Վերլուծական 

Պատերազմի դեպքում Ադրբեջանի կորուստներն անհամեմատ մեծ կլինեն

 Բաքվի կողմից հայ-ադրբեջանական շփման գոտում սանձազերծած ռազմական գործողությունները և մի շարք հետախուզադիվերսիոն փորձերն ևս մեկ անգամ փաստեցին, որ Ալիևը չի հաշտվի Արցախի անկախ ու ինքնուրույն պետականության հետ: Ադրբեջանը ձգտելու է ամեն գնով վերահսկողություն հաստատել ամբողջ ԼՂՀ-ի տարածքում, որից հետո կիրականացնի հայաթափության քաղաքականություն, ինչպես ադրբեջանցիներն իրականացրեցին Նախիջևանում և այլ ադրբեջանական հայաշատ վայրերում:


Սակայն Բաքուն միայն լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով հնարավորություն ունի հաստատել լիակատար վերահսկողություն Արցախի նկատմամբ, եթե իհարկե կարողանա հաջողության հասնել ռազմի դաշտում, որը շատ կասկածելի է: Ալիևի կողմից լայնածավալ պատերազմի սանձազերծումը նշանակում է սեփական երկիրը ներքաշել վտանգավոր արկածախնդրության մեջ: Ալիևը այդպիսով կգնա «վա-բանկ»՝ խաղադրույքի վրա դնելով ոչ միայն սեփական իշխանությունն ու հսկայական կարողությունը, այլ նաև՝ իր հետագա ճակատագիրն և  Ադրբեջանի ներկայիս տարածքային ամբողջականությունը:


Այն, որ Ադրբեջանը ձերք բերելով մեծածավալ ժամանակակից հարփակողական զենքեր նախապատրաստվում է պատերազմի բոլորի համար էլ ակնհայտ է, սակայն այդ զենքերն ի վիճակի չեն հաղթանակ ապահովել Բաքվին: Պատերազմում հաղթանակը կերտում են ցամաքային ուժերն ի դեմս նրա զինվորների, իսկ ադրբեջանական բարոյալքված բանակն ոչ մի հնարավորություն չունի պարտության մատնել հայկական կողմին: Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանն ակտիվորեն կիրառելու էգերճշգրիտ հրթիռային կայանները, հրետանային համազարկային համալիրներն ինչպես նաև օդուժը: Սակայն վերը նշված զինատեսակները մեծ ավերածություններ են հասցնում ավելի շատ քաղաքացիական կառույցներին և պետության ինֆրաստրուկտուրային քան քան հակառակորդի ցամաքային ուժերին: Արդյունքում լայնամամաշտաբ հրթիռահրետակոծման կենթարկվեն Արցախի տարածքի մեծագույն հատվածը /ավերածություններից հնարավոր է զերծ մնան Կովսականն ու Բերձորը/ և Հայաստանի սահմանամերձ տարածքները հատկապես հյուսիս-արևելյան շրջանները: Սա կհանգեցնի հայկական կողմի պատասխան հարվածի, որտեղ թիրախի տակ կհայտնվեն Ադրբեջանի ճանապարհային և հաղորդակցական կարևորագույն կոմունիկացիաները:

 

 Գործողությունների զարգացման նման ընթացքը հակամարտ կողմերի համար կլինի ողբերգական՝ բազմաթիվ զոհեր հատկապես քաղաքացիական բնակչության հատվածում, մեծաթիվ փախստականների առաջացում, քաղաքացիական բնակավայրերի և տնտեսական կառույցների ոչնչացում: Չնայած երկու կողմերը կկրեն հսկայական վնասներ, սակայն ադրբեջանական կողմի կորուստները կլինեն ավելի զգայուն ու շոշափելի՝ դարձնելով նրան ավելի խոցելի: Սա մեծ հարված կլինի Բաքվի համար՝ թուլացնելով նրա աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը տարածաշրջանում: Չեն գործի կամ ավերվածության կենթարկվեն, իսկ ադրբեջանցիների համար էլ ավելի վատ պարագայում հայկական զինված ուժերի վերահսկողության տակ կլինեն Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղն և Բաքու-Թբիլիսի երկաթգիծը:


Այս բոլոր կարևորագույն տարանցիկ կոմունիկացիաները գտնվում են Հայաստանի Հանրապետությանը շատ մոտ, և հայկական բանակից մեծ ջանքեր չի պահանջվի հողին հավասարեցնել թվարկած կառույցները: Նման հարվածը մահացու կլինի Ադրբեջանի տնտեսության համար, որն ուղղակիորեն կազդի երկրի սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրավիճակի վրա: Եթե ադրբեջանական բանակը կարճ ժամանակահատվածում նշանակալի հաջողություն չգրանցի արցախյան ռազմաճակատում, որը չափազանց կասկածելի է, ապա ադրբեջանական հասարակությունն և քաղաքկան էլիտան կպահանջեն երկրի իշխանություններից ալիևյան կլանի հեռացումը՝ ռազմական անհաջողությունների և երկրում առկա ծանր իրավիճակի մեջ մեղադռելով Իլհամ Ալիևին: Այսպիսով, պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում ամենից շատ կորցնելու վտանգի առջև է կանգնած հենց Իլհամ Ալիևը:


Ադրբեջանական բանակի անհաջողությունները ցույց տվեցին, որ Բաքուն ի վիճակի չէ կարճ ժամանակահատվածում «լուծել» Արցախի խնդիրը: Երկարատև և անարդյունավետ պատերազմն Ադրբեջանի բռնակալի համար շատ թանկ կնստի և նման քայլի դիմելուց առաջ լավ կլիներ, որ վերջինս հիշեր Ռուսաստանի վերջին ցարի ողբերգական ճակատագիրը:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից