Վերլուծական 

Մարտավարություն, երբ մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանվում

 

Իսլամական պետության դեմ պայքարում Վաշինգտոնը ստեղծել է կոալիցիա, որի կազմում են 40 երկրներ:Դաշնակիցները իրականացնում են ավիոհարվածներ ԻՊ-ի դիրքերին այն հույսով, որ դա կհանգեցնի ջիհադականների պարտությանը: Սակայն հրթիռները ոչնչացնելով տակտիկական թիրախները՝ չեն լուծում ստրատեգիական նպատակները: Վաշինգտոնն ու դաշնակիցները ինչպես հարկն է չեն գնահատում թշնամու մարտունակությունն ու պոտենցիալ հնարավորությունները: Իրաքի ու Սիրայի գրավված տարածքներում ԻՊ-ը ամրապնդում է իր դիրքերը, ստեղծում պետական ու հասարակական հաստատություններ:

 

Ամերիկացիներն արդեն գիտակցում են, որ ԻՊ-ին հնարավոր է ծնկի բերել միայն լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում, ուստի Սպիտակ տունը սկսել է վերանայել ահաբեկիչների դեմ կիրառվող մարտավարությունը: ԱՄՆ-ը եւ դաշնակիցները չեն կարղ օգտագործել իրենց զինված ուժերը Սիրայի ու Իրաքի տարածքներում, այն պարզ պատճառով, որ արաբական երկրների կողմից նման քայլը կդիտվի որպես սուվերեն երկրների օկուպացիա: Իսկ ինչպիսի՞քայլեր է անհրաժեշտ ԻՊ-ի դեմ պայքարում: Ստեղծված իրավիճակում ԻՊ-ի դեմ պայքարի ստրատեգիան կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ոչ միայն Պարսից ծոցի երկրների միլիոնավոր բնակչության, այլ նաեւ ողջ մայրցամաքի հետագա ճակատագրի վրա: Խնդիրը շատ խորքային է, ուստի ելքեր գտնելու ուղղությամբ մտածում ու աշխատում են արեւմուտքի քաղաքագետներն ու ռազմական գործիչները:

 

Քաղաքական իսլամն այժմ վերընթաց է ապրում ու նպատակ  հետապնդում Վերականգնել խալիֆաթը Պարսից ծոցի շրջանում ու հյուսիսային Աֆրիկայում: Խալիֆաթը հիմնադրվել էր 7-րդ դարում Մեդինայում՝ Մուհամեդ մարգարեի կողմից: ԻՊ-ի գրոհայինների ոչրագործություններին վերջ դնելու նպատակով Վաշինգտոնը վերանայում է ահաբեկչության դեմ պայքարի իր ստրատեգիական դոկտրինան:

 

Նոր ստրատեգիայի իմաստը կայանում է՝ նախ զինել Անբար պրովինցիայի սունի ցեղերին ու ներգրավվել նրանց ԻՊ-ի դեմ պայքարում: Այնուհետեւ զինել ու վերապատրաստել Սիրական ազատ բանակի նորակոչիկներին եւ նրանց օգտագործել Ասադի վարչակարգի տապալման գործընթացում: Սաուդյան Արաբիայի, Հորդանանի ու         Թուրքիայի ռազմական ուժերի օգնությամբ սկսել ցամաքային ռազմական գործողություններ Դամասկոսի նկատմամբ: Ընթացքում նախատեսվում է ուժգնացնել օդային հարվածները ԻՊ-ի ու Ասադի դեմ, կազմավորել Իրաքյան բանակն ու օժանդակել քրդական Փեշմերգա կազմակերպությանը: Փաստորեն Սպիտակ տան համար  կրկին առաջնային է մնում ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը, այլ Սիրայի տապալումը:

 

Նույն շարքից