Վերլուծական 

Մարդակերության նմանօրինակությունը. կապիտալիզմի պայմաններում անհավասարությունից խուսափել հնարավոր չէ

 Ժամանակակից «մարդակեր» լիբերալները ցանկանում են մարդկանց անպատիժ սպանել ու ուտել. ինչպես դա անում էին նրանց նախնիները` գերմանական ֆաշիստները, ամերկյան ստրկավաճառները, անգլիական, իսպանական, հոլանդական գաղութատերերը:



Մեր օրերի լիբերալները բացահայտ արդարացնում են սոցիալական անհավասարությունը: Ամերկյան « Foreigin Affairs» ամսագիրը հրատարակել է Ջերի Մյուլլերի «Կապիտալիզմն ու անհավասարությունը» հոդվածը: Այս հոդվածով, ԱՄՆ-ում եւ արեւմուտքում, ամենայն հավանականությամբ, սկսվել է «անհավասարության գիտական օրինականացման» գործընթացը: Վերոհիշյալ ամսագիրը կարեւոր նշանակություն ունի ամերկյան վերնախավի համար, քանի որ ապահովվում է «ճշմարիտ գաղափարական ուղին» կամ «կուսակցական ուղին»:

 

Մյուլլերի հոդվածի քննարկման ժամանակ, Մոսկվայում կազմակերպված սեմինարում նշվեց, որ տվյալ թեմային վերաբերվող հոդվածները չեն կարող չունենալ հետին միտք, առաջ է քաշվում անհավասարությունից չամաչելու, ժամանակակից արժեքներից հրաժարվելու միտքը, երբ պահպանողական բլոկը ռեւանշի է ձգտում դեմոկրատականի հանդեպ: Հոդվածից կարելի է անել հետեւյալ եզրակացությունը` կապիտալիզմի պայմաններում անհավասարությունից խուսափել հնարավոր չէ, իսկ դրանք վերացնելու փորձերն անարդյունք են:

 

Զարգացած կապիտալիստական երկրներում անհավասարությունը գնալով աճում է: Ինչպես ցույց են տալիս վերջին սոցիալական հետազոտությունները` շերտավորումը հարուստ ու նվազ եկամուտ ունեցող ընտանիքներում գնալով ավելանում է` ընդգրկելով կյանքի բոլոր բնագավառները: Այդ անհավասարությունը վերացնելու կամ նվազեցնելու փորձերն անիմաստ ու ծախսատար են` հետեւաբար շահույթ չեն ապահովում, պահանջում են մարդկային ու ֆինանսական զգալի ռեսուրսներ, արգելակում տնտեսական աճը, որից կախված է պետության համընդհանուր բարեկեցությունը:

 

Զարգացած կապիտալիստական երկրների հիմնական նպատակն է ապահովել որոշակի տնտեսական աճ, որը  կապահովի շահույթ բոլորի համար, սոցիալական որոշակի ապահովվածություն եւ թույլ կտա քաղաքացիներին անհավասարության պայմաններում տանելի գոյություն պահպանել: Այսպիսով՝ Մյուլլերը հումանիզմը հակադրում է կապիտալիզմի հետ, որտեղ մարդը խանգարում է կապիտալիզմին:

 

Հոդվածի հիմնական միտքը կայանում է նրանում, որ կապիտալիզմի ընթացքում անհավասարությունը բնականոն երեւույթ է, այն պետք չէ վերացնել, առանց որի կապիտալիզմը գոյություն ունենալ չի կարող, եւ զարգացման խթան է հանդիսանում: Ըստ Մյուլլերի` անհավասարությունը միշտ եղել է ու կլինի, պայմանավորված է այնպիսի իրողություններով` Էթնիկ, ընտանեկան, կրթական եւ այլն, որ ենթակա չեն կարգավորման:

 

Ըստ Մյուլերի հասանելի կրթությունը չի կարող վերացնել անհավասարությունը, քանի որ նույն մասնագիտություն ունեցողները տարբեր արդյունքների են հասնում, քանի որ դպրոց ընդունվելիս պատկանում են տարբեր սոցիալական շերտերի ու տիրապետում տարբեր կապիտալի: Փաստորեն բացահայտ կերպով առաջ են  քաշվում սոցիալական, ռասսայական, էթնիկ դրույթները, համոզում, որ հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բոլոր սոցիալական ներդրումները միասնական կրթական համակարգում անիմաստ են, դեռ ավելին` վնաս են հասցնում հարուստ ու հաջողակ խավին:

 

Այս ծրագրի լոգիկան հետեւյալն է` անհավասարությունը պետք է կապիտալիզմի գոյության համար, այլ տարբերակ չկա, անհավասարությունը կզարգանա կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց, անիմաստ է այն վերացնելու պայքարը, քանի որ այն ծախսատար է, անարդար` վերին խավի հանդեպ, անիմաստ, քանի որ անհավասարությունը բնորոշվում է սոցիալական, բիոլոգիական դրույթներով: Փոխարենը` թողնել հավասարության հասնելու ձգտումները, ապահովել որոշակի սոցիալական փաթեթ` ստորին խավերի տանելի գոյությունը ապահովելու համար: Իսկ տանելի դարձնել, որպեսզի ստորին շերտերի մոտ չաճի դժգոհությունը : Արդյունքում անհավասարությունը, իհարկե, կաճի, բայց կապիտալիստների ու նրանց սպասարկող վերնախավի համար ավելի լավ կլինի, քանի որ կապիտալիզմի խթանը անհավասրությունն է:

 

Ծրագիրը թվում է՝ բավականին նպաստավոր է,  նույնիսկ՝ հումանիզմի տարրերով: Ստորին  խավերին կերակրում են, այլ ոչ թե ոչնչացնում, բայց դա միայն Ամերիկայում: Բայց երբ խոսքը վերաբերվում է օտար, հատկապես,  այսպես կոչված, զարգացող երկրների ստորին խավերին, ապա՞…

 

Այստեղ ժամանակն է հիշել երկրագնդի բնակչության աճի մասին: Այս խնդիրը` ըստ լիբերալների, այնքան ակնառու ու սպառնալի է, որ ընդգրկված է գլոբալ խնդիրների շարքում:

 

Սակայն,  խոսքը մարդկանց մասին է, ի՞նչ է նշանակում գերբնակվածություն: Մարդիկ շա՞տ են, իսկ ո՞վ է դա որոշում կամ ի՞նչ է պետք անել , կրճա՞տել բնակչության թիվը, նպաստե՞լ ծնելիության նվազմանը, : Իսկ ո՞վ կարող է լուծել այս խնդիրը: Գուցե ՄԱ՞Կ-ը, կամ «Հռոմեական ակու՞մբը» ՅՈՒՆԵՍԿՈ՞Ն: Գուցե Աստվա՞ծ: Ինչի՞ հիման վրա կարելի է կառուցել նմանատիպ հարցերը:

 

 Ինչ որ վատ հոտ է գալիս. Մի՞ թե ֆաշիզմ:

Այս խնդիրը առաջին անգամ արծարծվել է «Հռոմեական ակումբի» կողմից եւ հիմնված է եղել Մալթիուսի 1798թ.-ին հրատարակած «Ազգաբնակչության բնակեցման փորձի օրենքները» աշխատության վրա: Մալթիուսը փորձում էր ապացուցել, որ բնակչության գերաճի պատճառով Անգլիային սով է սպառնում: Սակայն, իր վերջին հրատարակումներում Մալթիուսը խոստովանում էր, որ դրանից խուսափելու համար պետք է զարկ տալ գիտական ու կրթական նվաճումներին, որը նվազ հավանական էր համարում: Անգլիայում պարբերաբար եղել է սով, բայց պատճառը միայն քաղաքական է եղել, այլ ոչ թե Մալթիուսի կանխատեսումները: Նման սխալ կանխատեսումներ կատարվել են պարբերաբար: Նման կանխատեսումների ժամանակ անտեսվում է մարդու գործոնը: Նոր մարդու ի հայտ գալը խնդիր չի ստեղծում, այլ հակառակը` մեծացնում է խնդիրը լուծելու հավանականությունը:


Այնպես որ «դեմոգրաֆիկ աղետը», այսօրվա դրությամբ,  չի ամրագրվել ու անիմաստ է ապացուցել, որ Երկրի բնակչության աճը միջազգային կարեւորագույն խնդիրներից է, որն անվերջ քննարկում է ՄԱԿ-ը, դասավանդվում է դպրոցներում…եւ այն «լուծում»  են` այսինքն փորձում կրճատել բնակչության թիվը: Այժմ զարգացող երկրներում լայնորեն կիրառվում են տարբեր պատվաստումներ: Աշխարհում բազմիցս հնչել են իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները, որ զարգացող երկրներում տարվող պատվաստումները իրականացվում են մարդկանց թուլացնելու, անպտղություն առաջացնելու, հիվանդություններին առավել ընկալունակ դարձնելու նպատակով:

 

Փաստորեն, լիբերալ բնապահպանների ու տնտեսագետների կարծիքով՝ երկրագնդի բնակչությունը պետք է կրճատվի 2 միլիարդով: Իսկ ինչու՞ կրճատել այդ մարդկանց: Քանի որ նրանք խանգարում են «ոսկե միլիարդին»` այսպես կոչված զարգացած երկրների բնակչությանը, որոնք ինչպես հայտնի է, ապրում են ողջ աշխարհի հաշվին: Հնագույն ժամանակներից մարդիկ առաջնորդվել են որոշակի տաբուներով: Բոլոր հասարակություններում եղել է տաբու սպանության, այլասերվածության դեմ: Եվ այդ ամենը նստած է յուրաքանչյուր մարդու մեջ` ինչքան էլ ժամանակակից նա լինի:

 

Սովորական մարդուն մարդակերի կամ մարդասպանի վերածելու համար, անհրաժեշտ է այդ տաբուն վերացնել, քայքայել: Սակայն, հայտնի է նաեւ, որ սկզբնական շրջանում տաբուն վերաբերում էր միայն մարդուն: Կենդանիներին կարելի էր սպանել ու ուտել: Մարդ են համարվել միայն ցեղակիցները, իսկ մյուսները համարվել՝ օտար, որոնց կարելի էր սպանել ու ուտել:

 

Ժամանակակից լիբերալ «մարդակերները» ցանկանում են սպանելու եւ ուտելու իրավունք ձեռք բերել, ինչպես դա անում էին իրենց բազմաթիվ նախնիները` գերմանական ֆաշիստները, ամերիկյան ստրկատերերը, անգլիական, իսպանական, հոլանդական գաղութատերերը: Իրենց նպատակին հասնելու համար, նրանց «ընդամենը» պետք է համոզեն, որ իրենց պոտենցիալ զոհերը մարդ չեն: Այստեղ նրանց օգնության կգա «գիտական» ռասսիզմը:

Նույն շարքից