Վերլուծական 

Ֆինանսական Բուրգի Գործ….Սատանայից մինչև Ջորջ Վաշինգտոն

Analitik.am-ը շարունակում է լուսաբանել հայտնի ՛՛ֆինանսական բուրգի՛՛ գործը:


Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Ֆինանսական բուրգ»-ի դատական գործի հերթական նիստը:
Նիստին ներկայացել էր տուժող Ա.Գալստյանը,որի խնդրանքով հետաձգվել էր նախորդ դատական նիստը:
Դատական նիստի սկզբին նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց տուժող Ա.Գալստյանին,որ ամբաստանյալն իր բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր է համարում տուժողին,և եթե այդ առումով տուժողը հարցեր ունի ամբաստանյալին ,ապա կարող է օգտվել իր իրավունքից:


 

Տուժողի հիմնական հարցադրումը վերաբերում էր այս գործի շրջանակներում 100 000 ԱՄՆ դոլարով Կարեն Բաբակեխյանին անցած 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Բաղրամյան 77/8 տարածքին և ամբաստանյալի տան գրավից ազատելու հանգամանքներին:

 


Տուժողը հարցրեց ամբաստանյալին,թե արդյոք նրա բնակարանը իրենց մոտից գրավից ազատելուց վերջինս իրեն գումար տվել է թե՞ ոչ,որին ամբաստանյալը մոտ 5 րոպե խուսափողական պատասխան տալուց և նախագահող դատավորի կողմից հարցը հստակեցնելուց հետո միայն պատասխանեց,որ բնակարանը գրավից ազատելու ժամանակ գումար չի տվել տուժողին:

 

 

Տուժողի երկրորդ հարցը վերաբերում էր,Բաղրամյան 77/8 տարածքի ձեռք բերմանը: Նա հարցրեց ամբաստանյալին,որ եթե, ինչպես ինքն է նշում իր ցուցմունքում, վճարել է այդ տարածքի համար,ապա ինչու է վճարելուց երկու տարի անց եռակողմ պայմանագիր ստորագրել իր հետ,որտեղ թղթին են տրվել երկու տարի առաջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, և որտեղ հստակ նշված է,որ գումարը տրված չէ:

 


Ամբաստանյալը պատասխանեց ,որ ինքը ստորագրել է փաստաթուղթը առանց կարդալու և չի իմացել, որ այնտեղ խոսքը գնում է Բաղրամյան 77/8 հասցեի անշարժ գույքի մասին:Տուժողը այդ ժամանակ հարցրեց,թե եռակողմ պայմանագրի կողմ հանդիսացող Կարեն Թումիկյանի հետ երբևիցե այլ գործարք կնքե՞լ է, թե ոչ, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ ոչ: Այնուհետև տուժողը հարցրեց, որ ամբաստանյալը իր ցուցմունքում հստակ նշել է,որ եռակողմ պայմանագիրը ստորագրելուց հետո Ա.Գալստյանն այն տարել է Կ.Թումիկյանի մոտ, որպեսզի վերջինս  ստորագրի այն և նոր բերի,և ում-ում, բայց ամբաստանյալի համար պետք է պարզ լիներ, որ դա վերաբերվում է Բաղրամյանի տարածքին:

 


Այս հարցին պատասխանելու ժամանակ ամբաստանյալը նույնպես սկսեց խուսանավել: Այդ ժամանակ, իրեն հատուկ հումորով, միջամտեց նախագահող դատավորը: Վերջինս, հավանաբար հաշվի առնելով,որ ամբաստանյալի մոտ հասարակ մարդկանց անունները չի տպավորվում,այդ պատճառով էլ օրինակները բերում է հանրաճանաչ մարդկանցով կամ հորինված  կերպարներով, ինչպես նախորդ դատական նիստի ընթացքում  ամբաստանյալին բան բացատրելու համար մատնանշեց սատանային,այս անգամ օգտագործեց Ջորջ Վաշինգտոնի անունը:

 

Նախագահող դատավորը  հարցրեց ամբաստանյալին,որ եթե, ըստ իրեն, նա վճարել է Բաղրամյան 77/8 տարածքի գումարը,և գործարքը դեռևս 2011 թ-ին ավարտված է եղել,ապա իր և տուժողի հետագա ֆինանսական հարաբերությունների մեջ Կ.Թումիկյանի անվան հիշատակումը նույնն է,եթե հիշատակվեր Ջորջ Վաշինգտոնի անունը և բնական է,որ այդ հանգամանքը պիտի նկատվեր ամբաստանյալի կողմից, որովհետև ինչքան Կ.Թումիկյանը կապ ուներ ամբաստանյալի և տուժողի ֆինանսական հարաբերությունների հետ,այնքան էլ Ջորջ Վաշինգտոնը:

 


Նախագահողը հարցադրումն արեց այսպես «Սա մի հարց է, որը ձեզ՝ երկուսիդ է վերաբերում: Եթե տուժողն ասեր պետք է այս փաստաթուղթը Ջորջ Վաշինգտոնը ստորագրի, պետք է չհարցնեի՞ք՝ Վաշինգտոնն ո՞վ է, ի՞նչ կապ ունի՛՛:


 Այս հարցին ամբաստանյալը հստակ պատասխան չտվեց և անընդհատ կրկնում էր,որ ստորագրել է պայմանագիրը առանց կարդալու:
Այնուհետև ամբաստանյալը հարցեր ուղղեց տուժողին,հարցերի բուն իմաստը կայանում էր նրանում,որ, ըստ ամբաստանյալի,  նա 28500 եվրո գումար է տվել տուժողին,որը սակայն առկա չէ իրենց 2012 թ-ի հաշվարկներում,որին տուժողը պատասխանեց,որ դա առկա է և ցուցակում նվազեցված է 30 000 եվրո, որին ամբաստանյալը հակադարձեց,որ այդ գումարը նա առձեռն տվել է տուժողին Երևանում,իսկ 28500 եվրոն փոխանցել է նրան:

 


Այս հարցադրմանը տուժողը պատասխանեց,որ դա բացարձակ սուտ է,որ ամբաստանյալը չէր կարող իրեն 2012թ-ի մայիսին գումար տալ Երևանում մի պարզ պատճառով,որ ինքը ՀՀ-ում չի եղել և կարող է ներկայացնել իր անձնագրի մուտքի և ելքի կնիքները,ավելին՝  տուժողը ավելացրեց,որ այդ երեք տարիների ընթացքում,ամբաստանյալից ստացված բոլոր տոկոսները՝ մոտ 170.000 ԱՄՆ դոլարի չափով, ինքը համարում է որպես մայր գումար և իր քաղհայցը արդեն իսկ ներկայացրել է այդ հաշվարկով,այսինքն՝  այդ չափով նվազեցրել է նրա պարտքը,ինչպես նաև ավազահանքի 50 տոկոսի արժեքը՝ մոտ 260.000 ԱՄՆ դոլար նույնպես իր քաղհայցով նվազեցրել է ամբաստանյալի պարտքից:

 

Տուժողի հարցաքննության ավարտին նախագահողը հարցրեց ,թե վերջինս ինչո՞ւմ է տեսնում ամբաստանյալի խարդախությունը,տուժողը պատասխանեց,որ ծանոթանալով քրեական գործի նյութերին և համադրելով փաստերը,հստակ հասկացել է,որ ամբաստանյալի և նրա հովանավորների կողմից իր գումարները հափշտակելը եղել է նպատակաուղղված ի սկզբանե,որ դա եղել է նրա բուն նպատակը,թե գումարների, թե իր տարածքների մասով:

 


Մատնանշեց նաև,որ գործում առկա է ևս մի վկա,որին դեռևս 2010 թ-ին նույն կերպ  ՛՛քցել՛՛ են 80.000 ԱՄՆ դոլար,որից հետո ծեծել են և վերջինս փախել է հանրապետությունից:


Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին ժամը 12.00-ին:

Նույն շարքից