Վերլուծական 

Ցույցերն այսուհետ կոչվելու են բացօթյա մամուլի ասուլիսնե՞ր

Ինչպես գիտենք փետրվարի 20-ին ԲՀԿ-ն հայտարարել էր անցկացվելիք ցույցի մասին, որը որոշ ժամանակ անց բոլորիս հայտնի պատճառներով հետաձգվեց: Այն, որ ՀՀ-ում իրական ընդդիմություն այդպես էլ չի կարողանում ձևավորվել գաղտնիք չէ, սակայն  արհեստական ընդդիմության ձևավորումն ուղղակի անհրաժեշտություն է:

 


Մի կողմ թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները, որոնց ընդդիմության համար բավականին թույլ էին և անդեմ, անցնենք այդ բացօթյա ասուլիսի ամենահետաքրքիր մասին՝ ԵՄ դրոշակներին: 


ԵՄ դրոշակների բարձարցումը այդ ասուլիսացույցի ժամանակ կարող է խորհրդանշել ընդամենը մեկ բան, որ Հայաստանն այսօր կարիք ունի ընդդիմության, որը ՀՀ-ում կպաշտպանի ԵՄ շահերը: ԲՀԿ-ն, իհարկե, փորձեց ստանձնել այդ դերը՝ հիշում ենք, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Կիևից Ծառուկյանի դեմ հնչած ելույթից անմիջապես հետո: Կիևում էր նաև Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին: Չենք կարող վստահաբար ասել, որ Քոչարյանը հանդիպել է նրան, սակայն կարող ենք կռահել, որ նման հանդիպում կարող էր տեղի ունենալ, եթե Քոչարյանին Մոսկվայից այսպես ասած ՛՛դոբրո՛՛ տված չլինեին: Շատ հավանական է, որ հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն դադարեցրեց իշխանափոխության պատրաստությունները, քանզի ակնկալում էր Ռուսասաստանի աջակցությունը, սակայն չստանալով այն, փորձեց ստանալ Եվրոպայի աջակցությունը: Շատ հավանական է,որ Քոչարյանի միջոցով ստացավ, սակայն դա նրան ոչինչ չտվեց, քանզի բոլորս տեսանք, թե ինչ եղավ ԲՀԿ-ի , ինչպես նաև վերջինիս ղեկավարի հետ:


 

Այս ամենից մնում է անել մեկ հետևություն՝ ՀՀ-ում Եվրոպան ներկաայցնող միակ ուժը եղել և մնալու է Ժառանգություն կուսակցությունը, ահա թե ինչու զարմանալի չէ տեսնել նրանց միջոցառումների ժամանակ ԵՄ-ի դրոշը, իսկ ԲՀԿ-ին այդ ստատուսը վերցնել ուղղակի թույլ չտրվեց ոչ  միայն ՀՀ-ից, այլ նաև ՌԴ-ից:


Մնում է միայն հետևել իրադարձություններին՝ տեսնելու համար, թե Ժառանգությունը միայնակ, բացի բացօթյա ասուլիսներից ուրիշ ինչի՞ է ունակ: Վստահաբար կարող ենք ասել, որ առավելագույն բանը, որ կարող է անել Ժառանգությունը,  հաջորդ նախագահական ընտրություններում Զարուհի Փոտանջյանի թեկնածության առաջադրումն է, որն ընդամենը կապահովի ընտրություններում թարմություն և կրեատիվություն: Ժառանգությունը պատմության մեջ կմտնի որպես կուսակցություն, որն առաջինն առաջադրել է կին նախագահի թեկնածու, իսկ թե ինչպես կվերաբերվեն դրան Ժառանգության մյուս անդամները՝ մասնավորապես Ռուբիկ Հակոբյանն, արդեն ժամանակը ցույց կտա:

 


Հասարակությունն էլ , ինչպես միշտ, պետք է սպասի առողջ ընդդիմության, որի ձևավորման համար, մեր կանխատեսումներով, մոտ 10-15 տարի է դեռ պետք: 

Նույն շարքից