Նավերի զավթումը Սոմալիական ափերին հազվադեպ են դարձել, փոխարենը ծովահենների հարձակումները Աֆրիկայի արեւմտյան ծովեզրքով առավել մասսայական բնույթ են կրում՝ Գվինեական ծոցը վերածելով ծովահենության գլխավոր կենտր
ոնի:
Աֆրիկայի արեւմտյան ափերին, մասնավորապես Գվինեայում ու Անգոլայում աշխատում են նավթային ընկերություններ ու այս երկրների բարեկեցությունը հիմնականում պայմանավորված է էներգոռեսուրսների արտահանումից ստացված շահույթից, ուստի ծովահենության աճը տվյալ շրջանում, կարող է անկանխատեսելի իրավիճակների հանգեցնել ու խոչընդոտել տրասպորտային նավերի բեռնափոխադրմանը: Արդեն անհայտ կորել են մի շարք երկրներին պատկանող խոշոր տանկերներ: Ծովահենները չսահմանափակվելով Գվինեական ծոցով, հարձակումներ են իրագործում Անգոլայի ափերում: Ի տարբերություն իրենց սոմալիական կոլեգաների, արեւմտաաֆրիկյան ծովահենները գրավված նավերի անձնակազմի համար փրկագին չեն պահանջում, այլ անմիջապես ձեռնամուխ են լինում վառելիքի վաճառքին: ՄԱԿ-ի տվյալներով վառելիքի սեւշուկայական գներով ծովահենները տարեկան 30միլիոն դոլար շահույթ են ստանում: Այն, որ ծովահենների դեմ պայքարը Աֆրիկայի արեւմտյան ափերին կարող է տեւական բնույթ ստանալ պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ը իրավասություն չունի զորքեր մտցնել սուվերեն պետությունների ջրային տարածք, ինչպես դա արվում էր սոմալիական ափին: Գվինեական ու Անգոլական նավթամթերքի հիմնական սպառողներ ԱՄՆ-ը ու Չինաստանն են: Չինական նավերը, որ հանգիստ մանեւրում են Հնդկական օվկիանոսում ու Ադենի նեղուցում,
դժվար թե հայտնվեն Աֆրիկայի արեւմտյան ափերին: Սակայն իրավիճակը կարելի է փրկել մի շարք այլ միջոցներով: Մասնավորապես նիգերիական նավատորմին բազմաֆունկցիոնալ օժանդակություն են ցուցաբերում ԱՄՆ-ը զինված ուժերը: Դա են վկայում համատեղ զորավարժությունների իրականացումը: Բացի այդ Իսպանիայի հարավում տեղակայված ամերկյան ծովային հետեւակի զորամիավորումները ընդունակ են ցանկացած պահի հակահարված տալ ծովահեններին: Այսպիսով Սոմալիական ծովահենությանը աստիճանաբար զիջում է իր դիրքերը Անգոլային, որի վառելյանութի հիմնական սպառողը հանդիսանում է Չինաստանը: