Վերլուծական 

Կորուսյալ մանկություն. Սիրիացի երեխաները հուսահատորեն նորմալ կյանքի ուղիներ են որոնում

Պատերազմը Սիրայում խլում է կյանքեր, մարդիկ զրկվում են աշխատանքից, կորցնում տունն ու ունեցվածքը… Սակայն, ամենաողբերգականը մանկության կորուստն է:

Երկու մանկահասակ երեխաներ՝ ցնցոտիներ հագած,  Դամասկոսի մայթերից մեկում նստած զրուցում են:

 

-Դու որտե՞ղ ես ապրում:

-Ազգականներիս մոտ, իսկ դու՞:

-Նկուղում, մեր տունն այրվել է, իսկ ձե՞րը:

-Քանդվել է, այլեւս չկա:

Սիրիայում սովորական են դարձել նման քննարկումները:

Երեխաները այլեւս չեն հաճախում դպրոց: Մահվան տեսարաններն ու ռմբակոծությունները սովորական եւրեւույթ են նրանց համար: Մանկությունը ինքնին փոխվել է այստեղ: Ամեն օր այստեղ երեխաներ են սպանվում: Սիրայում մարդիկ այլեւս չեն խոսում նորմալ կրթության ու զվարճալիքների մասին, երեխաները չեն որոնում նոր գրքեր ու խաղեր: Փոխարենը մարդիկ խոսում են մահվան մասին, ամեն օր արյուն են տեսնում ու փողոցում թափված մարմնի կտորներ, հաճախակի՝ ռմբակոծությունից աղավաղված երեխաների դալուկ դեմքեր, որ կարող էին ծիծաղել:

 

Պատկերն ամենուր նույնն է ՝ ավերակների վերածված Դամասկոս, Հոմս, Հալեպ….

Ու այս պայմաններում երեխաները փորձում են գտնել նորմալ կյանքով ապրելու ուղիներ: Երբ նոր գրքեր ու խաղալիքներ են բերում, նրանք անմիջապես հավաքվում են, որ կարդան, նկարեն, երգեն ու պարեն… որ ուղղակի ապրեն:

Մեծ զրկանքների գնով Սիրայի ժողովուրդը, ինչպես հազարամյակներ առաջ Սալահ ադ-Դինի օրոք փրկում է աշխարհը հերթական խաչակրաց արշավանքից: Ամերիկյան ագրեսորներն ու նրաց կողմից հովանավորվող ծայրահեղականները արժանի հակահարված են ստանում: Ու ինչքան էլ ջանան համայն աշխարհի թշնամիներ ամերիկացիները սիոնիստների ու տեղական բասմաչների ձեռքով նվաճել Սիրիան, նրանք ձախողվելու են:

 

Առանց որեւէ այլ տարբերակի Սիրիան կդառնա նրանց համար երկրորդ Վիետնամը, քանի որ սիրիացիները շուրջ 20 տարի կոմունիզմի քողի ներքո ապրած հետամնաց ու ծույլ աֆրիկյան տուարեգները չեն:



Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից