Վերլուծական 

Անսպասելի կերպով, Նիբուտոյի վարկանիշը սկսել է անկում ապրել. Զոմբիայում տարօրինակ զարգացումներ էին սկսվել

«Զոմբիա․ առաջին հաղորդագրություն.

Զոմբիայում տարօրինակ զարգացումներ էին սկսվել: Երբ լևունգո ցեղեխումբը կարողացավ իշխանությունից հեռացնել սևունգո ցեղախմբին և այն ներկայացրեց որպես մարդկության պատմության նոր դարաշրջան բացող մեծ իրադարձություն, Զոմբիայում ազգային զարթոնք սկսվեց: Լևունգո ցեղախումը հրճվանքի մեջ էր, վերջապես իշխանությունը վերադարաձավ իրենց, իսկ սևունգոները ընկճված վիճակում էին։ Միայն միջազգային հանրության միջամտության շնորհիվ սևունգոների զանգվածային ջարդեր տեղի չունեցան։

Միջազգային դիտորդներն ու դեսպանները, տրվելով երկրում տիրող ուրախության և տոնակատարությունների խրախճանքներին, հաճույքով մասնակցում էին երթերին, ցույցերին, զանգվածային գինարբուքներին ու բանանի փառատոններին: Անգամ մի դեսպան հրաժարվել էր լքել երկիրը, երբ իր պաշտոնավարման ժամկետը լրացել էր ու քաղաքական ապաստան էր խնդրել Զոմբիայի առաջնորդ Նիբուտոյից: Միջազգային հանրությունն այդ աննախադեպ փաստից հիացել էր և անգամ քննարկվում էր դիվանագիտական կանոնակարգերն արդեն հնացած համարելու խնդիրը։ «Դեսպանը նույնպես մարդ է ու ուն իր կյանքը տիրապետելու իրավունք» խորագրերով նորություններ են տարածել միքննարկում էին վեստֆալյան աշխարհակարգից հրաժարվելու և նոր՝ զոմբիական աշխարհակարգին անցնելու խնդիրը: Ուաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Սուկի Յամուտոն նոր՝ Զոմբիլանդի աշխարհակարգի մասին գիրք հրատարակեց, որին ներկա գտնվեց Նիբուտոն։

Նիբուտոյի միջազգային հեղինակությունն աննախադեպ չափսերի էր հասել, անգամ Գ7-ի երկրներից մեկի առաջնորդը Նաբուտոյի հետ գուլպաներ էր փոխանակել, ինչը դիվանագտական պրակտիկայի մեջ ստրատեգիական համագործակցության չլսված ու չտեսնված խորհրդանշական քայլ է համարվել, իսկ աֆրիկյան մի երկիր իր զինանշանի վրա գուլպա էր ավելացրել, որպես եղբայրության ու հումանիզմի խորհրդանիշ։

Անգամ Զոմբիայի գյուղերից մեկի մի խանութպանը ներել է ողջ գյուղի պարտքը, որը կուտակվել էր դեռևս անցած դարից: Ակցիային միացել էին մյուս գյուղերի խանութպանները: Միջազգային լրահոսը լցվել էր նորություններով այն մասին, որ շուտով Զոմբիայում կարող են հրաժարվել ազգային դրամից, որովհետև մարդիկ հրաժարվում են փողով առևտուր անել, իսկ Նիբուտոն խոստացել է երկրի բնակիչներին վերադարձնել նախորդ տարիների ընթացքում մուծված հարկերը, ինչն, ըստ որոշ դիտորդների դա, իհարկե, պոպուլիստական քայլ էր, որովհետև այդ փողն արդեն կորցրել է իր նշանակությունը՝ մարդիկ միմյանց նվիրում են այն ամենը, ինչը պահանջարկ ուներ: Փողադրումների ծավալը, մեկ տարվա կտրվածքով, 40 տոկոսով նվազել, սակայն դա չէր ազդել զոմբիացիների կենսամակարդակի վրա: Տնտեսագետներն այդ արտասովոր երևույթի պատասխանը չունեին: Սուկի Յամուտոն այդ անհասկանալի,տնտեսակագիտական գիտությունը գլխիվայր շրջող երևույթը փորձում էր բացատրել որպես Հին Աշխարհից Նոր Աշխարհ անցնելու ընթացքում տեղի ունեցող անբացատրելի կատակլիզմ։

Սակայն, անսպասելի կերպով, Նիբուտոյի վարկանիշը սկսել է անկում ապրել: Ըստ մի դեսպանի հաղորդագրության, Նիբուտոն կորցրել էր զոմբիացիների ուղեղների կառավարման վահանակը, ըստ մեկ այլ վարկածի, երկրի գլխավոր համակարգիչը սևունգո ցեղի կողմից վարակվել էր վիրոսներով և զոմբիացիների սկսել են բաժանվել տարբեր՝ իրարամերժ հատվածների: Մի մասը սկսել է պնդել, որ տոնակատարությունների բանանը վարակված է եղել, մյուս մասը, որ համազգային գինարբուքների ժամանակ մատուցված գինին ջրով բացված է եղել, իսկ առավել ծայրահեղական զանգվածը տարածում էր լուրեր, որ Նիբուտոն իսկական չի, նրան փոխել են սևունգո ցեղախմբի ներկայուցիչներից մեկով, նախորոք կոսմետիկ վիրահատություն կատարելով, ինչի պատաճով սկսել էր կրկնել նախկին բռնակալ Սաբանգոյի սխալները:

Ըստ դեսպանների մեկի հաղորդագրության, համակարգիչը շարքից հանվել է հարևան երկրի հատուկ ծառայությունների կողմից, որոնք նախանձում էին Զոմբիայի միջազգային կշռի աճին։

Կասկածի որթը մտել էր զոմբիացիների ուղեղները: Նրանց դեմքերից վերացել էր մանկական վարակիչ ժպիտը:

Նախկին դեսպանը, որը հրաժարվել էր լքել Զոմբիան, պարբերաբար դեպրեսիների մեջ է սկսել հայտնվել, ինչի մասին լրատվամիջոցներին պատմել են նրա երկու տեղացի սիրուհիները՝ քույր և եղբայր Սանգան ու Բատանգան:

Զոմբիայի խորհրդարանի պատգամավորները, կորցնելով միասնության բնազդը, բաժանվել են իրարամերժ հատվածների, նրանցից յուրաքանչյուրն, որպես թշնամի երկիր է ընտրել ՄԱԿ-ի երկրներից մեկին ու նրանցից յուրաքանչյուրն իր ընտրած երկրից անկախանելու կոչեր է անում, ինչն շնորհիվ խորհրդարանը սկսել է ապահովելով երկրի աշխարքաղաքական բալանսը»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից