Վերլուծական 

Ինչի՞ համար են պատերազմում թալիբներն ու ֆուշտուները

Աֆղանստանում «Թալիբան»  շարժման հզորացումից հետո, նրանց հիմնական կորիզ կազմող փուշտուներին վերագրվեցին երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների պատասխանատվությունը: Իսկ ԱՄՆ-ի ու հյուսիսատլանտյան ալյանսի նրա դաշնակիցների Աֆղանստան ներխուժելուց հետո, փուշտուներին զրկեցին երկրի քաղաքական ու տնտեսական լծակներից ու վերածեցին քավության նոխազի՝ համարելով նրանց Աֆղանստանում դաշնակիցների կրած բոլոր անհաջողությունների գլխավոր մեղավորը: «Թալիբան»  շարժման կորիզը կազմում են փուշտուները, որոնց այնուհետեւ հարեցին մի շարք այլ էթնիկ խմբեր՝ հիմնականում ուզբեկներ: Սակայն, միանգամայն անարդարացի է բոլոր փուշտուներին դասել «Թալիբանի»  շարքը, քանի որ նրանցից շատերի մոտ բացակայում է արմատական տրամադրվածություններն ու «Թալիբանի»  գաղափարախոսությունը: Փուշտուներն իրենց թվաքանակով ամենամեծ ազգությունն են երկրում, ուստի որոշիչ դերակատարում ունեն Աֆղանստանի ու հարեւան Պակիստանի քաղաքական կյանքում: Ուստի, շատ կարեւոր է, որ մինչ հիմա իր հիմնական խաղադրույքը ուզբեկների ու տաջիկների վրա կատարող Ռուսաստանը, Աֆղանստանից իր զորքերի դուրս բերումից հետո, փոխի  վերաբերմունքը փուշմենների նկատմամբ ու կառուցողական երկխոսություն ծավալի: Իսկ որպես երկխոսություն սկսելու նախադրյալներ կարելի է օգտագործել Ռուսաստանի բարեդրացիական հարաբերություններն Աֆղանստանի ժողովուրդների հետ:

Ներկա պայմաններում, Երբ ԱՄՆ-ը ու դաշնակիցները ամեն կերպ երկարաձգում են Աֆղանստանում իրենց ներկայության ժամկետները, ներկա իշխանությունների ու թալիբների միջեւ բացառվում է երկխոսությունն ու բանակցությունները: Իրավիճակն Աֆղանստանում կրիտիկական է, երկիրն աստիճանաբար վերածվում է ահաբեկչության, նարկոտրաֆինգի կենտրոնի՝ իր ցանցը ներքաշելով նույնիսկ այնպիսի պետությունների, որոնց հետ չունի ընդհանուր սահմաններ: Թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեի տվյալներով, Միջին Ասիա ու Ռուսաստան ներթափանցող թմրադեղեիր ու հաշիշի 95 տոկոսը բաժին է ընկնում Աֆղանստանին: Ուստի Ռուսաստանի համար առաջնահերթ է բարելավել հարաբերությունները փուշտուների հետ, իսկ այնուհետեւ սկսել ներդրումներ Աֆղանստանի տնտեսությունում:

Նույն շարքից