Վերլուծական 

Հյուսիսային Աֆրիկան՝ արմատական ջիհադի տարանցիկ կենտրոն

2014թ.-ի աշնանը Թունիսում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների չնչին մեծամասնությամբ հաղթեց քաղացիական «Նիդա Թունիս» կուսակցությունը, որը պառլամենտում ստացավ 85 տեղ: Իսլամականները ստացան 69 տեղ, ու ստացվեց այնպես, որ «Նիդա Թունիսը» զրկվեց էֆեկտիվ կառավարություն կազմավորելու հնարավորությունից: Շատերը շտապեցին շնորհավորել երկրին դեմոկրատական ընտրությունների կապակցությամբ՝ Թունիսը անվանելով անվտանգության օազիս հյուսիսային Աֆրիկայում:
Սակայն իրականությունն այդքան էլ հուսադրող չէ:

 

Ներկայումս Թունիսը արմատական իսլամականների հիմնականան մատակարարն է Սիրիա ու Իրաք՝ առաջին հերթին «Իսլամական խալիֆաթի» ու «Ջաբհաթ-ան- Նուսրայի» շարքերը համալրելու համար: Թունիսից այնտեղ մարտնչում են ավելի քան 3 հզ. ահաբեկիչ, իսկ ձերբակալվել են ավելի քան 9 հազարը, ովքեր փորձ են արել հատել սահմանը: Թունիս են վերադարձել 500-ը, իսկ մարտերում սպանվել՝ 450-ը:

Թունիսը ռազմաճակատ է մատակարարում ավելի շատ իսլամականների, քան Սաուդյան Արաբիան ու Հորդանանը: Հատկանշական է, որ Թունիսի ահաբեկիչները նախկինում մարտնչում էին Աղֆանստանում, Չեչնիայում ու Իրաքում: «Արաբական գարնանից» հետո Թունիսի բանտերից ազատ արձակվեցին շուրջ 3 հզ. արմատականներ: Չնայած նրան, որ երկրում արգելվեց իսլամական «Անսար Ալ- Խարիա» շարժման գործունեությունը, պայքարը արմատականների դեմ տվեց հակառակ արդյունքը: Հասարակությունը երկրում հակվում է դեպի արմատական իսլամը:

 

 Երիտասարդությանը սրբազան պատերազմի մղող հիմնական պատճառներից են hամարվում գործազրկությունը, ծանր սոցիալական պայմանները, պրոպագանդիստական նյութերի հասանելիությունը, Սաուդյան Արաբիայի ու Կատարի կողմից իրականացվող հավաքագրումը: Սիրիա ու Իրաք մեկնած ջիհադիստների քանակով երկրորդ հորիզոնականում է Մարոկոն: Ամռանը Խալիֆաթի դրոշի ներքո մարտնչում էին ավելի քան 3 հզ մարոկացիներ: 2011թ.-ի «արաբական գարնան» ժամանակ Մարոկոն զերծ մնաց լուրջ բախումներից: Մուհամմեդ 6-րդը գնաց փողզիջումների, ընդունվեց նոր սահմանադրություն: Մարոկոյում արմատական տրամադրությունների աճի հիմնական պատճառները նույնն են, ինչ Թունիսում: Մահմեդականները գտնում են, որ իրենց նետել են քաղաքական ու սոցիալական աղբանոցը, ուստի սովորական է դարձել «դեպի ջիհադ» արտահայտությունը: Նրաք խորը հիասթափության մեջ են, քանի որ հեղափոխությունը ոչինչ չփոխեց իրենց կյանքում:


Չկարողանալով ոչինչ փոխել սեփական երկրներում, գտնվելով ձերբակալությունների վտանգի տակ, իսլամականները համալրում են մերձավորարեւելյան ահաբեկիչների շարքերը: Այն, որ Թունիսն ու Մարոկոն են հիմնականում համալրում Սիրայիում ու Իրաքում մարտնչող ահաբեկիչների շարքերը, պայմանավորված է նաեւ այդ երկրների Եվրոպային մոտ գտնվելու հանգամանքով: Թունիսն ու Մարոկոն իրենց աշխարհագրական դիրքով իդեալական հնարավորություն են տալիս ահաբեկիչներին իրենց գործունեությունը ծավալել Եվրոպայում, Սիրայից ու Իրաքից հետ վերադարձած ջիհադիստներին օգտագործել Եվրոպական մայրցամաքում: Այն իրենից ներկայացնում է մշակված ծրագիր, որի համար ծախսվում են զգալի միջոցներ, ֆինանսական կենտրոնները գտնվում են բուն Եվրոպայում, որտեղից կազմակերպվում է ջիհադիստների հավաքագրումն ու ներգրավումը: Պատահական չէ, որ հենց Թունիսում ու Մարոկոյում է իրականացվում Խալիֆաթի ամենաորակյալ պրոպագանդան, գլոբալ ջիհադի կոչեր հնչում: Իսլամիստների մոտ առանձնակի հարգանք են վայելու իսլամ ընդունած ու ջիհադին ներգրավված եվրոպացիները, որոնք Սիրա մեկնելու ճանապարհին պրոպագանդիստական միջոցներով կարողանում են իսլամի դրոշի ներքո համախմբել թունիսցիներին ու մարոկացիներին:

Դեռեւս Թունիսի ու Մարոկոյի արմատական երիտասարդությունը պայքար չի ծավալում սեփական երկրներում ու հազարներով մեկնում է Սիրա ու Իրաք, սակայն, մեծ է հավանականությունը, որ շատերին կօգնեն վերադառնալ, որպեսզի խալիֆաթ հիմնեն արդեն իրենց հայրենիքում, կամ ինչու չէ՝ մոտակա եվրոպական մայրաքաղաքում:

Ինչպես հայտարարել է Մարոկոյի ընդդիմության առաջնորդներից մեկը, իշխանությունները վաղուց են կորցրել հասարակության բոլոր խավերի վստահությունը, որը շուտով կհանգեցնի առճակատման կառավարող վերնախավի ու ժողովրդի միջեւ:

Նույն շարքից