Վերլուծական 

Ռասիզմը`կապիտալիզմի կառուցվածքային հիմնական բաղադրիչ

Փորձենք պարզել, թե ինչու է ռասիզմն իր պատմության ողջ ընթացքում պարտադիր կերպով ուղեկցում կապիտալիզմին: 1940թթ.-ին ռասիզմի հայտնի ուսումնասիրողներից մեկը` Օլիվեր Կոքսը առաջ քաշեց հիպոթեզ, ըստ որի ռասիզմը հանդիսանում է կապիտալիզմի կառուցվածքային հիմնական բաղադրիչը: Գաղափարախոսությունը, որ «գիտականորեն » հիմնավորում է բնակչության որոշ խմբերի` սպիտակների առավելությունը մյուս խմբի ` սեւամորթերի նկատմամբ, անհրաժեշտ է կապիտալիզմին օդի պես ու անխուսափելի` կապիտալիստական տնտեսություն կառուցելու ճանապարհին: Ուժադրությամբ ուսումնասիրենք «գիտական » նացիզմի դրսեւորումները եւ ըստ արժանվույն գնահատենք դրանք:

Կլասիկ նացիզմ` թույլ ռասաների գոյության հիմնավորում ու հավատ ռասաների գենետիկ հիմքում ակնհայտ տարբերությունների նկատմանբ: Արդյունքում` որոշ ռասաների զգալի առավելությունները մյուսների նկատմամբ: Այն, որ սպիտակները սեւամորթներից տարբերվում են առավել զարգացած մտավոր ունակություններով: Ստորին ռասաների ուղեղի անատոմիական թերզարգացում: Նպատակ` միջռասայական ամուսնությունների դադարեցմանբ պահպանել սպիտակ ռասայի մաքրությունը:

Գոյություն ունի ռասիզմի տարբեր չափորոշիչներ: Եթե գոյություն ունեցող ռասաները հաջորդում են իրար ըստ աստիճանացուցակի ` դա սովորական ռասիզմն է: Եթե ռասաների փոխարեն էթնոսներն ու ազգություններն են` ապա դա էթնոռասիզմն է: Եթե վերին ու ստորին են համարվում որոշակի սոցիալական խմբեր` կաստաներ, կարգեր` դա սոցիալական ռասիզմն է:

Ժամանակակից ռասիզմը առավել հաճախ փորձ է անում մարդկանց բաժանել « ռասաների » ` նրանց մտավոր զարգացվածության աստիճանով: Նկատի է առնվում, որ այս ամենը փոխանցվում է ժառանգաբար, «գենետիկ» թելադրանքով: Սա արդեն ռասիզմի վերին գաղափարն է` հոգեբանական ռասիզմը: Բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր ռասիզմ դա հոգեբանական ռասիզմ է: Ողղակի ժամանակակից ռասիզմի կողմնակիցները ավելի նրբանկատ են գործում: Նրանք «բարձր» են դասում առավել զարգացածներին ու մասնագիտական առավել հաջողություններով օժտվածներին:

Ռասիզմի առաջին գաղափարախոսներից էր ֆրասիացի Գոբինոն, որ մարդկության պատմությունը համարում էր անվերջ պայքար ռասաների միջեւ, երբ հաղթում են միայն առավել ուժեղ, զարգացած ռասաները: Ըստ նրա, ռասաները հավասար չեն իրենց հնարավորություններով ու ամե - նաստորինը սեւամորթներն են: Միակը, որ առաջընթացի հնարավորություն ունի սպիտակն ռասան է, որից առանձնակի տարբերվում է արիական ռասան, որոնց կորիզը կազմում են գերմանացիները: Հենց սպիտակների, մասնավորապես արիացիների կողմից են ստեղծվել 10 հիմնական մարդկային քաղաքակրթությունները: Քաղակակրթություններ ստեղծելու ընթացքում արիացիները գրավել են տարածքներ, որ բնակեցված են եղել այլ ռասաներով: Ռասաների միաձուլման արդյունքում արացիները կորցրել են իրենց նախկին էներգիան` արդյունքում քայքայվել են նրանց հիմնած քաղաքակրթությունները; Նման բախտի են արժանացել մերձավորարեւելյան, քաղաքակրթությունները, Հին Հունաստանը, Հռոմը: Իրենց ունակությունները հիմնականում կորցրել են հասարակության ստորին խավերը, իսկ արիստոկրատիան, որ հիմնականում պահպանել է ռասայական մաքրությունը, պահպանել է սկզբնական հատկանիշներն ու էներգիան: Ստորին խավերն ի վիճակի չեն ոչ միայն հիմնել քաղաքակրթություն, այլ նույնիսկ պահպանել ստեղծվածը: Իսկ վայրի ժողովուրդները ընդհանրապես դատապարտված են մնալ նույն կարգավիճակում:

« Գիտական » ռասիզմը սկսեց զարգանալ լայն թափով` զավթելով նորանոր հենակետեր: Այն սկսեցին գովերգել ոչ միայն փիլիսոփաներն ու գաղափարախոսները, այլ նաեւ բնական ու հումանիտար գիտությաունների ներկայացուցիչները: Այսպես` Լուիզանիայում հայտնագործվեց ստրուկների « հիվանդության » տիպ, որի ախտանիշ այն էր, որ ստրուկներն ի վիճակի չէին փախչել: 1797թ.-ին « ամերիկյան հոգեբուժության հայր » Բենջամին Ռաշը « հայտնաբերեց », որ աֆրիկացիների մաշկի սեւ գույնը առաջացել է հոգեբուժական արատի հետեւանքով: Նա այդ արատը անվանեց «սեւամորթություն »:1895-ին շվեյցարա-գերմանական հոգեբուժ Ալֆրեդ Պլետցը առաջ քաշեց ռասսայական անլիարժեքության մասին թեորեմը` իր փիլիսոփայությունը անվանելով «ռասայական հիգիենա »: Նա հանդես եկավ « անլիարժեքներին » բժշկական օգնություն ցուցաբերելու դեմ` պնդելով, որ սեւամորթների մոտ բացակայում է դիմադրողականությունն ու Էներգիան: 1918թ.-ին Պոլ Պոլնոուն հայտարարեց, որ մարդու մտավոր ունակությունները պայմանավորված է մաշկի գույնով: Ավստրալիայում ռասիզմը դրսեւորվում էր շատ ինքնատիպ կերպով: Խառը ամուսնություններից ` աբորիգեն մորից ու սպիտակ հորից ծնված երեխաներին տեղափոխում էին պետական ռեզերվացիաներ, որտեղ նրանք գտնվում էին սպիտակների խնամակալության տակ եւ չէին կարող յուրացնել մայրենի լեզուն ու մշակույթը: Դրանով լուծվում էր բնիկների հարցը: Սա հիշեցնում էր հրեական հարցի վերջնական լուծման փորձերը: Այս ամենը ռասայական ցեղասպանություն էր, աբորիգենների ռասայի վերացում: Այս ամենը արդարացվում էր, քանի որ բնիկները « չեն կառավարում իրենց, նրանց մոտ բացակայում է չարի ու բարու մասին պատկերացումները »:

Այժմ հրատարակվում են ռասիստական բովանդակությամբ բազմաթիվ գրքեր: Ռիչարդ Լինի 2010թ.-ին ռուսերեն թարգմանված «Ռասայական տարբերությունները մտածողության մեջ. Էվոլուցիոն անալիզ » գրքում փորձ է արվում ապացուցել, որ մարդկային ռասաները ինտելեկտուալ առումով էապես տարբերվում են միմյանցից: Ըստ նրա` ամենախելացիները արեւելյան ասիացիներն են` -ճապոնացիները, կորեացիները, չինացիները: Հաջորդը եվրոպացիներն են, վերջում` սեւամորթները: Մշակված է նույնիսկ հատուկ թեորեմ` որքան խոշոր է մարդու գլուխը` նույնքան նա խելացի է : Ըստ դրա, աֆրիկացիների գլուխը փոքր է, քանի որ այնտեղ տաք է, ամեն ինչ կա, մտածելու խնդիր չկա, կյանքը դյուրին է: Այլ դրություն է հյուսիսային գոտիներում` բազմաթիվ խնդիրներ, առանձնապես ռառցադաշտային ժամանակաշրջանում, երբ մարդը մեծ ճիգերի գնով էր հայթայթում կերակուր ու անվերջ պայքարի մեջ էր:

Փաստորեն ցուրտն ու քաղցը հանգեցնում են գլխի չափերի մեծացմանը: Ընդամենը անհեթեթություն…

Ռասիզմը անվերջ ու անսահման է` այն դեպքում, որ ռասիստների առաջարկած ոչ մի գաղափար գիտականորեն հիմնավորված չէ: Փոխարենը, ինչքան էլ ապացույցներ ներկայացվի այս գաղափարի անհեթեթության վերաբերյալ, ռասիստները միշտ հավատարիմ են մնում իրենց համոզմունքներին ու ճշմարտացիությանը: Ռասիզմը կայուն է, քանի որ այն սպանություններն ու մարդակերությունն արդարացնելու միակ միջոցն է:

Իր պատմության ընթացքում «գիտական» ռասիզմն անընդհատ ենթարկվել է հերքման ու քննադատության, սակայն դա չի խանգարել նրան կրկին ու կրկին վերածնվել` դառնալով նույնիսկ մոդայիկ: Այդ տենդենցը այժմ նկատվում է Ռուսաստանում ու նախկին խորհրդային հանրապետություններում` երկրներում, որտեղ ռասիզմը արդեն մեկ անգամ պարտության է մատնվել , երբ Հայրենականի տարիներին խորհրդային ժողովուրդը հաղթանակ տարավ:

Ռասիզմը սկսվում է այնտեղ եւ այն ժամանակ, երբ բարձրագույն է հայտարարվում ռասաներից մեկը, իսկ մյուսը` ցածր: Եվ սա արդեն փաստ է` ինչպես ռասաների գոյությունն է փաստ: Այս պարագայում պետք չէ լինել միամիտ ու հավատալ կեղծ գաղափարներին: Երբ ինչ-որ մարդկային խումբ հայտարարվում է վերին, իսկ մյուսները ստորին` աղքատներ, ապա դա ռասիզմ է` իր բոլոր մռայլ հետեւանքներով` ընդհուպ մինչեւ Օսվենցիմ:

Նույն շարքից