Անհրաժեշտ է բաց աչքերով նայել իրականությանը:
Գոյություն ունեն պատերազմի տարբեր դրսեւորումներ: Եթե գրոհի է ենթարկվում գաղափարախոսությունը, ապա դա գաղափարական պատերազմ է, եթե` մշակույթը, դա մշակութային պատերազմ է: Պատերազմի տեսակը գրոհվող օբյեկտի տեսակի գնահատականի դեպքում դժվար է որոշել: Գաղափարախոսությու՞նն է գրոհի ենթարկվում, թե՞ մեկ ուրիշ բան, մշակու՞յթը, թե՞ սոցիալական կյանքի հիմնադրույթները: Սահմանագծել ոչ միշտ է հաջողվում, սակայն դա խիստ անհրաժեշտ նախապայման է:
Տնտեսական պատերազմի դեպքում նման խնդիր չի ծագում, այստեղ օբեկտը ակնառու է` դա երկրի տնտեսական պոտենցիալն է, օրինակ` խոշոր ընկերությունները:
Սակայն սա դեռ բավական չէ: Ինչո՞վ է նման պատերազմը տարբերվում տնտեսական օբյեկտին ներազդող մյուս ազդակներից, օրինակ` սովորական, երբեմն դաժան շուկայական մրցակցությունից:
Հիմնական տարբերությունն այն է, որ նորմալ մրցակցության պայմաններում ընկերությունները կատարելագործում են արտադրությունը, ներդնում նոր տեխնալոգիաներ, նվազեցնում գները, ապահովում արտադրանքի որակը: Դրա արդյունքում, շատ հաճախ, սննկացնելով մրցակիցներին, նրանք հաղթող են դուրս գալիս շուկայում: Սակայն, նորմալ շուկայական մրցակցությունը կապ չունի տնտեսական պատերազմի հետ, այն լրիվ ուրիշ է: Դա այն է, երբ մրցակիցը կազմակերպում է պատերազմ այն տերիտորիայում, որտեղից պետք է անցնի, օրինակ` օտարի գազամուղը, կամ էլ դիվերսիա է կազմակերպում մրցակցի գազամուղը շարքից հանելու համար:
Տնտեսական պատերազմներ մղվել են հնագույն ժամանակներից: Մ.թ.ա. 5-րդ դարում Աթենքը տնտեսական պատերազմ էր մղում Սպարտայի հետ` արգելելով հունական պոլիսներին առեւտուր անել Սպարտային ենթակա պոլիսների հետ: Դա հանգեցրեց պատերազմի ու Աթենքի հզորացման անկմանը:
Տնտեսական պատերազմ էր մղում Կարթագենը, որի ծովահենական նավերը կաթվածահար էին անում Հռոմի առեւտուրը միջերկրածովյան երկրներում ու խոչընդոտում Եգիպտոսից Հռոմ հացահատիկի ներմուծումը: Տնտեսական պատերազմ էր մղում Հռոմը Բյուզանդիայի դեմ, երբ վենետիկյան նավատորմի միջոցով արշավանքներ էր ձեռնարկում բյուզանդական ափերին: Նման պատերազմ էր մղում Նապոլեոնը Անգլիայի դեմ` միջմայրցամաքային բլոկադայի միջոցով: Տնտեսական պատերազմ էր մղում ֆաշիստական Գերմանիան Անգլիայի ու ԱՄՆ-ի դեմ, երբ այդ երկրներ էր արտահանում հսկայական քանակությամբ կեղծ դոլարներ ու ֆունտեր:
Գլոբալիզացման պայմաններում տնտեսական պատերազմը դառնում է ավելի անողոք ու կազմակերպված: Նրանում տարանջատվել են կոնկրետ «մասնագիտացումներ»` առեւտրական, ֆինանսական, վալյուտային, Էներգետիկ, տեխնոլոգիական պատերազմները: Բացի այդ, տնտեսական պատերազմի այդ հատուկ տեսակները օգտագործվում են բավականին համախմբված ու գլխավորը գաղտնի` ամեն կերպ ծպտվելով ու հերքելով ընթացող պատերազմի իրողությունը:
Կարելի է բերել Չինաստանի աննախադեպ տնտեսական աճի տեմպերը, որը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին: Պենտագոնն ու Պետքարտուղարությունը ուսումնսիրելով ՉԺՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմական գործողությունների վարկածը, դա համարում են անհեռանկարային ու ոչ ռեալ: Ուստի, նրանց ծրագրերում ավելի հեռու գնացող ու նպատակային սցենարներ կան: Եթե հաջողվի կասեցնել Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից Էներգիառեսուրսների մուտքը Չինաստան, ապա նրա տնտեսական աճի տեմպերը կտրուկ կընկնեն ու Չինաստանի վերջը կգա:
ԱՄՆ-ը նպատակ ունի իր ծրագրերը իրականացնել այսպես կոչված «արաբական գարնան » միջոցով, կազմակերպված հեղաշրջումներ արաբական երկրներում, որի արդյունքում արեւմուտքը իր վերահսկողության տակ կվերցնի այդ երկրների տնտեսությունն ու ռեսուրսները, եւ պլատֆորմ կստեղծի Պարսից ծոցում ամրապնդվելու ու հետագայում Իրանի վրա հարձակման համար:
Ջորջ Սորենսի ֆոնդը 1992թ.-ին լայնածվալ հարձակում իրականացրեց ֆունտ սթերլինգի վրա, որի արդյունքում ձգձգվեց Եվրոպայում ընդհանուր վալյուտայի անցնելու գործընթացը: Պատահական չէր, որ եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ այդ պահին ֆինանսական պատերազմում մեղադրեցին ոչ թե Սորենսին, այլ` ԱՄՆ-ին:
90-ականներին, երբ Միջազգային վալյուտային ֆոնդը Հարավ-արեւելյան Ասիայի երկրներին շռայլորեն վարկեր էր տրամադրում` պետական պարտքերը հասցնելով ահռելի չափերի, մի շարք տնտեսագետներ գտնում էին, որ այդ երկրները կհայտնվեն «պարտքային ծուղակում»: 1997թ.-ին Սորենսի ֆոնդը. ապավինելով ամերիկյան խոշոր բանկերին, հարձակում գործեց Թայլանդի բորսայի վրա:
Առանձնապես տուժեցին Ճապոնիայի, Հարավային Կորիայի, Մալազիայի, Ինդոնեզիայի ֆոնդային բորսաները: Ճգնաժամը անմաս չթողեց նաեւ Ռուսաստանին, որտեղ վիճակը կայունացավ միայն 2011թ.-ին: Հարավասիական շատ գործիչներ գլոբալ ֆինանսական պատերազմում մեղադրեցին ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ տարբեր մայրցամաքներում վարում է նպատակասլաց ու արդյունավետ տնտեսական պատերազմ: Նպատակին հասնելու համար ԱՄՆ-ը ժամանակակից տնտեսական պատերազմ է մղում միասնական Եվրոպան քայքայելու համար, անվերջ հարվածելով եվրոյին ու մատնանշելով Եվրոպական Միության տնտեսական աճի տեմպերի արհեստական ուռճացումը:
Չմոռանանք «արաբական գարնան» մասին, որի օգնությամբ պետքարտուղարությունը քաոսի մեջ է ներգրավել վառելիքային ռեսուրսներով հարուստ մի ողջ տարածաշրջան ու պարբերաբար էներգետիկ պատերազմներ է հրահրում ողջ աշխարհում;
Աճում են նաեւ ահաբեկչական ու ծովահենության հարձակումները համաշխարհային տնտեսական ու առեւտրային ուղիների վրա:
Նման իրավիճակում դատապարտելի է վարել ջայլամի քաղաքականություն, իրավիճակի անտեսումը առնվազն դավաճանություն է: Պատերազմ իրականում մղվում է մեր դեմ՝ օգտագործելով զենքի արդյունավետ միջոցներ:
Այսպիսով` կամ հակահարձակ կլինենք մեր թշնամուն, կամ մոտ ապագայում կվերանանք որպես պետություն ու ժողովուրդ: