Վերլուծական 

Կդատապարտվի արդյոք Կարեն Բաբակեխյանը

analitik.am

Նախկինում  անդրադարձել ենք հայտնի «ֆինանսական բուրգի» գործով Կարեն Բաբակեխյանի արկածներին: Շարունակելով թեման և ուսումնասիրելով քրեական գործի հատորները՝հանդիպում ենք հետաքրքիր մի փաստի: Զննության աչքից միտումնավոր, թե պատահաբար վրիպել է քր. գործի նյութերում ուղղակի ճչացող մի հանգամանք` ամբողջ գործի ընթացքում  կարմիր թելի նման անցնում է Բաղրամյան 77/8 տարածքը, որը , ըստ փորձաքննության եզրակացության,  գնահատված է 260.000 ԱՄՆ դոլար, ըստ նույն փորձագետի,  ամբաստանյալը այնտեղ ներդրել է ևս 60.000 ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում  ստացվեց 320.000 ԱՄՆ դոլար:


Այս տարածքը Կ. Բաբակեխյանն իբրև  գնել է 100.000 ԱՄՆ դոլարով: Առաջին հայացքից թվում է, թե  երկու կողմի փոխհամաձայնություն է և ինչ ուզում, այն էլ պայմանավորվում են, սակայն կա մի  ԲԱՅՑ.


Ամբաստանյալ Ա.Անդրեասյանն  իր ցուցմունքում նշում է, որ շուկայական գնից մոտ 3 անգամ էժան վաճառել է այդ տարածքը, քանի որ եղել է նյութական ցանր վիճակում: Կ.Բաբակեխյանն  իր հերթին ցուցմունքում նշել է, որ իմացել է ամբաստանյալի ծանր վիճակի մասին և ասել, որ 100.000 ԱՄՆ դոլարից ավել չի տա, ավելին պարտադրել է ամբաստանյալին, որ եթե նա ուզում է գործարքը կայանա, ապա բանկի վարկի գումարից պակասող մոտ 20.000 ԱՄՆ դոլարը նույնպես ինքը պետք է մուծի (տարածքը ամբաստանյալի կողմից գրավադրված է եղել  բանկում և այդ պահին վարկային պարտավորությունը եղել է մոտ 120.000 ԱՄՆ դոլար):


Ամբաստանյալը հայթհայթել է այդ 20.000 ԱՄՆ դոլարը, Կ. Բաբակեխյանից էլ վերցրել 100.000ԱՄՆ դոլար և մարել վարկը: Փաստորեն 20.000 ԱՄՆ դոլար վնասով վաճառել է մի տարածք , որը արժեցել է մոտ 320.000 ԱՄՆ դոլար: Ասեք, որ հեքիաթային գործարք է Կ.Բաբակեխյանի համար:


Ավելացնենք նաև, որ ըստ քր. գործի ապացուցված հանգամանքների այդ տարածքը հափշտակվել է տուժողից Ա.Անդրեասյանի կողմից: Մեր սուբյեկտիվ կարծիքով, Ա.Անդրեասյանի և Կ.Բաբակեխյանի միջև ոչ մի գործարք էլ չի եղել. Ամբաստանյալը հափշտակել է տարածքը և այն հետ վերադարձնելը բացառելու նպատակով անվանափոխել այն ժամանակ Շիրակի մարզային ոստիկանապետ Կ. Բաբակեխյանի անունով՝վստահ լինելով, որ ոչ ոք չի համարձակվի այդ ՛՛հզոր՛՛  մարդուց հափշտակված տարածքը  հետ ուզել:


Նախաքննությունը որոշում է կայացրել, որ Ա.Անդրեասյանն  իրոք եղել է նյութական ծանր վիճակում, Կ.Բաբակեխյանը իմացել է դրա մասին և օգնել է նրան՝ շուկայականից 3 անգամ ավելի էժան գնելով վերոնշյալ  տարածքը: Սրա հետ  էլ ենք համաձայն, եթե նորից  չլինի  մի ԲԱՅՑ.  Այդ դեպքում ի՞նչ անենք ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը, որը հստակ քրեական պատասխանատվություն է սահմանում անձի նյութական ծանր վիճակից օգտվելով նրա հետ ակնհայտ ոչ ձեռնտու  գործարք կնքելու համար, որից էլ հենց օգտվել է Կ.Բաբակեխյանը:


Ենթադրությունները թողնում ենք ընթերցողի հայեցողությանը:


Շարունակելի

Նույն շարքից