Մշակույթ 

Ճրագալույցի խորհուրդը

Հայ եկեղեցում Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոների նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել /լուսացնել` վառել/:

Այդ օրը հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Դա խորհրդանիշն է Բեթղեհեմի պայծառ աստղի, որը առավել էր, քան արեգակը, քանի որ ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի Ճշմարիտ Լույսը` դեպի Մանուկ Հիսուսը: Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցվածներ, որից հետո սկսվում է սբ. Պատարագի արարողությունը:


Դրանից հետո կատարվում է նախատոնակ: Քահանան վերցնում է ժամագիրքը և եկեղեցու ձախակողմի մի անկյունում կարդում է «Զղջումը»: Այս «Զղջման» մեջ խոսվում է բոլոր երևակայելի` երևելի և աներևույթ մեղքերի մասին: Քահանան «Զղջման» յուրաքանչյուր պարբերության վերջում ասում է.-«Մեղա Աստծո»:



Նախատոնակը կոչվում է խթում: Այն հայերն բառ է, որը նշանակում է պահքից հետո որոշ կերակրատեսակների առաջին անգամ ուտելը:


 Այսինքն` թույլատրվում էր ձկնեղեն ու կաթնեղեն ուտելը: Իհարկե, օրվա ընթացքում խոստովանողները մինչև երեկոյան պատարագից հետո հաղորդություն ստանալը «իրավունք չունեն» ո՛չ ուտել, ո՛չ խմել: Այդ երեկո` ճաշին կամ ընթրիքին, զանազան ուտելիքների հետ սեղանին պիտի մեծնապուր լիներ:

    

 

 

Նույն շարքից