Վերլուծական 

Գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունը Հայաստանի վրա

analitik.am

Արդեն երկու տասնամյակ է` մարդկությանն անհանգստացնում է մոլորակի առջև ծառացած գլոբալ տաքացման կարևորագույն խնդիրը, որի հետևանքով տեղի է ունենում օվկիանոսի մակարդակի բարձրացում: Գիտնականները հաշվարկել են, որ երկրագնդի բևեռային սառույցների ամբողջական հալման պարագայում ծովի մակարդակը կբարձրանա 70 մետրով:

 

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ եթե նման տեմպով շարունակվի, 21-րդ դարի վերջին ծովի մակարդակը կբարձրանա 43 մետրով: Անգամ այսօր էլ խաղաղօվկիանոսյան փոքր կզղիների բնակիչներն ահազանգում են, որ ջրի մակարդակը հետզհետե բարձրանում է, և մի քանի տասնամյակ հետո իրենց բնակավայերը կհայտնվեն ջրի տակ: Համեմատության համար նշենք, որ եթե ջրի մակարդակը բարձրանա 1 մետրով, ջրածածկ կլինեն Հաագան, Ամստերդամն ու աշխարհի խոշորագույն նավահանգիստներից Ռոտերդամը: 1995թ. Անտարկտիդայի Լարսոն A սառցադաշտն անջատվեց մայրցամաքից, իսկ 2002թ.՝ Լարսոն B սառցադաշտը: Այս երևույթը հսկայական տպավորություն թողեց, անգամ Հոլիվուդն անդրադարձավ այդ մասին՝ այն նկարագրելով Ռոնալդ Էմերիխի «Վաղը չէ մյուս օրը» գիտաֆանտաստիկ ֆիլմում: Լարսոն A-ի տարածությունը կազմում էր 2,5 հազ կմ2: Այսպիսով՝ որոշակի ժամանակահատվածում հարյուր հազարավոր տարիների ընքացքում ձևավորված սառցադաշտերը պարզապես վերացան: Ըստ գիտնականների 21-րդ դարի երկրորդ կեսին ջրի տակ կարող են հայտնվել ԱՄՆ-ի խիստ բնակեցված արևելյան ափամերձ շրջանները՝ Բոստոն, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Մայամի, ինչպես նաև՝ Նոր Օրլեան քաղաքը: Ջրածածկ կլինեն նաև Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի ափամերձ տարածքները, Սանկտ-Պետերբուրգը, իսկ Բրիտանիան ամբողջությամբ ջրի տակ կանցնի, բացառությամբ Ուելսի և Շոտլանդիայի բարձրադիր շրջանների, որոնք կվերածվեն մանր կղզիների:

 

 

Նման դեպքերի զարգացման հետևանքով՝ ոչ միայն անդառնալի կորուստներ կկրի համաշխարհային տնտեսությունը, այլև առաջ կգա բազմամիլիոն մարդկանց վերաբնակեցման խնդիրը: Պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվել էին ջրի մակարդակի բարձրացման հնարավոր հետևանքները:

 

 

 Թվում է՝ լեռնային երկրում բնակվող հայերիս համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը պետք է որ չանհանգստացնի, սակայն այս պարագայում խոսքը գնում է այն տարածքների մասին, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր հայեր: Համաշխարհային օվկիանոսի բարձրացման պատճառով սփյուռքահայության զգալի մասը կկանգնի վերաբնակեցման խնդրի առջև և չի բացառվում, որ հայությունն իր հայցքն ուղղի պատմական հարյենիք: Այսօր էլ Արցախի իշխանությունները պատրաստ են ընդունել Հայաստան ապաստանած սիրիահայերին, և եթե չլիներ Ադրբեջանի հակազդեցությունն ու վայնասունը՝ ավելի շատ սիրիահայեր կհաստատվեին ազատագրված տարածքներում ու այն կկրեր կանոնավոր բնույթ:

 

 

 Սակայն, այս դեպքում, խոսքը գնում է ոչ թե 15 հազար սիրիահայերի, այլ բնակեցված վայրերը կորցնելու սպառնալիքի առջև կանգնած հարյուր հազարավոր հայերի մասին: Այն, որ Հայաստանն ու Արցախն՝ իր ազատագրված շրջաններով, կարող են դառնալ մեր ազգակիցների գլխավոր և առաջնային վերաբնակեցման տարածքներ, ոչ մեկի մոտ չի կարող կասկած առաջացնել: Այդ իսկ պատճառով, երբ խոսքը գնում է տարածքների հանձնման մասին, քաղաքական և հասարակական շրջանակները պետք է հիշեն օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքների մասին, որի արդյունքում հարյուր հազարավոր հայեր, մի քանի տասնամյակ հետո վերածվելու են անօթևանների, քանի որ ստիպված են լինելու թողնել իրենց մշտական բնակավայրերը:

 

 

 Հ.Գ. Վերջերս Ջեյմս Ուորլիքի և համանախագահների կողմից տարածած հայտարարությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջնորդ կողմերն արցախյան հիմնահարցի լուծման հիմքում դնում են տարածքներ՝ կարգավիճակի դիմաց պարզունակ բանաձևը: Հայաստանում բազմիցս քննարկվել է ազատագրված տարածքների ռազմաստրատեգիական նշանակությունը, սակայն որպես բնակեցման համար նախատեսվող տարածք պաշտոնապես և բարձրաձայն չի խոսվել:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից