Անգամ մարդու իրավունքների ոտնահարման ու դեմոկրատական ազատությունների սահմանափակման, այլախոհների հետապնդման պայմաններում հնարավոր է հաստատել քաղաքական հավասարակշռություն, քիչ թե շատ տանելի իրավիճակ: Խոսքը չգրված համաձայնության մասին է, երբ , որոշակի քաղաքական, սոցիալական ապահովության ու անվտանգության փոխարեն մարդիկ հրաժարվում են որոշակի իրավունքներից ու պահանջներից:
Բայց ինչպես բացատրել երկրում մասսայական ընդվզումների բացակայությունը, երբ պետության կողմից խախտվում է « համաձայնագրի » պայմանները: Վերջին տասնամյակում Հայաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամում, որն իր անրադարձն է թողնում հասարակության բոլոր խավերի վրա: Մարդիկ սկսեցին ընդվզել, փոցոց դուրս գալ: Նույնիսկ ուրվագծվեց տիրող վարչախմբի տապալումը: Սակայն, շարժումը ինչպես արագ սկսվեց, նույնքան արագ էլ մարեց: Այժմ երկրի տնտեսական վիճակը ավելի վատթար վիճակում է, տնտեսակաան ճգնաճամը հասել է գագաթնակետին: Բայց տնտեսական ճգնաժամի ուժգնացման ու վարչախմբի անգործության հետ զուգահեռ նվազում է ժողովրդական մասսաների ընդվզումը, մարդիկ ավելի քիչ են դուրս գալիս հրապարակ: Դրա վառ օրինակը վերջերս կազմակերպված միտինգներն են: Տպավորությունն այնպիսին է, որ երկրում ամեն ինչ կայուն է: Երկրի նախագահի վարկանիշը գնալով ընկնում է, նոր կառավարությունը չի կատարում իր առջեւ ծառացած խնդիրները: Խախտվում է « համաձայնագրի » ՝ մարդկանց քիչ, թե շատ տանելի պայմաններ ապահովելու երաշխիքը:
Դրա հետ մեկտեղ, ընդդիմության վարկանիշը մնում է նույն մակարդակին, արդյունքում ՝ մարդկանց դժգոհությունը գնալով մեծանում է, սակայն մասսայական ընդվզումներ ու հոծ հրապարակներ մենք չենք տեսնում: Սրանից հետեւություն, որ տնտեսական ճգնաժամը կամ մարդկանց սոցիալական անապահովվածությունը չեն կարող մասսայական ժողովրդական ընդվզումների խթան հանդիսանալ: Ինչքան էլ ընդդիմությունը բարձրաձայնի երկրում տիրող անարդարության, գործազրկության, արտագաղթի մասին, ակնհայտ է, որ այն ի վիճակի չէ մոբիլիզացնել մարդկանց նույնիսկ նման պայմաններում: Գուցե, այն պարզ պատճառով, որ ընդդիմությունը չի կարողանում հանդես գալ այնպիսի գաղափարներով, գործողություններով, որ ընդունելի կլիներ հասարակության զգալի մասի կողմից:
Իսկ ինչը՞ կստիպի մարդկանց ընդվզել: Քանի դեռ մարդիկ հստակ պատկերացում չունեն իրենց պայքարի արդյունքի մասին ու վստահ չեն, որ հրապարակում կհավաքվի բողոքավորների կրիտիկական բազմությունը, նրանք երբեք ընդվզման չեն գնա: Իսկ ովքեր պետք է համալրեն կրիտիկական այդ բազմությունը՝ պետական չինովնիկնե՞րը, անաշխատունակ երիտասարդությու՞նը, վարձու բանվորներ՞ը, բիզնեսմեն-օլիգարխնե՞րը, թոշակառունե՞րը:Չինովնիկներ, որ ամեն կերպ ձգտում են բավարարել նյութապաշտությունը, առավելագույնս օգուտ քաղել իրենց մասնագիտությունից՝ հենարան ունենալով պետական մեխանիզմը: Բիզնեսմեններ, որ իրենց իրավունքների համար լավագույն դեպքում կդիմեն դատարան կամ լրատվամիջոցներին ինչ որ պատվերներ կտան, երբ բնակչության մյուս խավերի հետ համեմատած իշխանությունների հետ նրանց հարաբերություններն առավել քան լոյալ են՝ չխոսելով ազգակցական-խնամի հարաբերություններից:
Անաշխատունակ երիտասարդություն, որ ընդամենը հարմարվում է իրավիճակին ու իր խնդիրները լուծում անձնական կապերի միջոցով, ու շատ հաճախ դառնում գործիք: Թոշակառուներ, որոնց մի չնչին մասը կմասնակցի ընդվզմանը՝ զուտ առտողջական խնդիրներից ելնելով: Դեռեւս տիրող վարչակարգին հաջողվում է տիրապետել իրավիճակին, հիմնականում դրսից եկող տրանսվերների ու աջակցության շնորհիվ: Բայց մենք արդեն ականատեսն ենք, թե ինչպես Ռուսաստանը խժռում է մեր երկիրը, գնում մեր արդյունաբերական պոտենցիալը: Կամ Ռուսաստանը վերջնականապես «կուլ կտա» մեզ, կամ, ամեն կերպ իշխանությունը պահելու մղումով առաջնորդվող վարչակարգը, ինչպես նաեւ իշխանության ձգտող ընդդիմությունը կպահպանեն ստատուս –քվոն՝ ստեղծելով երկրի առաջընթացի ու զարգացման իմիտացիա: Մասսսայական ընդվզում կլինի միայն այն դեպքում , երբ մեր քաղաքացիների, չինովնիկների, օլիգարխների կախվածությունը ներկայիս վարչակարգից հասցվի մինիմումի, երբ սկսվեն ազգայնացվել արդյունաբերական ու ռազմավարական նշանակության օբեկտներն ու ոլորտները, երբ կսկսվի մասսայական կրճատումներ ու գործադուլներ:
Հովիկ Պետրոսյան