Քառանցանք իշխան Ռյուրիկի մասին
Զադորնովի կողմից Ռյուրիկի մասին առասպելը այսօրվա դրությամբ դարձել է առավել արծարծվող թեմաներից մեկը, ու շատերի կողմից ընդունվում է որպես « արժանահավատ » եղելություն: Փորձենք բացատրել, թե ինչպես է կառուցվում այդ առասպելը:
Զադորնովը իր « Իշխան Ռյուրիկ » գրքում ու « Ռյուրիկ. Կորուսյալ եղելություն » ֆիլմում փորձում է հիմնավորել այն հիպոթեզը, ըստ որի Ռյուրիկը Ռուսիա է եկել արեւմտյան սլավոնների հողերից, որոնք 8-11 դարերում ապրել են Գերմանիայում` Օդերի ու Էլբայի միջեւ ընկած տարածքում: Զադորնովի այս պնդումները կառուցված են անհերքելի կեղծիքի ու փաստերի նենգափոխման միջոցով:
Նա զարգացնում է այն միտքը, որ արեւելյան սլավոններին պետականություն են բերել արեւմտյան սլավոնները, որոնց բնակավայրերը « Նովգորեդից էլ հին են եղել », իսկ արեւելյան սլավոնները 9-րդ դարում նման խոշոր բնակավայրեր չեն ունեցել:
Թվում է` կարելի է բերել գեթ մեկ հավաստի փաստարկ, որ Զադորնովի այս վարկածը փլվի: Հնագիտական տվյալները ապացուցում են, որ 9-րդ դարում Ռուսիայում գոյություն են ունեցել արեւելասլավոնական բնակավայրեր, որոնցից ամենախոշորը եղել է Կիեւը: 860 թվականին Կիեւի հզորությունն այնքան է մեծացել, որ կիեւցիները մեծ արշավանք են ձեռնարկել դեպի Կոստանդնուպոլիս, պաշարել քաղաքը` վախ սփռելով բյուզանդացիների վրա: Այդ մասին վկայություններ կան պատրիարք Փոտիայի գրառումներում ու « Բրյուսելյան ժամանակագրությունում », որտեղ նշված է պաշարման տարեթիվը` 860թ.-ի հունիսի 18:
Նման արշավանքի համար անհրաժեշտ էր հզոր ուժ: Ռյուրիկը Ռուսաստան է եկել 862թ.-ին, արշավանքից 2 տարի անց: Հարց է ծագում` այդ ինչպես եղավ , որ հեց Ռյուրիկը պետականություն բերեց Ռուսիա: Ինչով է վատ, ասենք, արեւելասլավոնական վարկածը, կամ ասենք Յանինի վարկածը, ով գտնում է, որ պետականությունը հաստատվեց այս երկու` Նովգորոդյան ու Կիեւյան նախադրյալների միավորման շնորհիվ: Ի՞նչու է պետք ժխտել Կիեւյան նախադրյալը, ու՞մ է այն առավել ձեռնտու, գուցե հենց այն ուժերին, ովքեր դեմ են կայսրության հզորության վերականգմանը, որ հնարավոր չէ առանց Ուկրանիայի ու Ռուսաստանի միավորման:
Զադորնովը փորձում է նենգափոխել նաեւ անունները: Ըստ նրա, Ռյուրիկը Նովգորոդ `« Նոր քաղաք ». եկավ իշխելու, երբ վաղուց գոյություն ունեին արեւմտասլավոնական քաղաքաները` Ստարգրադը, Վելեգրադը: Նա կրկին առաջնությունը փորձում է տալ Ստարգրադին` նսեմացնելով Նովգորոդի նշանակությունը:
Իրականում « հին քաղաքը », որից Նովգորոդը ստացավ իր անունը, իրականում գոյություն է ունեցել հենց Ռուսիայում, այլ ոչ թե Գերմանիայում: Իպատեւյան գրագրության վկայակոչությամբ Ռյուրիկը նախ իշխել է Լադոգայում, ու ամենայն հավանականությամբ հենց այն էլ եղել է հին քաղաքը: Իսկ « Նոր քաղաք » է դարձել Ռյուրիկի նստավայրը, որ կառուցվել է Վոլխովկա գետի ափին, Նովգորոդից 2 կիլոմետր հեռավորության վրա: Այդ են վկայում հնագիտական
պեղումները:
Զադորնովի լեգենդը կառուցված է Յոհակիմյան գրագրության հիման վրա, ըստ որի Ռյուրիկը նորմանական ծագում ունեցող իշխան Ումիլայի որդին է, իսկ Ռյուրիկի կինը լադոգյան իշխան Գոստոմլիսի դուստրը: Այս առասպելը հիմնականում ընդունում են Ռյուրիկի սլավոնական ծագում ունեցող կողմնակիցները: Սակայն դժբախտությունը նրանումն է, որ Ռյուրիկի սլավոնական ծագման կողմնակից, 18-րդ դարի պատմաբան Տատիշչեւը, որ իբրեւ թե Յոհակիմյան գրառման պատճեն գտել ու արտագրել է, որից հետո այն « տարորինակ » կերպով կորել է, կամ իրականում Տատիշչեւի կեղծիքն է, կամ էլ` 17-րդ դարի միջնադարյան ժամանակագրության աղբյուր:
Փաստորեն, ի տարբերություն Յոհակիմյան գրառումների, հին Լավրենտեւյան գրագրությունը առավել անհերքելի է: Իսկ ի՞նչ քայլի է դիմում Զադորնովը: Նա դիմում է անպտուղ ու բացահայտ ստի. « Լավրենտեւյան գրառումը մեզ է հասել 16-րդ դարում արտագրված թղթի տեսքով: Ես այդ թուղթն ուսումնասիրել ու նույնիսկ համն եմ փորձել, հավաստիացնում եմ, այն 16-րդ դարի գրառում է:Այդ ինչպե՞ս եղավ, որ այն ավելի առժանահիշատակ դարձավ »:
Սակայն Զադորնովը երեւի մոռացել է, որ Լավրենտեւյան գրառումը արված է 1377թ.-ին, ոչ սովորական թղթի, այլ մագաղաթի վրա, պահպանվում է Պետերբուրգի ազգային գրադարանում: Ինչպես կարելի է նենգափոխել փաստերը, թերագնահատել Լավրենտեւյան գրառումների նշանակությունը, խեղաթյուրել ժամանակագրությունը: Նպատակը մեկն է` պարտակել Յոհակիմյան գրառումների կասկածելիությունը:
Խիստ կասկածելի են նաեւ Ռյուրիկի ու նրա եղբայրների մասին ասառպելները, որ տեղ են գտել Յոհակիմյան գրառումներում: 1687թ.-ին Մեկլենբուրգի պալառական դատավոր ֆոն Խեմնիցը` հիմնվելով 1418թ.-ի գրառման վրա, Ռյուրիկին ու եղբայրներին ներառում է միջնադարյան դինաստայի մեջ: Այդ վարկածը 1716թ.-ին իր գրքում պաշտպանում է նաեւ Մեկլենբուրգի դատախազ Թոմասը: Այդ աշխատությունը լույս է տեսնեւմ Մեկլենբուրգի հերցոգ Կարլ Լեապոլդի ու ցար Իվան հինգերորդի դստեր` Եկատերինա արքայադստեր պսակադրության կապակցությամբ:
Հավանականություն կա, որ գերմանացի պատմաբանները գիտեին արեւմուտքից իր եղբայրների հետ Ռուսիա եկած Ռյուրիկի առասպելի մասին:Եվ դա դժվար չէր իմանալ: Բանն այն է, որ խնամիական կապեր գերմանական ու ռուսական դինաստիաների միջեւ պարբերաբար տեղի էին ունենում: Ամուսնությունից առաջ փորձ էր արվում ստուգել իշխանազունների ծագումնաբանությունը: Իմանալով այս լեգենդի մասին` գերմանացի հեղինակները կարող էին միտումնավոր
« յուրացնել » այն: Նման դեպքում մեկլենբուրգյան ծագումնաբաների հավաստիացումները կոպեկի արժեք չունեն, ինչպես նաեւ անհավանական են դառնում նաեւ 18-րդ դարում ֆրանսիացի ճանապարհորդի կողմից գրված Ռյուրիկի մասին առասպելը, որ արտատպել են մեկլենբուրգյան չինովնիկները: Եվ այս ամենի վրա է ուզում հիմնվել Զադորնովը:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռյուրիկի մասին Զադորնովի այս ցնորքը:
Դժվար չէ կռահել: Ռյուրիկի ծագումնաբանությունը կապելով արեւմտասլավոնների հետ, պնդել, որ Ռուսիայում պետականություն է հաստատվել արեւմուտքի շնորհիվ, հետապնդում է մեկ նպատակ, այն է` հրաժարվել Ռուսիայի բնօրրաներից մեկից` Կիեւից: 2011թ.-ին Նախագահ Մեդվեդեւը ստորագրեց 862 թ.-ին ռուսական պետականության սկիզբնավորման հանդիսությունների անցկացման մասին հրամանագիրը: Հենց այս է համարվում Ռյուրիկի Ռուսիա գալու տարեթիվը: Մեկնաբանելով այս հրամանագիրը` պատմաբան, լիբերալ Սախարովը տեղեկացրեց, որ վարյագները « սկանդինավյան ծագում չեն ունեցել »… Փաստորեն, եթե սկանդինավներ չեն եղել, ապա նովգորոդյան վարկածը նույնպես մեզ համար այնքան էլ « ստորացուցիչ » չէ:
Զադորնովի ֆիլմի ցուցադրման ընթացքում հենց Սախարովն էր գլխավոր փորձագետներից մեկը, իսկ Զադորնովին ակտիվորեն պաշտպանում էր կրթության նախարար Մեդինսկին: Այնպես որ, այս նախագիծը կատակերգուի անձնական զառանցանքի արդյունքը չէր:
Այն նպատակ է հետապնդում ոչնչացնել Կիեւյան Ռուսիայի պատմության մի ողջ ժամանակահատված, խեղաթյուրել պատմական փաստերը:
Զադորնովը հանդիսանում է այսպես կոչված նեո հեթանոսության կողմնակից: Նեոհեթանոսությունը, որ հիմնվում է խարխլված դրույթների վրա, իրենից ոչինչ չի ներկայացնում: Այն բազմիցս քննադատության է ենթարկվել երկրի հայրենակցական կազմակերպությունների կողմից:
Հիմնական գաղափարը, որ Զադորնովը փորձում է զարգացնել, դա այն է, որ ռուսները հնագույն եվրոպական էթնոս են` հազարամյակների պատմությամբ, նրանցից է սկզբնավորվել համայն մարդկությունը: Նրա նպատակն է ուշադրության արժանանալ հիմնականում այն մարդկանց շրջանում, ովքեր չգիտեն պատմություն, որոնց այդքան էլ չի հետաքրքրում պատմությունը: Զադորնովն ու իր նմանները գուցե՞ պարծենան, որ իրենք Երկրի « ամենահնագույն » ազգությունն են:
Իր գրքում ու ֆիլմում Զադորնովը ներկայացնում է խեղկատակություններ, արդարացնում ֆաշիզմը` բարձրացնելով ամենահնագույն ազգի գաղափարը, թերագնահատում մեծ հաղթանակի նշանակությունը: Ֆիլմի ընթացքում օգտագործվում է հոգեբանական իլուստրացիաներ, իսկ գրքում առաջ քաշում այն անհեթեթ գաղափարը, որ Բեռլինի գրավման ժամանակ խորհրդային զինվորների մոտ արթնանում էր նախնիների կանչը, որ նրանք կարծես վերադառնում էին իրենց հայրենի բնօրրանը: Հետաքրքիր է` ի՞նչ Հայրենիք, Հայրենի Օլդենբու՞րգ, որտեղից « սկսվում » է Ռուսիան: Ըստ նրա խորհրդային ժողովուրդը անձնուրաց զոհողությունների է գնացել միայն Օլդենբուրգը ազատագրելու՞ համար:
Զադորնովը խեղաթյուրելով իրական պատմությունը` խորհրդային երկրի հաղթանակները վերագրում է արիական հեթանոսությանը, հավասարեցնում պարտվողներին հաղթողների հետ:
Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով սկսվեց արիական հեթանոսության պրոպագանդումը երկրում: Ինչպիս՞ի սոցիալական նախագիծ է այն կառուցելու: Այս հարցերի պատասխանը կպորձենք տալ հաջորդ անգամ: