Վերլուծական 

Համաշխարհային ֆինանսական շուկայի ճգնաժամը և ոսկու շուկան. (Մաս 2)

analitik.am

Analitik.amանդրադարձել էր LGF-ի գործունեության դադարեցմանը: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն էր վերջինիս փակման պատճառը և ի՞նչ ազդեցություն կունենա դա ոսկու գնի  վրա: Հայտնի է, որ ոսկու գներն ինչ-որ պահից սկսած սկսեցին անկում գրանցել: Ոսկու գինն իր առավելագույն բարձր աստիճանին հասել է 1980թ-ին, երբ ոսկու մեկ տրոյական ունցիայի գինը 850 ԱՄՆ դոլար էր: Թանկարժեք մետաղն այլևս երբեք նման գին չի ունեցել: Խոսքը վերաբերում է համադրելի, այլ ոչ թե անվանական գնին, որն ավելի քան 1000 դոլարի չափով արժեզրկվել է:  Այստեղից կարելի է հետևություն անել, որ Ռոտշիլդների դիրքերը թուլացել են, իսկ Ռոկֆելերների դեպքում՝ հակառակը:  Հնարավոր է նաև, որ սա Ռոտշիլդների հերթական խաղն է՝ դիրքերի ժամանակավոր թուլացում ցույց տալ միջոցով հետագայում խոշոր շահում ունենալու համար:

 


Կան մի շարք անուղղակի  նշաններ, որոնք փաստում են վերոնշյալը՝ Ռոտշիլդները նպաստել են ոսկու գնի անկման գործընթացին, ինչի արդյունքում էլ դոլարն արժևորվել է: Վերջին տարիներին Ռոտշիլդներն օգտագործելով բազմաթիվ թաքնված և քրեական մեխանիզմներ գնում էին թանկարժեք մետաղը, ինչի համար   բնական է, որ նրանց  ձեռնտու էր ոսկու գնի անկումը: Հենց դրա համար էլ աշխատում էր Լոնդոնյան ոսկու ֆիքսինգը: Ոսկին ձեռք էին բերում բազմաթիվ տեղերից, բայց հիմնական աղբյուրը կենտրոնական բանկերի և գանձարանների ոսկու պաշարներն էին: Ոսկու ամենախոշոր պաշարն ուներ ԱՄՆ գանձարանը (պաշտոնական տվյալներով 8100 տոննա),  որը պահվում էր Ֆորտ-Նոքսում, որն ավելի քան 60 տարի աուդիտի չի ենթարկվել, հավանականությունը, որ ինչ-որ մեկն այնտեղ կգտնի  այդ 8000 տոննա ոսկին, որը նշված է պաշտոնական փաստաթղթերում, 1%-ից էլ քիչ է:


 Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են ոսկու հետ կապված մախինացիաների մասին, որոնք իրագործվել են ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվի (ԱՄՆ ԿԲ), ԱՄՆ Գանձարանի, Անգլիայի բանկի, Ուոլ Սթրիթի բանկերի ,LGF-ի  «ոսկե հնգյակի»  և այլնի մասնակցությամբ: Վերջին տարիներին այդ մախինացիաներն արդեն այնքան շատ էին, որ ԱՄՆ-ի, Անգլիայի և ԵՄ-ի  ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմիններն այլևս չէին կարող չարձագանքել: Համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքի ավարտից անմիջապես հետո հետաքննություններ սկսվեցին Ուոլ Սթրիթի, Լոնդոնյան Սիթիի  և այլ «անձեռնմխելի» բանկերի նկատմամբ:  Ամենախոշոր սկանդալները կապված էին Լիբոր տոկոսադրույքների խարդախությունների և փոխարժեքների քվոտաների հետ:  Բավականին խիստ որոշումներ կայացվեցին, բանկերը խոշոր տուգանքներ մուծեցին: Ոսկու հետ կապված խարդախությունների նկատմամբ հետաքննությունը երկար ժամանակ հետաձգվում էր, բայց վերջիվերջո հերթը հասավ LGF-ին:

 

 


Անցյալ տարի, երբ  բացահայտումներն արդեն արվում էին, «ոսկե հնգյակի» անդամներից  մեկի նյարդերն արդեն տեղի տվեցին: Խոսքը վերաբերում է  Deutsche Bank-ին, որը փորձեց վաճառել  LGF –ի իր տեղը, սակայն որևէ մեկն այն գնելու ցանկություն չհայտնեց: 2014թ-ի օգոստոսին  Deutsche Bank-ը լքեց  LGF-ը: Պատմության մեջ առաջին անգամ  «ոսկե հնգյակի» փոխարեն ձևավորվեց «քառյակ», որը ձևավորում էին  Scotia Mocatta-ն, HSBC-ն,  Societe Generale-ը և  Barclays Capital-ը: Բրիտանիայի ֆինանսական կարգավորիչ Financial Conduct Authority (FCA)-ը հետաքննություն էր սկսել Barclays Capital –ի նկատմամբ, որը պատկանում էր Ռոտշիլդներին, սակայն հասունացող սկանդալը հնարավոր եղավ հանդարտեցնել ընդամենը 30 մլն եվրոյի միջոցով:  

