Վերլուծական 

Չինաստանի զինված ուժերի թաքնված կետերը

Չինական ռազմարդյունաբերությունն իրենից ներկայացնում է օտարերկրյա տեխնոլոգիաների և սեփական մշակումների համադրում: Արդյունքում չինական տանկերը զինված են լազերներով, ունեն անտեսանելի ռմբակոծիչներ, իսկ ատոմային մարտագլխիկները թաքցրած են ստորգետնյա թունելների ճյուղավորված ցանցում:





Լազերային տանկ



Հիմնական չինական տանկ 99-ը համարվում է սովետական Т-72 կոնցեպտի զարգացված տարբերակը, սակայն մարտական բնութագրով մի քանի անգամ գերազանցել է ոչ միայն իր նախատիպին, այլ նաև ժամանակակից համանման տանկերին: Առաջին հերթին այն ազատվել է սովետական տանկերի հիմնական թերությունից՝ թույլ պաշտպանվածություն վարորդ-մեխանիկի մոտ գտնվող նրբագծի շրջանում: 99-ի վրա տեղադրված է նոր պտուտահաստոց, համակցված պաշտպանության համակարգ (երկու շերտանի պողպատի արանքում դրված է կոմպոզիտային նյութ), ուժեղացված է ավելացված դինամիկ զրահով, ինչը թույլ չի տալիս թշնամուն դիպչել տանկին: Հետակողմյան հատվածը մեծացված է, որպեսզի հնարավոր լինի տեղադրել գերմանական բավականին մեծ շարժիչը 1200 ձիաուժ հզորությամբ: Տանկի հիմնական զենքը հարթափող 125 միլիմետրանոց հրանոթն է, որը համարվում է ռուսական 2А46 (տեղադրվում է Т-80-ի վրա) տանկային զենքի ստեղծագործական մշակումը:


Չինացի մասնագետները վստահեցնում են, որ զրահապաշտ-պանականության տեսնկյունից իրենց հրանոթը 45 տոկոսով գերազանցում է ռուսականին և երեք անգամ ավելի լավն է գերմանական RH-120-ից (դրվում է "Լեոպարդների" և ամերիկյան "Աբրամսների" վրա):


Հատուկ ուշարդության է արժանի լազերային պաշտպանության տանկային կոմպլեքսը: Աշտարակի մեջտեղում տեղակայված սնկանման կառույցը լազերային ճառագայթման սենսորն է (միևնույն ժամանակ ապահովում է լազերային կապը տանկերի միջև): Հրետաձգի նրբագծի շրջանում տեղադրված է քվանտային գեներատոր: Թշնամական լազերային ճառագայթի հայտնաբերման դեպքում միանում է պատասխան ճառագայթը՝ թույլ հզորությամբ, որը որոշում է նպատակակետի ճշգրիտ տեղը, որից հետո ճառագայթի հզորությունը մի ակնթարթում հասնում է կրիտակական կետին: Համակարգն ընդունակ է փշացնել մարդու աչքերը կամ վնասել օպտիկային մինչև 10կմ. տարածության վրա: Լազերային դիմադրության կոմպլեքսն օգտագործվում է ցածր թռչող ուղղաթիռների դեմ պայքարի ժամանակ:


Անտեսանելի ռմբակոծիչ



Պաշտոնական տվյալների համաձայն Չինաստանի ռազմավարական ավիացիայի հիմքը ծանր ռմբակոծիչ H-6K-ն է, որը սովետական Ту-16-ի խորը մոդեռնիզացված տարբերակն է: Այն զինված է թևավոր մեծ հեռավորության վեց հրթիռներով՝ մինչև 3000 կմ. թռիչքային հնարավորությամբ: Հրթիռները տեղակայված են թևերի տակ, ֆյուզելյաժում գտնվում են վառելիքի տարաները և ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումները: Չինաստանի "Թաքնված հզորությունը" H-10-ն է: Այս ռազմավարական ռմբակոծիչը կառուցված է "թռչող թևի" սխեմայով՝ ինչպես ամերիկյան B-2 Spirit-ը, այն ունի չորս շարժիչ, որոնք կառուցված են ամերիկյան և ռուսական մշակումների օգտագործմամբ:


Ինքնաթիռը համալրված է թաքնված տեխնոլոգիաներով՝ կոմպոզիտային նյութեր բնածխային հիմքով, ինչը ռադիոընդունիչ և ռադիոհաղորդակցող մակերես է ապահովում: H-10-ի առավելագույն արագությունը 1500 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը 13 000 կմ. է: Ինքնաթիռն ունակ է տանել մինչև 12 թևավոր հրթիռներ, ազատ ընկնող և կառավարվող ռումբեր: Սրանք բոլորը հագեցած են ատոմային մարտագլխիկներով:


Ռմբակոծիչն ունի արբանյակային նավիգացիոն համակարգ, ռադիոէլեկտրոնային դիմադրության հզոր կոմպլեքս և օդի մեջ վերալիցքավորվելու հնարավորություն: Պենտագոնի տվյալներով դրա արտադրման համար օգտագործվել են չինական հետախուզության կողմից գողացված F-111 և B-2 տեխնոլոգիաները:


Հաուբիցով Ջիպ



Այն տեսքով հիշեցնում է ամերիկյան "Համմերը", սակայն 6х6 անիվային ֆորմուլայով է: Մեքենայի դիմային հատվածում տեղադրված է շարժիչը և թույլ զրահապատ խցիկը: Ետնամասում՝ հատուկ մակերեսի վրա, տեղադրված է սարքավորում, որը կարող է պտտվել 360 աստիճան: Կրակելու համար սարքավորումը հենվում է երկու հզոր, հեռահար կառավարման հիդրավլիկ հենակետերի վրա: Տրանսպորտային միջոցից ռազմական զենքի վերածումը և հակառակը մի քանի րոպե է տևում: Թեթև քաշը և չափսերը թույլ են տալիս մեքենան տեղափոխել տրանսպորտային ինքնաթիռով: Մեքենան հնարավորություն ունի կապնվել ղեկավար կետի հետ փակ կապի միջոցով: Սովորական SH-2-ի կրակոցի առավելագույն հեռավորությունը 22 կմ է, ակտիվ հրթիռային տեսակինը՝ ERFB-RA, մինչև 27 կմ է:


Չինաստանի ատոմային զենքերի մասին տեղեկությունները հակասական են, քանի որ Չինաստանը գործում է գաղտնիության մթնոլորտում: 2013թ.-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության հաշվետվության համաձայն Չինաստանն ունի 50-75 միջկոնտինենտալ բալիստիկական հրթիռներ, որոնց մի մասը գտնվում է հանքերում, իսկ մյուս մասը՝ սուզանավերի վրա: 2008թ.-ին Սիչուան շրջանում տեղի ունեցած երկրաշարժը դուրս բերեց թաքցված ստորգետնյա թունելների ցանցը՝ ամերիկացի փորձագետների ուսումասիրությունների համաձայն դրանց երկարաությունը 4800 կմ է, և դրանք թաքցնում են մինչև 3000 ատոմային մարտագլխիկներ: Պաշտոնական Պեկինն ընդունեց թունելների գոյությունը, իսկ մարտագլխիկների մասով՝ լռեց:


Նույն շարքից