Անհնար է հաղթանակի հասնել, եթե չգիտես թե ինչպիսի մարտավարություն է ընտրել թշնամին: Ընդհանուր գաղափարը դեռ բավական չէ, անհրաժեշտ է պարզել թշնամական գործողությունների ներքին կառուցվածքը:
Ուսումնասիրողները հաճախ կարծում են, որ թշնամին կիրառում է մանիպուլացիաներ մեր մտածողությունը մթագնելու համար` անտեսելով մտածողությունը ծրագրավորելու նրա փորձերը:
Մանիպուլացիան ու ծրագրավորումը լոկ միջոցներ են: Իսկ ի՞նչ նպատակների համար է դա իրագործվում: Նպատակի կանխորոշման յուրաքանչյուր սխալ ծնում է միջոցների ընտրության խոտան: Լրատվական- հոգեբանական պատերազմի նպատակները բացատրելու համար հատուկ ընտրված մեթոդը կամ մոտեցումը շատ դեպքերում կարող է խոչընդոտ դառնալ իրավիճակը ռեալ գնահատելու համար: Ընդհանուր առմամբ մենք կհասկանանք, բայց մի որոշ մասն էլ աչքաթող կարվի, որից անմիջապես կօգտվի մեր թշնամին եւ դա կօգտագործի վճռական հարվածի դեպքում:
Այստեղ պետք է հաշվի առնել կարեւոր մի հանգամանք, որ գիտակցության կառավարումն ու մթագնումը տարբեր իրավիճակներ են: Գիտակցությունը ենթակա է քայքայման, ուստի կորչքում է այն կառավարելու հնարավորությունը: Սակայն, շատ դեպքերում թշնամին նպատակ է հետապնդում զրկել մտածողությունից, որպեսզի հայտնվենք անկառավարելի իրավիճակում: Քաղաքականությունը որոշակիորեն կառավարում է հասարակական գիտակցությունը: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ վարում է՞ լրատվական-հոգեբանական պատերազմ: Ինչով՞ է նա տարբերվում թշնամուց: Ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմն իր բնույթով քայքայիչ ներգործողություն ունի, իսկ քաղաքականությունը առաջադրում է որոշակի երկխոսություն հասարակական գիտակցությանը: Սրանից հետեւություն, որ քաղաքական գործիչը երբեք ինֆորմացիոն- հոգեբանական պատերազմ չի մղում սեփական ժողովրդի հանդեպ: Նման պատերազմ մղում է միայն թշնամին:
Վերակառուցման տարիներին տարվում էր լրատվական-հոգեբանական լայնամաշտաբ պատերազմ, որի նպատակն էր սեփական ժողովրդի գիտակցության քայքայումը: Քանի որ նման պատերազմներ վարում են միայն թշնամիները, ապա վերակառուցողները ազգի թշնամիներ են: Ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմում հարձակման է ենթարկվում հիմնականում զգացմունքային դաշտը` առաջին հերթին սերը:
Եթե հարձակման նշանակետը սերն է, ապա լեզուն որով քննարկվում է այդ ամենը, կարող է ամբողջությամբ հասկանալի չլինել: Սերը խորհրդավոր է, ուստի նրա թաքնված գաղտնիքներին հասնելու համար անհրաժեշտ են յուրահատուկ միջոցներ: Լրատվական-հոգեբանական պատերազմում թշնամին նման միջոցներից է օգտվում:
Կարելի է բերել սովետական ու կոմունիստական Էրոսի օրինակը: Սկսենք նրանից, որ թշնամուն ինչ որ չափով հաջողվել է վերափոխել ու սպանել կոմունիստական էրոսին ու նրա տեղը զբաղեցրել է մահվան սկիզբ Տանատոսը: Արդյո՞ք չարը ամբողջությամբ խորհրդային մարդու գիտակցության մեջ զբաղեցրել է Էրոսի տեղը: Իհարկե, ոչ: Դա մենք գիտենք հարցումների, հեռուստահաղորդումների ու սեփական փորձի միջոցով: Բայց խորհրդային Էրոսի մասնակի խժռման փաստը նույնպես անհրաժեշտ է ընդունել: Եթե չլիներ դա, ապա մենք կապրեինք ԽՍՀՄ-ում:
Ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմում հիմնական շեշտադրումը կատարվում է մարդկան հիասթափության ենթարկելու, սիրո զգացումը մահացնելու,համընդհանուր ատելություն սերմանելու ուղղությամբ: