Վերլուծական 

Ադրբեջանական կողմից պատերազմը վերսկսելու հավանականությունը բացառում է նաև կրոնական ծայրահեղականների հնարավոր մուտքն Ադրբեջան

   Ղարաբաղաադրբեջանական շփման գոտում օրերս տեղի ունեցող միջադեպերը, որոնք, անկասկած, սարսափելի են հայ ժողովրդի համար, հայերի շրջանում անցանկալի  խուճապային իրավիճակ են առաջացրել: Պատճառը, ըստ իս, ոչ պրոֆեսիոնալ լրագրողների և ֆեյսբուքում իրենց արհեստավարժ քաղաքագետների տեղ դրածների գործունեության արդյունքն է: Յուրաքանչյուր ոք, առավոտյան աչքերը բացելով, իր պարտքն է համարում մի պրովոկացիոն մեկնաբանություն գրելու, որը, թեև իր կարծիքով ոչինչ է, սակայն խուճապ առաջացնող ամբողջական շղթայի մաս է կազմում: Ցանկանում եմ սեփական կարծիքս արտահայտել պատերազմի վերսկսման հավանականության առժամանակ բացառման մասին, որին հանգել եմ բազմաթիվ քաղաքագետների և ոլորտի մասնագետների հետ զրույցների արդյունքնում:



   Ղարաբաղյան խնդիրը, որը ծագել է տասնամյակներ առաջ՝ հայ պաշտոնյաների և գործիչների ոչ խելամիտ գործունեության արդյունքում, երկար ժամանակ է, ինչ անհանգստություն է պատճառում մեզ: Սակայն այս խնդրի լուծումը ասյօր առավելապես քաղաքական ենթատեքստ է պարունակում: Ղարաբաղը այսօր այն զսպաշապիկն է հանդիսանում, որը հաջողությամբ սանձում է և' հայերին, և' ազերիներին: Ալիևյան վարչակազմը, բոլոր ընտրություններում և պետական արարողություններում Ղարաբաղի վերագրավումը և հայերից վրեժխնդիր լինելը սեփական «ծրագրի»  առանցքը դարձնելով, գործնականում բացառում է ազգային խժդժություններն ու հեղափոխական ալիքի բարձրացումը: Մեծ հաշվով,  Ալիևի ինչի՞ն է պետք Ղարաբաղը: Իմ խորին համոզմամբ Ղարաբաղը, իր տարածքով հանդերձ, չափազանց փոքր ռեսուրս է հանդիսանում Ալիևի համար: Չհաշված  միջազգային ասպարեզում սեփական հեղինակությանը, որը քաղաքական կատեգորիա չէ քաղաքականության մեջ, Ղարաբաղը այլևս ոչնչով հարկավոր չէ Ալիևին:



     Որքան էլ, որ ցավալի է, բայց գրեթե նույն իրավիճակն է Հայաստանում: Ներկայիս իշխանությունները, Ղարաբաղը որպես «լոզունգ» պարզած, սև գործունեություն են ծավալում, հանգիստ լինելով ժողովրդի հարցում, քանզի մի փոքր ակտիվության դեպքում կա'մ սեփական հրահրմամբ, կա'մ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, կրակոցներով և զոհերով են կապահովեն մեզ: Ինչպես նաև անուղղակի ձևով մեզ հիշեցնում են Ղրիմի դեպքերը, ոերբ ուկրաինացիները, ընդվզելով սեփական իշխանության դեմ, կորցրին երկրամասը:



   Ադրբեջանական կողմից պատերազմը վերսկսելու հավանականությունը բացառում է նաև կրոնական ծայրահեղականների հնարավոր մուտքը Ադրբեջան: Առաջին հայացքից թվում է, թե նրանց ներգրավումը պատերազմական գործողություններին միայն մեզ է վնասում, սակայն խնդիրը միանգամայն այլ է: Ինչպես գիտենք,  մուսուլմանական երկրներում պատերազմական գործողությունների ծավալման դեպքում, աշխարհի տարբեր անկյուններից հավաքագրվում եմ բազմաթիվ կրոնական ծայրահեղականներ, որոնք շատ արագ մեկնում են իրենց եղբայրներին պաշտպանելու: Սրանց ներգրավումը պատերազմական գործողությունների մեջ կործանարար կարող է լինել Ալիևի համար, քանի որ, մուտք գործելով Ադրբեջան, ծայրահեղականները փորձելու են մահմեդականացնել երկրի ղեկավարին, որը, ինչպես գիտենք, ներկայումս քաղաքացիական պաշտոնիա է:



    Այսքանից հետո հարց է առաջանում, թե ո՞ր կողմին է ձեռնտու պատերազմական գործողությունների միջոցով հարցի փակումը և ո՞վ նախահարձակ կլինի:

 

 

Նորայր Մարգարյան

Նույն շարքից