Կրեատիվ ու կեղծ մտավորականություը խուսափում է իր արարքների պատասխանատվությունից…
Ժամանակին վերակառուցում իրականացողները կարծում էին, որ հայրենական մտավորականը շատ երազկոտ ու իդալիստ է, «չի ճանաչում կյանքը», առաջնորդվում է գրքերում առաջադրված իրողություններով եւ հաճախ պարտություն է կրում « ուժեղներից»: Իսկ սովորական աշխատավորը կամ ժողովրդի ծոցից դուրս եկած անհայտ քաղաքացին, չնայած մտավոր ունակությունների անլիարժեքությանը, ավելի հեռատես ու համարձակ է, նրան այդքան դյուրին չէ խաբել:
Հենց նման դուրսպրծուկները իրականացրին վերակառուցումը` օգտվելով ժողովրդական մասսաների դյուրահավատությունից, եւ դա բոլորին է հայտնի: Բայց ի՞նչը նպաստեց «երազկոտ» դուրսպրծուկներին կառավարել իրավիճակն ու երկիրը տանել դեպի քայքայում: Ծիծաղելի չթվա, բայց հենց հավատը՝ իդեալական ազատության հանդեպ:
Մեր մտավորականների բնավորությանը հատկանշական է ազատության իդեալի վրա սեւեռվածությունը: Սակայն, ազատությունը բավականին նենգ հասկացություն է եւ պահանջում է որոշակի ամբողջականություն: Այն պահանջում է որոշակի պատասխանատվություն: Եթե ուզում ես ազատ լինել, ուրեմն` կրիր դրանից բխող ողջ պատասխանատվությունը:
Ազատության մասին բարբաջող նոր մտավորականությունը աչքի է ընկնում անպատասխանատվությամբ: Երբ մենք փորձում ենք նրանց պատասխանատվություն սերմանել, պարզվում է, որ մեր գիտակ մտավորականությունը ամեն ինչ մակերեսային է ընկալում եւ խիստ տարբերվում ավանդական մտավորականներից: Նույնն է նկատվում ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքից: Ի՞նչ է իրենից ներկայացնում կլասիկ մտավորականությունը` «Ես հաշվետու եմ ամեն ինչի համար», «մարդ , որը անտարբեր չէ », « Մենք մինչեւ վերջ պատասխանատու ենք », «խոստովանում եմ, զղջում, ես եմ մեղավոր » եւ այլն:
Ի՞նչ է նկատվում հիմա: Մեր առաջավոր խավը տարիներ առաջ վերակառուցում էր իրականացնում: Պատասխանատվություն կրե՞լ է արածի համար: Իհարկե, ո՛չ: Պատասխանատվություն կրում է միայն հաջողության դեպքում, իսկ մյուս դեպքերում հրաժարվու՞մ, նույնիսկ հրավիրում բազմապիսի համագումարներ` բացատրելու, որ ինչպես էր ուզում հասնել հաջողության ու ինչ- որ մեկը նրանց թույլ չտվեց, երկիրը հասցրեց քայքայման:
Անկասկած, սա պատասխանատվությունից հրաժարվել է նշանակում: Երեխան ազատված է պատասխանատվությունից, բայց նա զրկված է նաեւ որոշակի ազատությունից: Սակայն, եթե որոշակի տարիքում նրան չսովորեցնեն լինել պատասխանատու, ապա նա կմեծանա թույլ, զուրկ կամային հատկանիշներից ու անվերջ կարդարանա, որ պատասխանատու կլինի, երբ մեծանա:
Բայց, շատ կներեք, արդեն մեծացել է ու ունենք այն տեսակը, որ գիտության մեջ հայտնի է «Սոցիալական վտանգավոր տեսակ» անունով:
Երբ կրեատիվ կեղծ մտավորականին փորձ է արվում ինչ որ բան բացատրել ու ասել, որ պրոֆեսիոնալ լրագրողը, գրականագետը պատասխանատու է իր արարքների ու խղճի հանդեպ,ապա ստանում ենք նմանատիպ պատասխան. «Դուք իշխանության պատվերն եք կատարում եւ զրկում ազատ խոսքի իրավունքից: Կներեք, դուք վաղուց փոքր երեխա չեք, Եթե դուք բժիշկ լինեիք, ապա ազատ կինքնադրսեւորվեի՞ք վիրաբուժական սեղանի առջեւ, կամ եթե ֆիզիկոս, ապա` ատոմային ռեակտորի՞ մոտ:
Ձեզ բացատրում են, որ գործունեության բոլոր բնագավառներում, ինքնադրսեւորումը սահմանափակվում է, ազատությունը շահարկման առարկա չէ:
Ստորություն են կատարում, ապա պնդում, որ իրենց նկատմամբ անարդար են, բռի ուժ են կիրառում: Իսկ իրական մտաավորականը պետք է հանդուրժի այս ամենը եւ նոր խուլիգանություններ սպասի նման թերզարգացածից:
Սակայն, ամենակարեւորը այս ամենի իրականացման տեխնոլոգիան է, երբ խոսքն արժեզրկվում է:
Իսկ ի՞նչպիսին է աշխարհը, որտեղ անընդհատ խոսքի արժեզրկում է ընթանում: Հիշեցնում է չար կատակ: Բնակչության մի զանգվածը սկսում է « չարաճճիություններ» անել ցանկապատին, ինտերնետում, թերթերում, իսկ մյուս մասը`անթաքույց սպասում նրանց մտքերին; Այս ամենը նշանակում է մշակութային մահ: Բայց այն կամովին չի մահանում, ներշնչում են ,որ ժամն է եկել ու այս պրոցեսն անխուսափելի է: Իրականում, պրոցեսում գոյություն ունի սուբեկտ, կիլլեր` մշակութային կիլլերներ, որոնք դաժանորեն ոչնչացնում են նույնիսկ սեփական մշակույթը, որի առւջեւ այդպես ջանասիրաբար խոնարհվում են:
Ի՞նչն է նյարդայնացնում նման կիլլերներին: Իհարկե՛, կլասիկ մտավորականությունը: Եթե մտավորականը սկսում է խոսել պատասխանատվությունից` հանդիպում է կատաղի դիմադրության: « Չարաճճիություններ » կարող են անել միայն նրանք: Հարց է առաջանում, ի՞նչու միայն նրանք, իսկ մյուսները` ոչ:
Երեխան կպատասխաներ. «Որովհետեւ, ես երեխա եմ »: Իսկ ի՞նչ կպատասխանի մեր թերզարգացածը: Իր «չարաճճիությունը» ինչպե՞ս կարդարացնի: Նա ամենագիտակ է, մասնակիցն ինչ որ վեհ գաղափարի, ուստի լիազորված է նման իրավունքով: Իսկ ի՞նչ է դա: Բարդ պատասխան որոնել հարկավոր չէ, քանի որ մենք կրկին բախվում ենք թերզարգացվածության: Երբ մի երեխան նեղում է մյուսին, վերջինս սպառնում է, որ կասի հորը:
Փաստորեն հայտնի գործ է` տենդերը «հայրն» է :
Սա մանկական տարբերակով: Իսկ տարեց փորձագետը այն կանվանի « հովանավորի տենդեր »: Թերզարգացածը իր համար ընտրում է ամենաազդեցիկ հովանհավորին, այսինքն` ամենաուժեղ «հայրիկին»:
Հավաքագրվածը միշտ թերզարգացածն է լինում, նա չի հավատում սեփական հնարավորություններին, չի փորձում տեր կանգնել սեփական ձեռքբերումներին, միշտ ցանկանում է ավելին ունենալ` փոխարենը չկրելով ոչ մի պատասխանատվություն: Սրանում է
նրա ազատության իմաստը: Նա ձգտում է հովանավորների ու խալտուրայի: Չարաճճիության դիմաց` ինդուլգենցիա, սա է նրա նպատակը: Նրան պատվիրատու է հարկավոր, ով կվճարի չարաճճիության դիմաց ու կպաշտպանի նրա անհեթեթությունները:
Այսպիսի թերզարգացածների ջանքերով կյանքի կոչվեց վերակառուցում, դրանից հետո իրականացան նրանց բոլոր մտահղացումները, անպատժելիության մթնոլորտում քայքայվեց երկիրը, իսկ ժողովրդական մասսան մոռացության տրվեց: Եթե այդ թերզարգացածները ունենային պատասխանատվության գեթ մեկ մասնիկ, գուցե հարց կտային իրենց` արդյոք ամեն ինչ ճիշտ է ընթանում: Եթե նրանք իրական ազատության էին ձգտում, գուցե ի սկզբանե մտածեին` արդյոք ազատությունն հնարավոր է պատվիրատուի առկայության դեպքում: