Մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով, շարունակում ենք բացահայտել արդեն ՀՀ-ում հանրաճանաչ դարձած, Ղարաբաղյան կախարդական տրեխների միակ սեփականատեր Մուշեղ Սաֆարյանի ֆենոմենը:
Մեր հրապարակումներից հետո խմբագրություն եկավ ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Ա.Անդրեասյանի մերձավորներից մեկը, ով չցանկանալով բացահայտել իր անունը և պատմեց մի բան, ինչը բավականին լույս սփռեց կախարդական տրեխների բուն գաղտնիքի վրա:
Եվ այսպես՝ պարզվում է, որ երբ Մ.Սաֆարյանը տրեխներով Ճարտարից եկել է ՀՀ, իր կամքով չի եկել: Նրան Երևան է հրավիրվել իր աներ Հ.Հարությունյանը (Բառադի Համո), ով էլ նրան միանգամից աշխատանքի է տեղավորել մաքսային կոմիտեում: Այն ժամանակ Մաքսային կոմիտեի պետը նույնպես ղարաբաղյան ծագում ունեցող Ռաշիդն էր: Հենց այստեղ էլ Մ.Սաֆարյանը ծանոթանում է ամբաստանյալ Ա.Անդրեասյանի հետ: Ծանոթության առիթ է հանդիսանում այն հանգամանքը, որ վերջինս Ն.Նազարյանի հետ միասին բջջային հեռախոսներ է ներկրում ՀՀ, իսկ Մ.Սաֆարյանն էլ օգնում է նրանց էժան մաքսազերծել դրանք:
Հետագայում տրեխներով տղան դառնում է Ա.Անդրեասյանի եղբոր՝ Վ.Անդրեասյանի, երեխաների կնքահայրը: Ինչպես պատմում էր խմբագրություն այցելած մեր հյուրը, այն հեռավոր ժամանակներում կախարդական տրեխներն այնքան էլ չէին օգնում Մ.Սաֆարյանին, և վերջինս իր առօրյա ֆինանսական խնդիրները փորձում էր լուծել խաղատներում, բայց անարդյունք, ինչի պատճառով էլ բավականին պարտքեր էր կուտակել: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, գալիս էր, տրեխները թափ տալիս և նայում Ա.Անդրեասյանի բերանին, թե վերջինս իրեն ինչ կասի:
Շարունակելի