Վերլուծական 

Պատժամիջոցներ, խալիֆաթ ու պայքար աշխարհի վերաբաժանման համար

2014թ.-ը լի էր հակամարտություններով, որոնցից ոչ բոլորը լուծվեցին դիվանագիտական ճանապարհով: Եվրոպական երկրներից մեկում բռնկվեց լայնամաշտաբ քաղաքացիական պատերազմ, որ վաղուց չէր եղել: Մերձավոր Արեւելքում աննախադեպ հաջողությունների հասան Իսլամական պետության ահաբեկիչները: Չինաստանը հարեւանների հետ շարունակեց տարածքային վեճերը:


ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները գնալով հիշեցնում են սառը պատերազմ: Սակայն վերոհիշյալներից ոչ մեկը գլոբալ հակամարտության չվերածվեց:


Մոտ 70 տարի առաջ Յալթայի կոնֆերանսում հակահիտլերյան կոալիցիայի երեք երկրների լիդերները հաստատեցին աշխարհում նոր իրավահամակարգի ստեղծման մոդելը: Ճակատագրի բերումով այդ համակարգի փլուզումը կրկին տեղի ունեցավ Ղիրմում: Նոր մարտահրավերների ժամանակ ազգային շահերն այլեւս չեն համատեղվում միջազգային չափորոշիչների հետ: Տեղական հակամարտություններում ներքաշված են բոլոր մեծ տերությունները:


Հատկանշական է նաև փոքր երկրների  դեպի մեծ տերությունների հովանավորության ներքո գտնվելու ձգտումը, որոնցում իրենց դերակատարությունն ունեն ոչ պետական մարմինները: Ռուսաստանն իր ուժերի գերագույն լարման միջոցով ձգտում է կազմավորել Եվրաասիական դաշինքը, իսկ ԱՄՆ-ն իր հերթին որոշում է ներել Կուբային, Չինաստանը շարունակում է տնտեսական էքսպանսիան զարգացող երկրներում, Ճապոնիան փորձում հենարան գտնել Լատինական Ամերիկայում: Ամերիկյան կառավարության ճնշումների հետեւանքով խոշոր դրամական  VISA ու MasterCard համակարգերը հրաժարվում են ծառայություններ մատուցել Ղրիմում:



Այսպիսով, խոշոր խաղացողներն անցնում են կոշտ հակամարտության, իրենց թույլ տալիս անթույլատրելին՝ չկարողանալով համաձայնության գալ միմյանց հետ: Նման երեւույթներ նախկինում նկատվում  էին գլոբալ հակամարտություններից առաջ: Հուսանք, որ լարված  իրավիճակը  երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ չի դառնա:

 

Նույն շարքից