Վերլուծական 

Վեթինգը՝ որպես դատական համակարգի վրա սուվերենության կորուստ

Կենտրոնական բանկերն ունեն կախվածություն և պարտավորություններ միջազգային ֆինանսական հաստատությունների առջև, առաջին հերթին Համաշխարհային Բանկի։ Դա ֆինանսական գլոբալիզացիայի հետևանքն է։ Սա մի մոդել է, որից ոչ մի երկիր դեռևս չի կարող խուսափել։

Նման մի մեխանիզմ է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը։ Դա նույնպես կախվածություն է, սակայն այդ կախվածությունը համակարգված է՝ ունի արժեքային հիմք և ամեն երկիր իր դատավորն է ներկայացնում այդ կառույցին։

Հիմա անցնենք վեթինգին՝ զտմանը։

Ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, որի համար Նիկոլը սպասում է արտաքին օգնություն ոչ միայն խորհրդատվությունների տեսքով, այլև, ըստ իր խոսքերի, դատավորների աշխատավարձների տեսքով։

Պարզ է, ով վճարում է, նրան էլ հաշվետու ես։ Եթե ֆինանսական մասնակցություն ես սպասում, ապա պետք է ընդունես նաև հնարավոր պայմանները։ Մասնավորապես, Ալբանիայի սիրելի օրինակի դեպքում այդ նպատակի համար ստեղծված միջազգային հատուկ հանձնաժողովը դատավորների վեթինգ/զտման վրա հատուկ լիազորություններ ունի։

Փաստորեն, Հայաստանն իր դատական համակարգի սուվերությունը կիսելու է միջազգային կառույցների հետ։

Դատական համակարգը պետության սուվերենության հիմնական գործիքն է։ Եթե դատական համակարգն անկախ չէ, ապա երկիրը նույնպես լիարժեք սուվերեն չի, կարելի է անգամ ղարաբաղյան պատերազմի "պատերազմի հանցագործներին" դատել, ովքեր ավիրել են Ադրբեջանի 7 շրջանները։ Սա ուղղակի որպես ծայրահեղացված, բայց հնարավոր օրինակ, դեռևս դեռ դժվար պատկերացնելի։

Հ.Գ. Պատահական չի, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլի թիրախում, վերջին ժամանակները հիմնականում պատերազմի մասնակիցներն ու բանակն է հայտնվել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից