Քաղաքական էլիտայում հակամարտության հաղթահարման ու բանակի նկատմամբ վերահսկողության շնորհիվ, Չինական կոմունիստական կազմակերպությունը կարողացավ հաղթանակել թշնամուն, որը ցանկանում էր երկրում վերակառուցում իրագործել…
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ զգուշավոր քաղաքական պայքար է մղում: Միջուկային զենքը զսպող գործոն է: Սա արդեն Սիրիան կամ Լիբիան չեն, ամեն ինչ կարող է պատահել: Սակայն, աշխարհը սրընթաց փոխվում է, վաղը Արեւմուտքը կարող է այլեւս չզգուշանալ: Դա են վկայում մի շարք գործոններ, առաջնահերթը` Պուտինի հանդեպ քաղաքական հաղթանակի ձեռքբերումն է:
2011-2012թթ.-ին Արեւմուտքը այս պատերազմում փողոցային պայքարի միջոցով հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ, միայն այն պատճառով, որ Մեդվեդեւը, լինելով Ռուսաստանի նախագահ, ադմինիստրատիվ խոշոր ռեսուրսների էր տիրապետում: Փողոցային առնետների հիմնական նպատակն էր փողոց դուրս բերել հոծ բազմություն, կայուն կապեր ամրապնդել Կրեմլի լիբերալ թեւի հետ, ստիպել Մեդվեդեւին ապամոնտաժել պուտինյան ռեժիմը` նախագահական ընտրությաունների արդյունքներից հրաժարվելու միջոցով `կապված քաղաքացիների աճող անհանգստությունից այդ ընտրությունների լեգիտիմության առնչությամբ:
2011-2012թթ.-ի ձմռանը կազմակերպվեց խոշոր ու Ռուսաստանի համար վտանգավոր ներկայացում` մեկ հանդիսատեսի` Մեդվեդեւի համար: Փողոցային ներկայացման սցենարիստներն ու ռեժիսորները Մեդվեդեւի լիբերալ շրջապատի ներկայացուցիչներն էին: Ներկայացման նպատակը հնչունավորեց լակեյ ու շատախոս Ուդալցովը, ով Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ընդդիմադիրները խնդրում են նախագահին երկարացնել իր կառավարումը 2 տարով, որպեսզի Մեդվեդեւը քաղաքական բարենորոգումներ անցկացնելու հնարավորություն ունենա ու 2014թ.-ին պայմաններ ստեղծվի «արդար ընտրություններ» անցկացնելու համար:
Քաղաքական այս պայքարում խաղադրույքը արված էր այսպես կոչված ընտրությունների օրինականության վրա: Լիբերալները ամեն գնով ցանկանում էին ընտրությունները չեղյալ հայտարարել: Նրանք պատրաստ էին արյուն թափել, գրավել ադմինիստրատիվ կառույցները: Այս արյունալի չարաճճիությունները այդ ժամանակ կարող էին լրջորեն քննարկվել, քանի որ Կասպարովի, Կասյանովի, Պարխոմենկոյի, Պարֆյոնովի կրեմլովյան լիբերալ հովանավորները հնարավորություն ունեին օգտվել Մեդվեդեւի նախագահականից ծորացող հսկայական ադմինիստրատրiվ ռեսուրսներից:
Խաղադրույք էր արվել կաթվածահար անել ուժային կառույցները, սակայն ապարդյուն:
Մայիսի 6-ից հետո պարզ էր ,որ առնետների միջոցով անհնար է հաղթել քաղաքական պատերազմում, քանի որ ադմինիստրատիվ ռեսուրսները Պուտինի ձեռքում էին:
Ու՞մ կարող է ներգրավել Արեւմուտքը Պուտինի դեմ հետագա պայքարում: « Ռուսական երթերը» կարող են իրավիճակը որոշ չափով շիկացնել, սակայն չեն ապահովի արեւմուտքի հաղթնակը Պուտինի դեմ տարվող քաղաքական պատերազմում: Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ներգրավել առավել հզոր ուժերի, օրինակ ` մահմեդական ծայրահեղականներին: Սակայն, պայքարը այդ դեպքում կձգձգվի ու տեւական կլինի: Բացի այդ, արմատական իսլամիստներին նման օգնություն ցուցաբերելու դեպքում, կարելի՞ է նրանց վստահել միջուկայի երկիրը: Գուցե պատերազմական հանցագործ Օբաման, ով նաեւ Նոբելյան մրցանակակիր է, կգնա նման քայլի, սակայն դեռեւս նման խիզախություն չունի:
Ներկայումս ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որտեղ փոխվել է քաղաքական ղեկավարությունը: Նոր ղեկավարությունը հայտարարել է, որ 2020թ.-ին Չինաստանը կդառնա աշխարհի համար առաջին պետությունը, ինչը որ չեն կարող թույլ տալ Միացիալ նահանգները:
Իսկ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը խանգարել: Կարո՞ղ են ամերիկացիները ապակայունացնել իրավիճակը Չինաստանում: 1989թ.-ի փորձը ձախողվեց ու այնտեղ տեղի չունեցավ վերակառուցում, քանի որ բանակը մնաց կուսակցության հրամանատարության ներքո: Չինաստանի ղեկավարությունը հավատարիմ մնաց նախկին քաղաքական կուրսին:
23 տարի անց ԱՄՆ կարող է ակտիվացնել իսլամիզմը` Չինաստանում իրավիճակը ապակայունացնելու համար, եւ հենց դրանով էլ զբաղված է Բարաք Օբաման: Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարի ու ԱՄՆ նախագահական ընտրություններում գոյություն ունի փոխկապակցվածություն: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն աննախադեպ էր խախտումների առումով, ու կա մտավախություն, որ Օբաման հաղթանակ չի տարել այդ ընտրություններում: Ենթադրություններ կան, որ այսպես կոչված նախագահներ նշանակողները, վերջին պահին Ռոմնիին հրամայել են տեղը զիջել Օբամային ու պարտվել: Օբաման անհրաժեշտ էր նրանց, որպեսզի վերջինս զարգացնի ստրատեգիական համագործակցությունը ԱՄՆ-ի ու արմատական սուննի իսլամիստների հետ: Այդ համագործակցության նպատակը Չինաստանի ապակայունացումն է: