Վերլուծական 

Ճեղքվածք «այլընտրանքային պատմության » մեջ

 

«Այլընտրանքային պատմությունը » անհրաժեշտ է իրական պատմության նկատմամբ հաշվեհարդարի, պատմական ինքնագիտակցության խեղաթյուրման, արդյունքում` երկրի քայքայման համար: Խորհրդային պատմագիտության խեղաթյուրման ընթացքում շեշտադրումը դրվում էր մեր ժողովրդին հավատից զրկելու ու համոզելու, որ այն ընդամենը կեղծիք էր, ծառայում էր նեղ կուսակցական շահերին: Քայքայիչ գործունեության տրամաբանությունը հետեւյալն էր: Թեզիս առաջին. « Մեզ ասում են, որ խորհրդային պատմությունը ընդամենը կեղծիք է »: Թեզիս երկրորդ. «Հետեւություն` պատմությունն ու պատմաբանները միշտ ստում են »: Թեզիս երրորդ. « Նշանակում է պատմաբաններին չպետք է հավատալ »: Թեզիս չորրորդ. « Արդյունքում հավատալ կարելի է միայն ոչ պատմաբաններին »: Այսպիսով, խորհրդային պատմագիտության քայքայման արդյունքում բեմահարթակ դուրս եկավ այսպես կոչված « այլընտրանքային պատմագիտությունը »: «Այլընտրանքային պատմագիտության » առաջին «մունետիկը » Գումիլյովն էր: Դեռ 1979թ.-ին լույս տեսավ նրա աղմկահարույց «Երկրի ծագումնաբանությունն ու Էթնոգենեսը » աշխատությունը: Այս գիրքը ընդհանուր տեսական եզրահանգումներ էր առաջադրում: Նրանում առաջ էր քաշվում էնթոգենեսի կրավորականության թեորիան, ըստ որի բոլոր էթնոսները ծագում են որոշակի ժամանակահատվածում ու մեկ հազարամյակ անց ենթակա են դեգրադացիայի եւ անկման: Այս թեորեան ուներ մեկ ակտուալ քաղաքական ենթատեքստ. այն է` ռուսների օրինաչափ անկումը: Այսպիսով, խորհրդային կայսության դեգրադացիան ներկայացված էր որպես օրինաչափ երեւույթ: Այստեղ հարց է ծագում` ի՞սկ չինացիների պարագայում: Եթե առաջնորդվենք Գումիլյովի վարկածով, ապա չինացիները, որ ունեն հազարամյակների պատմություն, վաղուց պետք է դուրս մղված լինեին պատմության թատերաբեմից կամ գտնվեին խղճուկ վիճակում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ամենեւին այդպես չէ: Չինաստանն իր զարգացման տեմպերով համաշխարհային տիրապետողի դիրքերին է մոտենում: Միակ պատճառն այն է, որ Չինաստանում երբեք պարարտ հող չի ստեղծվի Գումիլյովյան խառնաշփոթի համար: Ժամանակն է, որ մենք նույնպես դասեր քաղենք ու սովորենք Չինաստանից, եւ դա մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Բայց վերադառնանք Գումիլյովին: Բավականին հեղինակավոր փորձագետների հավաստմամբ, շատ նեղ շրջանակներում Գումիլյովը անլրջությամբ էր վերաբերվում իր թեորիաներին ու ծաղրի ենթարկում իր իսկ առաջ քաշած հավաստիացումները: Վերակառուցման տարիներին` 1989թ.-ին Գումիլյովի հրատարակած « Հնագույն Ռուսիան ու Մեծ տափաստան » աշխատությունում փորձ էր արվում համոզել ռուսների ու մոնղոլ-թաթարների միջեւ գոյություն ունեցող դաշինքի մասին: Անտեսելով բոլոր արժանահիշատակ փաստերը, հնագիտական ապացույցները, հիմնվելով կասկածելի աղբյուրների ու վկայակոչությունների վրա` Գումիլյովը առաջ էր քաշում այն անհեթեթ միտքը, որ Ռուսիան ընդհանրապես չի գտնվել մոնղոլ-թաթարական լծի տակ, որ մոնղոլները այստեղ կենտրոնացերել են սահմանափակ զինված ուժեր ու հիմնականում` վարձկաններ, որ անհրաժեշտության դեպքում ռուսական դրուժինաները կարող էին ցրիվ տալ նրանց: Նրա պնդմամբ` մոնղոլ-թաթարներից սպասվող վտանգն ու վախը ընդամենը կրել է հոգեբանական բնույթ: Ըստ նրա, Ռուսիան իր պասիվության, հոգեբանական կրավորականությունից ելնելով` զիջել էր մոնղոլներին, եւ փրկվել շնորհիվ Ալեքսանդր Նեւսկու, ով իբրեւ թե եղբայրական դաշինք էր կնքել Սարտակի հետ, որից հետո միայն զարթնեց ռուս ժողովրդի գիտակցությունը: Ըստ Գումիլյովի, դրանից հետո Հորդայի ու Ռուսիայի միջեւ հաստատվեց հարյուրամյա դաշինք: Հարց է ծագում , իսկ ի՞նչ էր Կուլիկովյան ճակատամարտը, երբ ռուսական ոգին հաղթեց` ճանապարհ հարթելով վերջնական հաղթանակի համար: Գումիլյովը ունի դրա պատսխանը: Ըստ նրա Կուիլիկովյան ճակատամարտում ռուսների հաղթանակը ապահովվեց շնորհիվ նրա, որ Դմիտրի Դոնսկոյը դաշինք կնքեց Թողթամիշի հետ` ընդդեմ Մամայ խանի: Այսպիսինն է «այլընտրանքային պատմագրությունը» …իսկապես` անհեթեթություն: Այլընտրանքային. Եւ ի՞նչ… Գումիլյովը ունեցավ իր հաջորդները, որոնք խեղաթյուրելով պատմական փաստերը, հանդգնեցին մեղադրել Ալեքսանդր Նեւսկուն դավաճանության մեջ, ով մոնղոլ-թաթարներին հանձնեց Ռուսիան: Այդ թեորիան պաշտպանեց Նեւզորովը: Մի՞ թե մինչեւ հիմա պարզ չէ, որ « այլընտրանքային պատմագիտությունը նպատակ է հետապնդում հաշվեհարդար տեսնել իրական պատմագիտության նկատմամբ, խորտակել պատմական ինքնագիտակցությունը, արդյունքում` ուղղված է երկրի պետականության դեմ: «Այլընտրանքային պատմագրության » զատանցանքի արդյունք էր նաեւ « Արշիպելագ գուլագ> ու Սուվորովի «Սառցահատ » աշխատությունները: Գումիլյովի մոնղոլ-թաթարական <բացահայտումներից » անմիջապես հետո հերթը հասավ ամենազազրելի կեղծիքին` Ֆոմենկոյի «Ժամանակագրությանը », եւ նրա գաղափարակից Նոսովսկուն, ովքեր ծաղրի ենթարկեցին պատմագիտությունը: Ի տարբերություն Գումիլյովի, նրանք իրենց անհեթեթ մտքերը արտահայտում էին առավել լայն շրջանակներում: Ֆոմենկոն ու Նոսովսկին պատկանում են այն տիպին, որ վախեմում են ամեն տեսակ քննադատությունից, պարզ ասած թուլամորթներ էին: Սակայն, դժբախտությունն այն է, որ հավասարակշռությունը կորցրած հասարակությունում, նույնիսկ նմանատիպ անհեթեթությունները պահանջարկ ունեն ու ցանկության դեպքում կարող են օգտագործվել առավել նպատակային` հեռու գնացող նպատակների համար: Ֆոմենկոն ու Նոսովսկին իրենց համարում էին հեղափոխական-նարոդնիկ Մարոզովի հետեւորդներ ու գաղափարակիցներ ու հիմնվում էին նրա պատմա- աստղագիտոական թեորիայի վրա: Իսկ ավելի լավ չէր լինի, եթե նրանք հիմնվեին այլմոլորակայինների կամ ուրվականների վրա: Այս ամենը նմանվում է մղձավանջի` Ռուսիան փաստորեն Հորդա է, հիշեցնում է բուժհաստատություն, որտեղ իրական պատմությունը ենթակա է վիրահատության`նպատակ ունենալով ոչնչացնել պատմական ինքնագիտակցությունը: Արդյունքում` կարելի է անել այն, ինչ կուզես: Ֆոմենկոն ու Նոսիկովը զարգացնում էին այն միտքը, որ պատմության ընթացքում Սողոմոնն ու Հուլիոս Կեսարը կամ Դավիթն ու Պոմպեյը նույն դերակատարումն են ունեցել: Նրանց ֆանտաստիկ հայտնագործություններից էր այն, որ Եգիպտական հնագույն բուրգերը կառուցված են բետոնից: Խորհրդային դարաշրջանում ,երբ մարդիկ չէին եղել Եգիպտոսում, գուցե նման անհեթեթությունն անցներ, բայց այժմ, երբ հանրաճանաչ գիտնականների կողմից կատարվել են բուրգերի հարյուրավոր փորձաքննություններ ու հաստատվել նրանց բաղադրությունը, նման անհեթեթություն պնդելը առնվազն մտավոր թերզարգացություն է: Բետո՞ն... մի գուցե պենոպլա՞ստ: Այսպիսով, ինչ որ ուժերի շատ ձեռնտու կլիներ մարդկանց պատմական ինգնագիտակցության մթագնումը, երբ պարարտ հող կստեղծվեր իրենց նպատակներին հասնելու համար: Փաստորեն` հասնել նրան, որ մտածող, բանական, մարդ գոյություն չունենար: Իսկ նպատակն արդարացնում է միջոցները` թեկուզ ամենաանհեթեթ: Պատմական արդարությունը խեղաթյուրողը կարող է լինել մաթեմատիկոս, ժամանակագիր, երկրաբան, բանաստեղծ… ծաղրածու: «Այլընտրանքային պատմագիտության ջատագով կարող է լինել նույնիսկ կատակերգուն: 2012թ.-ի դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի սահմանադրության օրը, <Рен ТВ> հեռուստաընկերության եթերում կատակերգու Զադորնովը հեռարձակեց հին ռուսական իշխան Ռյուրիկի մասին ֆիլմը: Ֆիլմի հեռարձակման ընթացքում նա հազիվ էր թաքցնում ծիծաղը, Բայց գտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին եւ լուրջ ընդունեցին ֆիլմում առաջ քաշված դրույթները: Այս ամենը ներկայացվեց հայրենասիրական քողի ներքո, փորձագետների հետ մեկտեղ ելույթ ունեցան դերասաններ, գրողներ, նկարիչներ: Ֆիլմում Զադորնովը հերքում էր իշխան Ռյուրիկի նորմանական ծագումը եւ պնդում, որ նա սլավոն է: Փաստորեն` ստեղծվում էր շիլաշփոթ: Նման մոտեցմամբ թույլատրելի է ամեն ինչ: Ռյուրիկը կարող է վաղը դառնալ սեւամորթ, դրուիդ, կամ ամերիկյան հնդկացի: Արդյունքում` նա կդառնա ոչինչ: Ռյուրիկի ծագումնաբանության հարցը վերածվում է խեղկատակության, առաջ են քաշվում գաղափարներ, որոնք քայքայիչ ներգործություն են ունենում պատմական ինքնագիտակցության վրա: Հոգեւոր տոկունության ամրապնդման անհրաժեշտության մասին խոսում է նաեւ նախագահ Պուտինը: Բայց դա պատվերով չի լինում, ինքնագիտակցության, պատմական արդարության ամրապնդման կարեւոր երաշխիք է Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը: Մեր թշնամիները ամենայն ջանասիրությամբ փորձեր են անում նենգախոխել պատմությունն ու իրադարձությունները: Իսկ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել չարին ու բարուն: Դրանք տարբերակողները հաստատ կամրապնդեն պատմական արդարությունն ու մարդկային ինքնագիտակցությունը: Հարցը այն չէ, որ սլավոնները արիացիներ են կամ վարյագ-արիացիներ: Խառնելով այս բոլորը` Զադորնովը կարծես թե իմիջայլոց հիշատակում է նաեւ արիացիներին` նշելով, որ այս տերմինը աղավաղվել է Հիտլերի կողմից: Հիտլերի համար արիական ռասսային պատկանելը ամեն ինչ էր, որ իրավունք ուներ տիրանալ ողջ աշխարհին: Այս նողկալի թեորիան, որ ինքնին չարն է, մեր կողմից առնվազն դատապարտման է արժանի: Ուստի, նմանատիպ գաղափարների պաշտպանության դեպքում մենք կդադարենք ազգ լինելուց: Ընդունելով մոդեռնացված ֆաշիզմ կամ հպարտանալով արիական պատկանելիությամբ` մենք վերջապես կհայտնվենք ավելի խորը անդունդում, քան այն, երբ հրաժարվեցինք կոմունիզմից: Բացի այդ կունենանք քաղաքական զգալի կորուստներ, աննշան կլինի հայրենականում մեր տարած հաղթանակը: Թշնամիները մեզ կհամարեն դյուրահավատ, արտաքին ուժերի ազդեցության տակ ընկնող թուլամորթներ: Ստորագրելով այս ամենի տակ կամ ընդունելով` մենք կհրաժարվենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակից, Վլասովն ու Բանդերան, նույնիսկ Հիտլերը կդառնան հերոսներ, Ստալինը կնույնացվի Հիտլերի հետ, ինտերնացիոնալը կվերածվի հանցագործ կազմակերպության: Նման պրովոկացիոն քայլեր նախապատրաստվում են, իրագործվում է նախապատրաստական փուլը: Սակայն, խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա, ամենեւին պետք չէ ուշաթափվել` արիացի բառը լսելով կամ ֆաշիստական դաջվածք տեսնելով: Սակայն, պետք չէ կորցնել զգուշավորությունը, երբ այսքան խարխլված է պատմական ինքնագիտակցությունը ու հալած յուղի տեղ ընդունել այն աղբը, որ փորձում են մատուցել մեզ:

 

Նույն շարքից