Վերջին շրջանում Անկարան ակնհայտորեն հասկացնում է Եվրամիությանը, որ այնքան էլ նպատակային չէ կազմակերպությանը անդամագրվելու դեպքում կիրառել անհարկի շանտաժի միջոցները: Փոխարենը Թուրքիայում արդիական է դարձել Օսմանյան կայսրության վերականգման գաղափարը՝ իհարկե ոչ տերիտորյալ ձեռքբերումների հաշվին:
Իրերի նման դասավորությունն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանի համար, սակայն պահպանել որոշակի զգուշավորություն՝ իհարկե, անհրաժեշտ է:
Թուրքիայի Եվրամիության հետ հարցերի ներկայացուցիչ Վոլկան Բոզկիրը վերջերս հայտարարեց, որ եթե ԵՄ-ը մերժի Անկարային կազմակերպությանը անդամագրվելու գործում, ապա թուրք ժողովուրդը անհարկի անհագստություն չի զգա դրանից: Մասնավորապես թուրք քաղաքգետը նշել է, որ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ ունի մեծամտական դիրքորոշում,որ անհադուժելի է երկրի համար, միարժամանակ ավելացնելով, որ Թուրքիայում դեմոկրատիան մի քանի աստիճան ավելի բարձր է գտնվում, քան որոշ եվրոպական երկրներում:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուդրդուլմուշի խոսքերը ավելի արտահայտիչ գտնվեցին: Վերջինս շեշտեց, որ Օսմանյան կայսրության քայքայմանը պատճառ հանդիսացան ոչ թե տերիտորիալ կորուստները, այլ գաղափարական ու մշակութային կորուստները, ուստի Թուրքիան այժմ արթնացել է 150-ամյա քնից, ուստի Թուրքիան այլեւս ցանկություն չունի վերածվել եվրոպական երկրի, այլ ուզում է վերածնվել որպես կայսրություն՝ մշակութային, կրոնական, քաղաքական, տնտեսական առումներով… կարեւորը՝ որպես կայսրություն:
Թուրքիայում ԵՄ-ի նկատմամբ ցուցաբերում են ոչ միայն քաղաքագետներն, այլ նաեւ հասարակ ազգավբակչությունը, որի ընդամենը 20 տոկոսն է ցանկանում անդամագրվել եվրոպական միությանը:
Նման իրավիճակ հասունացավ դեռեւս տաս տարի առաջ, երբ Թուրքիայում իշխանության անցավ Իսլամական արդարություն կուսակցությունը՝ ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ: Հատկանշական է, որ Եվրամիությանը Թուրքիայի ադամագրվելու գործընթացը սկսվեց նրա կառավարման առաջին տարիներից, սակայն Բրյուսելի կողմից ներկայացված պահանջների ֆոնում աստիճանաբար սկսվեց ԵՄ-ից երկրի հեռանալու գործընթացը: Բրյուսելը հետեւողականորեն պահանջում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի բարեփոխումներ իրականացնել, որը չի համապատասխանում եվրոպական դեմոկրատիայի պահանջներին: Բացի այդ, Խորհուրդը միանշանակ պայքարում էր Թուրքիայում քաղաքացիական հասարակություն հաստատելու համար: Ընթացքում երբ խորհորդը թուլացավ, միարժամանակ ամրապնդվեցին իսլամական Էրդողանի դիրքերը, որին նախկինում հեռացրել էին քաղաքականությունից իր իսլամական հայացքների պատճառով:
Իր կառավարման ընթացքում Էրդողանին հաջողվեց երկիրը դուրս բերել ինֆլիացիայից, կարգավորել տնտեսությունը, հաջողությունների հասավ արտաքին կաքաղաքկանության բնագավառներում: Հաճախ նրան բնորոշում են որպես դիկտատոր: Ակնհայտ է, որ նա բացահայտ անհանդուժողականություն է ցուցաբերում մամուլի հանդեպ, սակայն տնտեսական հաջողությունների ու պահպանողական հայացքների շնորհիվ նա ամբոխի սիրահարն է դարձել:
Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցելությունից դեռեւս շատ առաջ Անկարա ժամանող եվրոպական գործիչներին այդպես էլ չհաջողվեց Էրդողանին ներքաշել հակառուսական պառժամիջոցներ կիրառելու իրենց ծրագրերում: Վերջապես հարավային գազամուղի շինարարության դադարեցումն ու հատուկ Թուրքիայի համար նոր գազամուղի շինարարության նախագիժը նոր էջ բացեց Ռուս-թուրքական հարաբերություններում, դրանով իսկ Եվրոպայի կախվածության մեջ դնելով Թուրքիայից:
Միարժամանակ Էրդողանը սկսեց արշավը այսպես կոչված հինգերորդ շարասյան նկատմամբ, որոնց շարքում էին Գյուլենն ու մի շարք լրագրողներ, որոնցից շատերը հայտնվեցին ճաղերի հետեւում:
Ընդհանուր առմամբ, Պուտինի վարած քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կարելի է հաջողված համարել, օգտագործելով հարմար պահը նա Անկարայում ռեւանշի հասավ իր արեւմտյան կոլեգաների նկատմամբ:
Թուրքիայի ռազմաօդային ծառայությունն արդեն հայտարարել է, որ հունվարին վարչապետ Ավուդողլու այցը բրյուսել հնարավոր է չկայանա: Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը խորհուրդ կտար զբաղվել իր խնդիրներով ու չխառնվել անկախ պետության ներքին գործերին:
Վերջապես փոխվարչապետ Յալչի Անդողանի հայտարարությունը, որում նա նշեց, որ աշխարհում գոյություն չունի պետություն, ով կխոչընդոտեր Թուրքիային Ռուսաստանի հետ հարաբերություններում: