Վերլուծական 

Պարտադրած ստրկություն, թե ՞…

Մենք բոլորս տարբեր ենք, քանի որ յուրովի ենք ընկալում կյանքը…

 

Ստրկություն ժամանակակից աշխարհում. դուք գտնում եք, որ այն գոյություն չունի: Եթե թերթենք բառարաններն ու որոնենք ստրկություն բառի նշանակությունը, ապա կստանանք այսպիսի արդյունք, ստրկություն`ամբողջովին կախվածություն ինչ որ մեկից կամ ինչ որ բանից, հասարակարգ, որ հիմնված է ստրուկների աշխատանքի վրա, մարդկանց իրավունքների մասնակի կամ ամբողջական սահմանափակում, երբ ստրուկը  կախվածության մեջ է գտնվում ստրկատիրոջից:

 

Ստացվում է, որ փաստացի երկրագնդի բնակչության ճնշող մեծամասնությունը ստրուկներ են` կախվածություն ունենալով վնասակար սովորություններից, պարտադրված արժեքներից, աշխատանքից, փողից…., իսկ մնացած փոքրամասնությունը ստրկատերերն են:

 

Ժամանակակից ստրկատիրական համակարգը բավականին հստակ է մշակված: Յուրաքանչյուր ստրկատիրոջ անհրաժեշտ է ստրուկների լիակատար հնազանդություն, իսկ դրա համար ստրուկը չպետք է գիտակցի, որ ինքը ստրուկ է, ապրի լիակատար ազատության երեւակայական աշխարհում, վախենա պատժից: Իսկ ժամանակակից պատիժը ներկայիս ստրուկների նկատմամբ, նրանց ազատությունից զրկելն է, բռնության կամ ահաբեկման կիրառումը, տնտեսական ինֆիլացիան, վարկային ստրկությունը, «նրբանկատ» արդարադատությունը…

 

Իսկ այդ ամենը համեմվում է կոնկրետ գաղափարախոսությամբ: Դա իրենից ներկայացնում է պարտադրված գաղափարների, արժեքների, որոշակի աշխարհայացքի, աշխարհընկալման սարդոստայն: Իրականում այդ ամենը աղբ է, բայց գաղափարական ստրկությունը հնարավորություն է տալիս որոշակի մշակված ինֆորմացիայի շնորհիվ մթագնել ստրուկների գիտակցությունը, ուստի ստրկատերերին հնարավորություն է տրվում տարբեր գաղափարախոսությունների միջոցով անել այնպես, որ ստրուկը երբեք չիմանա իր ստրկության մասին: Դե եթե չի հավանում տվյալ համոզմունքը, կարելի է ընդունել մեկ ուրիշը, դա էլ չի հավանում` ընդունում է մեկ ուրիշը եւ այսպես անվերջ:

 

Այս ամենի նպատակն է , որ ստրուկը երբեք չգտնի ելք իրեն պարտադրված գաղափարներից ու երեւակայական աշխարհից, նույնիսկ չփորձի, հակառակ դեպքում կդառնա իզգոյ:

Մենք բոլորս տարբեր ենք, քանի որ յուրովի ենք ընկալում կյանքը: Յուրաքանչյուրն իր իդեալն ունի, իր պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի մարդ, ապրում է իր կողմից սահմանված սկզբունքներով:Մոտավորապես այսպիսին է ազատության մասին մեր պատկերացումները: Այս հասկացությունը, ինչու չէ հոգեվիճակը, այնքան բազմատեսակ է, որ նրա արտահայտման տարատեսակություններն անվերջ են:

 

Մարդն առանց այն էլ պարփակվել է սահմանափակ տարածությունում, շնչելու ժամանակ չունի: Մտածում եմ , որ շատերն իրենց երջանիկ են համարում առանց այդ տարօրինակ ձեւակերպման, որ փիլիսոփայորեն անվանում են ազատություն:

Բայց….

Ինչու՞ է իմ համար ազատությունն այդպես կարեւոր, քանի որ նրա շնորհիվ իմ ներաշխարհը առանց վախի դուրս կթռչի, չի թաքնվի , այլ կքայլի ինձ հետ: Այն ուժ կտա ինձ, քանի որ բարձր թռչելու համար անհրաժեշտ է մարզել կամքը, իմունիտետ ձեռք բերել անհաջողությունների նկատմամբ ու ինչու չէ ընկերանալ քամու հետ:


Իսկ գիտեք, այն հետաքրքիր զրուցակից է…


Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից