի խաղերը, որտեղ և կորոշվի Լա Լիգայի հաղթողը: Մեկ տասնամյակ է ինչ Լա Լիգան վերածվել է երկու ակումբների միջև առաջնության, որտեղ չեմպիոնության համար պայքարում են Ռեալն ու Բարսելոնան, սակայն տաղանդավոր և երիտասարդ մարզիչ Դիեգո Սիմեոնեի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում Ատլետիկոն միջակ թիմից վերածվեց Իսպանիայի առաջնության ֆավորիտ ակումբի:

 

Եթե անցած տարի Դիեգո Սիմեոնեի սաները միայն վերջնամասում տեղի տվեցին Ռեալին  ու Բարսելոնային՝ չեմպիոնության պայքարը զիջելով նրանց , ապա այս տարի իրավիճակն այլ է: Նման բան վաղուց չէր եղել, երբ չեմպիոնությունն որոշվում է վերջին տարում, այն էլ առանց Ռեալի մանակցությամբ, իսկ Բարսան չի համարվելու առաջնության հաղթողի ֆավորիտ: Շատ դժվար էր պատկերացնել, որ Ատլետիկոն ունենալով փոխարինողների կարճ նստարան և պայքարելով 3 գավաթների համար, առաջնության վերջում կցուցադրի նման բարձրակարգ ֆուտբոլ: Մինչ 36-րդ տուրը չեմպիոնության համար տեղի էր ունենում աննախադեպ թեժ պայքար, երեք թիմերն էլ չեմպիոնության լավ հնարավորություններ ունեին: Սակայն այդ տարում մադրիդյան թիմերին տհաճ անակնկալ մատուցեցին վալենսիական թիմերը՝ օգնելով Բարսելոնային պահպանել չեմպիոնության հնարավորությունը:

 

Մյունխենում փայլուն հանդես եկած Ռեալի ֆուտբոլիստ  Ռոնալդոն վերջին պահին կրնկով գոլ խփեց՝ մեկ միավոր պարգևելով սերուցքայիններին: Իր հերթին Լևանտեն փայլուն հաղթանակ տարավ Ատլետիկոյի հանդեպ՝ թույլ չտալով նրան առաջ պոկվել գրանդ ակուբներից:

 

Ռեալը ոչ  ոքի խաղալով Վալյադոլիդի հետ և պարտվելով Սելտային ժամանակից դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Ինչ վերաբերում է չեմպիոնին, ապա տպավորություն է ստեղծվում, որ իսպանական թիմերը՝ անգամ Ռեալն ու Ատլետիկոն ամեն ինչ անում են որպեսզի Բարսելոնան պահպանի առաջնությունում հաղթանակի հասնելու հնարավորությունը:

 

Գտնվելով ճգնաժամի մեջ Բարսան չի կարողանում վերգտնել իր խաղը՝ գրոհներն անատամ են, սրություն չկա, իսկ արագությունն իսպառ բացակայում է և միայն բարձրակարգ ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ թիմը դժվարությամբ միավորներ է վաստակում:

 

Մեծ ջանքերի շնորհիվ,  հաղթելով Ատլետիկ Բիլբաոյին և Էսպանյոլին, 35-րդ տուրում քիչ էր մնում վերջնականապես հրաժեշտ տար չեմպիոնության մրցապայքարին, սակայն Վիլյառեալը այնպիսի խաղ ցուցադրեց, որ ապշեցրեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին: Հաղթելով երկու զրո և տեսնելով, որ Բարսան չի կարողանում գոլ խփել, Վիլյառեալի ֆուտբոլիտները ևս երկու գնդակ խփեցին, սակայն սեփական դարպասին, իսկ խաղի վերջում Մեսիի գոլը հաղթանակ բերեց Բարսային: Թվում էր՝ այս խաղից հետո Բարսան կկերպարանափոխվի և կցուցադրի վառ, ակտիվ, ստեղծագործ ֆուտբոլ, սակայն Խետաֆեի և հատկապես Էլչեի հետ խաղերը ցույց տվեցին, որ կատալոնացիների մոտ թարմություն չկա, խաղացողները ծանր են շարժվում՝  ասես ստիպողաբար ֆուտբոլ խաղան:

 

Նման խաղով շատ դժվար կլինի կոտրել Ատլետիկոյի պաշտպանությունը, որը սովոր է Բարսայի խաղաոճին և այս առաջնությունում պարտություն չի կրել կատալոնացիներից, դեռ ավելին մադրիդցիների կտրուկ և խոյահար հակագրոհները չափազանց վտանգավոր են լինելու Բարսելոնայի թուլացած պաշտպանության համար: Բարսային անհրաժեշտ է միայն հաղթանակ և կատալոնացիների երկրպագուներն ամեն կերպ կոգևորեն իրենց սիրելի թիմին, իսկ Տատա Մարտինոյի համար սա կլինի վերջին հնարավորությունը հաղթական նոտայով հեռանալ Բարսելոնայից:  Մալագայի հետ խաղալով ոչ ոքի Ատլետիկոն զերծ պահեց կատալոնացիներին իրենց համար ոչ հաճելի, սակայն գեղեցիկ և ավանդական արարողությունից, որի համաձայն նորընծա չեմպիոնին հաջորդ խաղում հակառակորդ թիմը շարք կանգնած ողջունում է հաղթողին: Դժվար էր պատկերացնել, թե ինչպես էր Կամպ Նոույում Բարսելոնան իր երկրպագուների առջև ողջունելու Ատլետիկոյին: Եվ միայն խաղի վերջում պարզ կլինի կցնծա Կատալոնիան, թե Դիեգո Սիմեոնեին կհաջողվի Ատլետիկոյի անունն ոսկե տառերով գրել իսպանական ֆուտբոլի պատմության էջերում:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից