Այլընտրանքային պատերազմները՝ ի տարբերություն կլասիկ պատերազմների, առավել արդյունավետ, աննկատելի ու մատչելի են…
ԽՍՀՄ-ի, իսկ այժմ Ռուսաստանի դաշնության դեմ կիրառվում են պատերազմի բոլոր տեսակները, բացի անմիջական, կլասիկ ռազմական գործողություններից: Թշնամին դեռ չի համարձակվում իրագործել մեր ռազմական ուժի, տեխնիկայի ոչնչացումը: Եթե նպատակին կարելի է հասնել նվազ կորուստներով, ապա ինչու՞ զորքեր մտցնել, ռմբակոծել, երբ առկա է միջուկային պատերազմի վտանգը:
Ավելի դյուրին է կառավարել հակառակորդի տերիտորիայում առկա հակամարտությունները, առաջացնել լարվածություն ու բազմաթիվ պայթունավտանգ գոտիներ: Եթե բազմազգ ու բազմակրոն Ռուսաստանում հաջողվի նման թեժ հակամարտություններ առաջացնել, ապա իրավիճակը անկանխատեսելի կլինի:
Եթե իշխանությունը ապաշնորհ ու անմտածված ճնշի հակամարտությունները, ապա ավելի կսրի համընդհանուր թշնամանքը, կհայտնվի մոտավորապես սիրական տարբերակում: Իշխանությունները կմեղադրվեն հանցագործության մեջ, իսկ հակառակորդներին ամեն կերպ կօժանդակեն` ավելի սրելով իրավիճակը: Արդյունքում` Ռուսաստանի Դաշնությունը կփլուզվի այնպես, ինչպես դա եղավ ԽՍՀՄ-ի տարբերակում:
Անհրաժեշտ է զարթնել ու նայել շուրջբոլորը, նկատել, որ արեւմուտքի միջոցներով հրատարակվում է հատուկ գրականություն, ըստ որի Ռուսաստանի հյուսիսը պոմորների տերիտորա է: Հակառակորդը իրագործում է վերակառուցման տարիների նույն փորձված մեթոդները, որի արդյունքում քայքայվեց հզոր խորհրդային պետությունը:
Թշնամին իր գործունեությունը ծավալում է հսկայական տարածությունում` ներգրավելով տասնյակ փողկապակցված տարրեր: Յուրաքանչյուր տարր իրագործում է իր առջեւ դրված նեղ խնդիր ու նրա կապը մյուս տարրերի հետ ընդհանրապես ակնառու չէ: Սակայն այս փողկապակցվածությունը նպաստավոր պայմաններում դառնում է արդյունավետ ու իր քայքայիչ ներգործությամբ` միջուկային զենքին հավասարազոր:
Նման պատերազմն ընդունված է անվանել հորինվածքային: Պատերազմի այս տարբերակը ակտիվորեն օգտագործվել է ԽՍՀՄ-ում` անջատողական տրամադրությունների շիկացման ու երկիրը փլուզելու նպատակով:
Ավելի քան 20 տարի նման պատերազմ է վարվում Ռուսաստանի նկատմամբ: Փորձենք առանձնացնել այդ պատերազմի ուղղությունները.
Արեւմուտքը աշխատում էր խորհրդային էլիտայի յուրօրինակ պատկերացումների օգնությամբ հրահրել համառուսական քսենոֆոբիա: Մեզ անհրաժե՞շտ է կայսրություն: Ինչ որ օտարնե՞ր:
Կազատվենք նրանցից ու կապրենք ինչպես դրախտում: Այդ մասին էին հայտարարում վերակառուցման տարիներին բավականին հեղինակավոր ու հայրենասեր մարդիկ: Արդյոք այդ մասին չէի՞ն խոսում Ելցինն ու շատ ուրիշներ:Արտասահմանում այդ ուղղությամբ չէ՞ր աշխատում այսպես կոչված Ժողովրդա-աշխատանքային միությունը: Դրա մասին չէ՞ր լիբերալ դումաների հակակայսերական հայտնի լոզունգը` «Հանուն մեր եւ ձեր ազատության »:
Բազմազգ Ռուսաստանի քայքայման համար անհրաժեշտ է համոզել հենց ժողովրդին` ինքնակամ հրաժարվել կայսրությունից:
Երկրորդ ուղղությունը` ծայրամասերի անջատողականություն: Այն նպատակ է հետապնդում հրահրել, արթնացնել սառած պատմական ազգամիջյան հակամարտությունները:
Վերակառուցման տարիներին նման կոնֆլիկտների հրահրման արդյունքում փլուզվեց ԽՍՀՄ-ը: Դրա վառ օրնակներն են Ղարաբաղյան հակամարտությունը, Վրացա-օսեթական ու վրացա-աբխազական պատերազմները:
Այժմ փորձ է արվում նմանատիպ հակամարտություններ հրահրել Հյուսիսային Կովկասում: 2012թ.-ին դատապարտվեցին ահաբեկչական կազմավորումների անդամներ, որոնք պայքարում էին Կաբարդինո-Բալկարիան Ռուսաստանի կազմից անջատելու ու անկախ իսլամական-շարիաթական պետություն հիմնելու համար: Իսկ Ռամզան Կադիրովի հայտարարությու՞նը, որ անհրաժեշտ է վերանայել Չեչնիայի ու Ինգուշեթիայի ադմինիստրատրվ սահմանները: Սա ընդամենը լիբերալներ կողմից տարվող հորինվածքային պատերազմի արդյունքն է:
Երրորդ ուղղությունը` մահմեդականությունը ընդդեմ Ռուսաստանի: Դեռեւս 1970-ականներին արեւմտյան մի շարք էլիտար շրջանակներում տարվում էր « Իսլամը ընդդեմ ԽՍՀՄ-ի » ծրագրի մշակումը, ըստ որի ԿՀՎ-ի պատվերով Ֆրանսիայում հրատարակվում էր հատուկ գրականություն, որում ԽՍՀՄ-ը ու ցարական Ռուսաստանը ներկայացվում էին որպես մահմեդական ժողովուրդների գիշակերներ: Բացի այդ, ԽՍՀՄ տարածքում կազմակերպվում էին ընդհատակյա դպրոցներ, որտեղ միջինասիական ու հյուսիսկովկասյան երիտաասարդությանը հատուկ դասընթացներ էին տալիս արտասահմանից ժամանած անջատողականները:
Վերակառուցման տարիներին խորհրդային մուսուլմանական հանրապետություններում իր դիրքերն ամրապնդեց արմատական իսլամը, իսկ 80-ականների վերջին ստեղծվեցին նոր արմատական իսլամական կազմակերպություններ, որոնք նշանակալի դեր կատարեցին ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացում: Դրանցից շատերը մինչ այժմ արդյունավետ շարունակում են իրենց անջատողական, ահաբեկչական, ազգամիջյան հակամարտություններ հրահրելու գործընթացը:
Հաջորդ` չորրորդ ուղղությունը, որ օգտագործվում է անջատողական այս պատերազմում տարբեր էթնիկ, տարածաշրջանային առասպելների ներարկումն է, որով փորձ է արվում ընդգծել այս կամ այն խմբի « տարբերությունն ու գերակայությունը », որ ստեղծված պատմական անարդարության հետեւանքով անտեսվել է:
Հինգերորդ ուղղությունը, դա ազգայնական կազմակերպությունների հովանավորությունն ու կազմակերպումն է, որոնք արտահայտում են տարբեր խմբերի «իրավունքների ու ազատության » ձգտումը: Հակառակ դեպքում հայտարարվում է ինքնիշխան պետականություն հաստատելու մտադրություն:
ԽՍՀՄ փլուզման գործընթացում իրեն ուրույն տեղն ունեցան այսպես կոչված Ազգային ճակատներն ու ազգայնական կուսակցությունները:
Անցած 20 տարիների ընթացքում Ռուսաստանի տարածքում կազմավորվել են բազմաթիվ ազգայնական կազմակերպություններ, որոնք ապագա երկրի կազմավորման իրենց սցենարն ունեն` Ռուսական հանրապետության կամ 80 երկրամասերից կազմված ֆեդերատիվ հանրապետության ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը կունենա հանրապետական կարգավիճակ: