Երբ ծաղկում են զանցանքն ու արատավորությունը, հասարակությունը, իշխանությունն ու պետությունն ունենում է երկու ճանապարհ` սահմանափակել, դատապարտել, պայքարել դրանք վերացնելու համար կամ ընդունել որպես սովորական երեւույթ, աշխարհի անքակտելի մաս, անհաջողություն , որի հետ կարելի է համակերպվել: Այժմ օգտագործվում է երկրորդը, որ ավելի մատչելի ու հեշտ է, շատ արագ տալիս է թվացյալ ապահովության ու կարգապահության տպավորություն: Սակայն, այդ ճանապարհն ընտրողները որոշակի անհարմարավետությունների են հանդիպում: Որոշ մարդիկ սկսում են ընդդիմանալ` հիմնվելով պարկեշտության, բարոյականության, սովորույթների, պատմական փորձին: Այդ դեպքում անհրաժեշտ է հենց նրանց մեղադրել ինչ- որ մեղքերում, անպարկեշտ դիտավորություններում, ստիպել արդարանալ նրանց ու դրանով իսկ փակել բերանները: Օրինակ, երբ խոսում եմ չինովնիկների ու օլիգարխների ագահության, արատավոր երեւույթների մասին՝ անվանում են նախանձ, անհաջողակ ու թույլ: Երբ փորձում արդարանալ, որ նախանձ չկա, ընդամենը պետության համար ես անհանգիստ, ընթացքում հանգիստ շարունակվում է երկրի թալանը:Երբ բողոքում ես ցածր աշխատավարձի, անվերջ թանկացումների, հարկերի վերաբերյալ, միանգամից հայտնվում ես ալարկոտների շարքում: Կասեն` աշխատիր ավելի շատ ` կապրես ավելի լավ՝ անտեսելով այն իրողությունը, որ զոմբիավարի անորակ արտադրանք թողարկելով ու գոյությունը պահպանելով, ամենախելացին ու պրոֆեսիոնալը չես դառնա : Իսկ ընթացքում, չինովնիկներն ու պատգամավորները, որ իրենց հիմնական աշխատանքր համատեղում են անձնական բիզնեսով ու որ ընդհանրապես ալարկոտությամբ չեն տառապում, կհաշվեն միլիոններն ու կմտածեն նոր ներդրումների մասին: Ստացվում է, որ բոլորը պետք է լռեն ու գովերգեն իմաստուն կառավարողներին, որոնց համար այդքան դժվար է կառավարել նախանձ ու չար մարդկանց: Մարդկային կյանքը կարելի է ավելի հստակ ու հասարակ կազմակերպել ժամանակն է ազատվել կեղծիքի շղարշից ու ամեն ինչ իր գույներով ներկայացնել: