Վերլուծական 

Լրատվական պատերազմի ռազմադաշտերում

Լրատվության իրավիճակը  Հարավսլավիայի դեմ 1999թ.-ի ՆԱՏՕ-ի իրականացված ագրեսիայի ու 2014թ-ի ուկրաինական ճգնաժամի հետ համեմեմատելով, հասկանում ենք, որ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Հարավսլավիայի դեմ ագրեսիա սանձազերծելուց առաջ հարձակվող կողմին հաջողվեց իր վերահսկողությունն հաստատել արեւմտյան կիսագնդի բոլոր ազդեցիկ լրատվամիջոցների նկատմամբ: Լրատվական գործակալությունները, մամուլն ու հեռուստատեսությունը աշխատում էին ԱՄՆ-ի թելադրանքով, կատարում նրա հրամանները, իսկ յուրաքանչյուր բացթողում խստորեն պատժվում էր: Ուստի, ողջ աշխարհին համոզում էին, որ սերբերը դժոխային արարածներ են, նախագահ Միլոշեւիչը՝ Բելգրադի դահիճ: Ինֆորմացիոն պատերազմի երկրորդ փուլում Կոսովոյի չարագործները ներկայացվում էին անմեղ գառնուկներ, զոհեր: Իսկա այդ ամենն ավարտվեց Սերբիայի մասնատմամբ, նրանից անջատվեց պատմական հնագույն Կոսովոյի շրջանը:

Իրավիճակն այժմ այլ է, ԱՄն-ն ու նրա դաշնակիցներն այլեւս գործողությունների նման ազատություն չեն կարող թույլ տալ իրենց ու ագրեսիվ գործողություններից առաջ ապահովել լրատվական հաղթանակ: Պատճառն արագ զարգացող ինտերնետային կապն է, որ գործում է արագ ու տերերի վերհսկողությունից դուրս, ինչպես նաեւ՝ նոր այլընտրանքային լրատվամիջոցների աշխուժացումն ու արդյունավետ աշխատանքը, որոնք գործում են Ռուսաստանում, Չինաստանում ու արաբական երկրներում: Արեւմուտքին հատկանշական փաստերի նենգափոխումը, սուտը, պարտակումը կորցնում են իրենց նշանակությունը: Մարդիկ, այդ թվում արեւմուտքում՝ այսօր ունեն լրատվություն ստանալու բազմաթիվ այլընտրանքային միջոցներ: Կարելի է բերել Գերմանիայի օրինակն, որտեղ մի կողմից կառավարությունը պաշտպանում է անգլո-սաքսոնական բլոկի շահերը, մյուս կողմից՝ բնակչության կեսը դեմ են ամերիկացիների հետ հարաբերությունների նման զարգացմանը: Ազատ խոսքը Գերմանիայում ամրապնդել է իր դիրքերը՝ շնորհիվ ինտերնետի ու արտասահմանյան աղբյուրների կողմից առաջարկվող լրատվության:

 

Նույն շարքից