 



Գերմանիայի և Շվեցարիայի  ֆինանսական մարմինները նույնպես սկսեցին ոսկու շուկայի խարդախությունների  հետ կապված հետաքննություններ անցկացնել: Նրանք իրենց ուշադրության տակ վերցրեցին ոչ միայն LGF-ի կազմում գտնվող բանկերին, այլ նաև թանկարժեք մետաղի շուկայի այլ խոշոր խաղացողներին: Պարզվեց, որ այդ խաղացողները մի կողմից սերտ կապեր ունեն LGF-ի կազմում գտնվող բանկերի հետ, մյուս կողմից՝ որոշ երկրների ԿԲ-ների, ինչպես նաև Միջազգային հաշվարկների բանկի հետ: Տեղեկատվությունը շատ վտանգավոր էր, երևի թե հենց դա էլ ոսկու ֆիքսինգի փակման որոշման հիմք հանդիսացավ:  

 

 


LGF –ի հիմնական խարդախությունը ոչ թե գների հետ էր կապված, այլ բանն այն է, որ LGF-ի անդամները ներքին տեղեկատվության, որը վերաբերում էր ոսկու գնի «ելքային» արժեքին,  մենաշնորհային տերերն էին: Գնի տատանումը կարող էր տևել մի քանի վարկյանից մինչև մի քանի ժամ: Անգամ, եթե ոսկու շուկայի մասնակիցը  գնային կողմնորոշում ստանար մի քանի վարկյան շուտ մնացածից  (մինչև քվոտաների պաշտոնական հրապարակումը) նա հսկայական գումարներ կաշխատեր՝ առավել ևս, որ  հաշվի առնենք այն, որ շատ սպեկուլյանտներ սիրում են աշխատել  «թղթյա ոսկու» (այս ոսկու շրջանառությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան ֆիզիկական ոսկու առևտուրը) հետ: Ամենայն հավանականությամբ, ներսում գումարներ էին աշխատում հենց Ռոտշիլդները՝ փոխանցելով տեղեկությունն իրենց վերահսկողության տակ գտնվող կառույցներին:  

 


Ոսկու գնի ձևավորման նոր համակարգը կարծես թե ավելի թափանցիկ է լինելու, և այնտեղ ավելի շատ մասնակիցներ կլինեն: Տեղեկությունների համաձայն «լայնամասշաբ ոսկու ֆիքսինգի» մասնակիցները կլինեն Չինաստանի կազմակերպություններն ու բանկերը: Եթե ամեն ինչ այդ կերպ զարգանա, ապա ոսկու գինը կբարձրանա:

 

 

LGF-ի փակման մի քանի  տրամաբանական պատճառ կարող է լինել.

 


Ռոտշիլդները կուտակեցին իրենց անհրաժեշտ ոսկու պաշարները, ուստիև այլևս պետք չէ կիրառել ոսկու գներն իջեցնող մեխանիզմներ, հենց այդ պատճառով էլ հենց իրենց ջանքերով փակվեց  LGF-ը, որպեսզի կեղտոտ մախինացիները ջրի երես դուրս չգան:

 


Ոսկու անհրաժեշտ պաշարը չհավաքվեց, սակայն կեղտոտ մախինացիաների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի վտանգ կար, ուստիև արագ փակվեց LGF-ը, քանզի այն փակվեց անսպասելիորեն և շատ արագ:

 


LGF-ի փակումը Ռոտշիլդների և Ռոկֆելերների միջև ընթացող պայքարի արդյունքն էր, վերջիններս ուղղակի ջախջախիչ հարված հասցրեցին մրցակիցներին: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ  2015թ-ի սկզբին հայտարարվեց LGF-ի փակման մասին, և հանկարծ փետրվարին  ԱՄՆ արդարադատության նախարարությունն անսպասելիորեն սկսում է լայնամասշտաբ հետաքննություն՝ կապված թանկարժեք մետաղների շուկայում հնարավոր խարդախությունների հետ: Կասկածելի բանկերի ցանկում հայտնվեց ամենաքիչը 10 բանկ՝ Barclays, JPMorgan Chase, Deutsche Bank, HSBC, Credit Suisse, UBS, Goldman Sachs, Societe Generale, կանադական  Nova Scotia և հարավաֆրիկյան  Standard Bank-ը: Ցուցակում առկա բանկերից առնվազն երեքը՝  Barclays , JPMorgan Chase, և Goldman Sachs-ը գտնվում են Ռոտշիլդների ազդեցության տակ:  




Շարունակելի

Նույն շարքից