Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն, լուսավորության բնագավառում աշխարհում ներկայիս էներգասպառումը կազմում է արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 19%: Աշխարհի խելոքները բավական չէ մտածել են, որ կլիմայի փոփոխությունը պայմանավորված է մարդու գործունեությամբ և դրա միջոցով միլիոններ ու միլիարդներ են աշխատում, նրանք նաև իրենց ստեղծած սարքավորումներով վնասում են մարդկանց առողջությունը (այսինքն` տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ`ավելանում է արտանետումները, այդիսկ պատճառով կլիման փոխվում է, քանի որ մեծածավալ ջերմոցային գազեր են արտանետվում մթնոլորտ, ջերմաստիճանն էլ ավելանում է: Սակայն գիտնականները նաև ապացուցում են, որ մարդը չի կարող ազդել մոլորակի վրա և կլիմայի փոփոխությունը բնական պրոցեսներ են, որոնք տեղի են ունենում անընդհատ՝ միլիոնավոր տարիների ընթացքում):
Այն երկրներում, որտեղ տեխնիկական արտանտեումները քիչ են, ինչպես օրինակ Հայաստանը, ներմուծվել է էներգախնայող լուսավորության համակարգ ներդնելու բազմաթիվ ծրագրեր: Հայաստանում <որոշել> են, որ էներգետիկ ոլորտն է արտանետողը, ուստի պետք է կիրառել էլխնայող լուսավորւթյուն`թե տանը, թե հանրային վայրերում: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում էներգախնայող լամպերը: Իդեպ, դրանց վերաբերյալ մոտեցումը միանշնակ չէ:
Երբ ստեղծվեցին էկոլոգիապես մաքուր լամպերը, դրանք մեծ տարածում գտան, քանի որ խնայում էին էլէներգիան և գումարները: Երկրներ եղան, որոնք հրաժարվեցին շիկացման լամպերից, սակայն կան փորձագետներ, որոնք համարում են, որ էներգախնայող լամպերը լավագույն ընտրությունը չէ մարդկանց համար: Նախ այդ լամպերը միանալուց արտազատում են կոնցերագեն կամ քաղցկեղածին քիմիական նյութեր, որոնք վնասում են առողջությանը, ինչպիսիք են տոկսինները, ֆենոլը, նաֆտալինը և ստիրոլը: Բեռլինի լաբորատորիայում փորձարկել են էներգախնայող լամպերը և խմբի անդամ Պիտեր Բրաունի խոսքով, նման կոնցերագեն նյութերի համար կարևոր է իմանալ, որ դրանք պետք է գտնվեն հնարավորինս հեռու մարդու միջավայրից: Գիտնականները նաև ապացուցել են, որ չի կարելի նման լամպերը օգտագործել չօդափոխվող տարածքներում կամ գլխին մոտիկ պահել:
Փորձագետները նաև Իսրայելում՝ Հայֆայի համալսարանում են ուսումնասիրել էներգախնայող լամպերի ազդեցությունը: Ապացուցել են, որ գիշերը նման լամպերի օգտագործումը կարող է ավելացնել կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, իսկ լամպերի կապույտ գույնը խանգարում է օրգանիզմում մելատոնինի մակարդակը:
Ի դեպ, մարդու ուղեղի կոնաձև գեղձն է արտադրում մելատոնին՝ միայն մթության մեջ, այն ոչ միայն նպաստում է քնի կարգավորմանը, այլ նաև կարգավորում է մարդու ռեժիմն ու աշխատունակությունը: Մելատոնինը հանդիսանում է հանգստացնող հորմոն, օգնում է հաղթահարել սթրեսի հետևանքով առաջացած նևրոզն: Էներգախնայող լամպերը կարող են առաջացնել գլխապտույտ, գլխացավեր, հոգնածություն, կենտրոնանալու անկարողություն և այլն:
Նշենք, որ էներգախնայող լամպերը պարունակում են սնդիկ, որը հանդիսանում է հզոր նեյրոտոքսին, որը շատ վտանգավոր է գլխուղեղի, նյարդային համակարգի, լյարդի ու երիկամների համար: Սնդիկով թունավորվելը կարող է նաև հանգեցնել սրտանոթային, իմունային ու վերարտադրողական համակարգի ախտահարման: Այն կարող է առաջացնել անհանգստություն, անքնություն, հիշողության կորուստ, գլխացավեր, քաղցկեղ ու Ալցհեյմերի հիվանդություն:
Էներգախնայող լամպերը արտազատում են մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, իսկ այն, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են մաշկի ու աչքերի համար՝ կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի, հայտնի են վաղուց:
Ի դեպ, ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ստեղծել է վթարային ուղեցույց, որին անհրաժեշտ է հետևել, եթե նման լամպերը կոտրվում են:
Նշենք, որ կլիմայի փոփոխությունը մարդու գործոնով մեծապես պայմանավորել է հենց ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ալբերտ Գորը, որ մի բիզնեսմեն է, ում կարողությունը միլիարդավոր դոլարների է հասնում: Նավթի արդյունահանման ասպարեզում նա անգամ չի խնայել տեղաբնիկ հնդկացիական ցեղերին՝ նրանց տեղահանելով նավթով լի տարածքներից: Գորը իր ցինկի գործարանով թունավորում է ողջ Թեննեսի նահանգը ԱՄՆ-ում, նա է արտադրում էներգախնայող լամպերը, նաև տան մեկուսիչ նյութերի ողջ փաթեթը, որը նույնպես այսօր առաջարկվում է շուկայում:
Ի դեպ, մեկ օրինակ, թե ինչքան գումարներ են ծախսվում այս ուղղությամբ Հայաստանում: ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի ԳԷՖ-ի միջոցներից՝ 1,600,000 ԱՄՆ դոլար ՄԱԶԾ-ի միջոցներից՝ 120,000 ԱՄՆ դոլար. սա մեկ օրինակ է:
Իհարկե, նման գումարների դեպքում ոչ ոք անհողդողդ չի մնա Հայաստանում, կարևորը փողն է: Եվ զարմանալի չէ, որ քաղցկեղի հիվանդացության բարձր ցուցանիշներ է մեր երկիրը գրանցում. թունավորվում ենք թե սննդից, թե հագուստից, թե տանը, թե դրսում և թե մեր ձեռք բերած էներգախնայող լամպերից:
Գոհար Ստեփանյան