Հարցազրույց Հիշում եմ և պահանջում 

Եվս մեկ պատմություն Հայոց ցեղասպանության մասին. Դայանա Էնջելսոն

analitik.am

Հարցազրույց «Հայաստան, իմ սեր» ֆիլմի ռեժիսոր Դայանա Էնջելսոնի հետ 

1. Այս ֆիլմը նկարահանելու համար ի՞նչը ոգեշնչման աղբյուր դարձավ:

Անարդարությունն էր, որ դրդեց ինձ գրել սցենարը… անհրաժեշտությունը՝ ճանաչելու և հասկանալու անցյալի սխալները:Ես հավատում եմ՝ Քրիստոնեությունը սեր է, ամենամաքուրը՝ ձևերի մեջ, իսկ շատ մարդիկ շահագործում են այն, ավելին՝ հարձակվում վերջինիս էության վրա՝ որն է «դարձրու մյուս այտդ”: Իսլամի նման կրոնները ավելի շատ ուժ ունեին քրիստոնեական փոքրամասնությունների դեմ նախորդ հազարամյակում, և 1915 թվականին տեղի ունեցածը դրա հետևանքներից մի օրինակ է (1,5 մլն քրիստոնյաներ Սիրիայի անապատում մահվան դատապարտվեցին): Հետաքրքիր է, թե ինչպես հազարավոր քրիստոնեաներ մահվան արժանացան այն նույն իսլամական տարածքներում, որտեղ այնքան հեռու էին «Իրար սիրեք» գաղափարից: Մի քանի տարի առաջ ես գրեցի «Սիրո ճանապարհը»՝ Հոլոքոստի մասին և թե ինչպես ռումինական քրիստոնյաները օգնեցին փրկել 400.000 հրեաների Աուշվիթզից: Սա մի փաստ է, որն աշխարհում հայտնի չէ:

2. Ի՞նչ ուղերձ ունի ֆիլմը անցյալի, ներկայի և ապագայի հետ կապված:

Ուղերձը մեկն է՝ «Տեսեք, թե ինչպես ամբողջ աշխարհը կարող է մոլորության մեջ լինել՝ 100 տարի մտածելով, թե ցեղասպանությունը տեղի չի ունեցել»: Թուրքիան շարունակում է ժխտել այն: Նոր սերունդը կարիք ունի իմանալու անցյալի մասին, հակառակ դեպքում այսօրվանից ևս հարյուր տարի անց երիտասարդները կմտածեն՝ Հայաստանը անցյալից մի երկիր է, իսկ Զատիկը՝ պարզապես շոկոլադե ձու: Սա է պատճառը, որ ֆիլմը սկսվում է 1915 թվականի Զատկի տոնակատարությունից. սա նպատակ ունի ընդգծելու, որ Քրիստոսի Հրաշափառ Հարությանը հաջորդում էր տխրահռչակ այդ օրը՝ ապրիլի 23-ը, երբ հայ համայնքի բոլոր ղեկավարները կանչվեցին Կոստանդնուպոլիս (քաղաքը հիմնադրվել է Կոնստանտին Մեծը, Օսմանյան իսլամական կայսրության մայրաքաղաք) և գլխատվեցին քրիստոնյա լինելու համար: Ով հավատափոխ լիներ, կփրկվեր, բայց հայերը, փոքրամասնություն լինելով սեփական հայրենիքում, չէին հրաժարվի Քրիստոսից: Նրանց սերմերը թաղված չեն, բայց փոխարենը ավելի քան 100 տարի անց նրանք աճեցին ավելի ուժեղ, քան երբևէ:

3. Ինչպե՞ս եք պատրաստվել Ձեր այս դերի համար:

Ես խաղում եմ հղի կնոջ դեր: Եթե ազնիվ լինեմ, ես շատ այլ գործեր էի անում որպես կազմակերպիչ, ռեժիսոր, պրոդյուսեր: Ես զգում էի, որ Հասմիկն եմ և «ապրում էի» նրա կյանքով. ասես դա իմը լիներ:

4. Ո՞րն էր ամենադժվար տեսարանը:

Կային մի քանիսը: Քչերը գիտեն, բայց կանանց խաչել են, ինչպես Քրիստոսին: Այդ տեսարանը շատ դաժան էր և ես հանեցի ֆիլմից:

Կար նաև երեխաների, կանանց և ծերերի սպանության տեսարան: Շոգ օր էր անապատում, և իմ դերասաններն ու մի քանի հայ կամավորներ ջուր, ուտելիք, գլխարկներ չունեին իրենց հետ: Մենք քայլեցինք մի քանի մղոն լավ տեսարան նկարահանելու համար:

5. Ո՞րն է Ձեր սիրելի տեսարանը ֆիլմում:

Վերջին տեսարանը: Այնքան շատ սեր, կորուստ, ցավ և արցունքները կա այդտեղ, բայց հայերը չեն կորցնում հավատը՝ «Մենք մահանում ենք այսօր, բայց խաչը մեր ձեռքերում և 100 տարի հետո կունենանք թոռներ ու ծոռներ, ովքեր կպահեն մեր անունը»: Եվ նրանք արեցին: Հայերը միշտ կպատվեն իրենց նախնիներին:

Աղբյուրը՝ www.sosefestival.com

Նույն շարքից